Լեոպոլդ Բաուեր (գերմ.՝ Leopold Bauer, սեպտեմբերի 1, 1872(1872-09-01)[1][2][3][…], Կռնով[4][5] - հոկտեմբերի 7, 1938(1938-10-07)[1][2][6][…], Վիեննա, Նացիստական Գերմանիա[5]), մոդեռն դարաշրջանի վիեննացի հայտնի ճարտարապետ։ Եվրոպական մոդեռնի ռացիոնալիստական ուղղության ներկայացուցիչ է։

Լեոպոլդ Բաուեր
գերմ.՝ Leopold Bauer
Ծնվել էսեպտեմբերի 1, 1872(1872-09-01)[1][2][3][…]
ԾննդավայրԿռնով[4][5]
Մահացել էհոկտեմբերի 7, 1938(1938-10-07)[1][2][6][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա[5]
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա (1896)[7][5]
Ուշագրավ աշխատանքներChurch of St. Hedwig? և Vogelweidhof?
 Leopold Bauer (architect) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական շրջանում զբաղվել է երաժշտությամբ, այնուհետև` 1890 թվականից, Կ․Հայզենաուերի և Օտտո Վագների ղեկավարությամբ Վիեննայում ուսումնասիրել է ճարտարապետություն։ Ուսանողական տարիներին ծանոթացել է սեցեսսիոնիզմի ապագա լիդերներ Օլբրիխի և Հոֆֆմանի հետ։ Այցելել է Իտալիա, Գերմանիա և Ֆրանսիա, հրատարակել իր ճանապարհորդական գրառումներն ու նկարները։

1900 թվականին «Տուն՝ արվեստի սիրահարների համար» նախագծի միջազգային հեղինակավոր մրցույթում արժանացել է երրորդ կարգի մրցանակի (այդ մրցույթում առաջին մրցանակին արժանացել է Չառլզ Ռեննի Մակինթոշը

Կառուցել է փայտե տնամերձ շենքեր Բոհեմիայում և Կլոստերմյուլում։ Զբաղվել է միջնադարյան ամրոցների վերականգնմամբ։ Ձեռք է բերել եվրոպական ճանաչում՝ որպես ինտերիերի և կահույքի վարպետ։ Դրանցում մշակել է ռացիոնալիստական ճարտարապետա-գեղագիտական լեզվի ոճաձևեր։

Նրա ստեղծագործությունների առաջին ռուս ուսումնասիրողները գրում են․

  Արդեն XX դարում Բաուերը ինտերիերի ոլորտում ձգտում էր այնպիսի նրբաճաշակության և ձևի պարզության, տարածական այնպիսի արտահայտչականության, որպիսիք հասանելի են դարձել միայն դարաշրջանի ֆունկցիոնալիզմի լավագույն վարպետներին։  

Ձևավորել է վիեննական սեցեսսիոնիզմի ցուցահանդեսները։

Ստեղծագործություններ խմբագրել

Բաուերը հեղինակել է մի շարք տեսական աշխատանքներ, որոնցում զգալի ներդրում է ունեցել ռացիոնալ ձևի գեղագիտության կազմավորման գործում (Verschiedene Skizzenentwurfe und Student. Wien, 1898 և այլք)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • В. С. Горюнов, М. П. Тубли «Архитектура эпохи модерна» Л., 1992, стр. 280, 332

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Բաուեր» հոդվածին։