Լեոն Բոթա (անգլ.՝ Leon Botha, հունիսի 4, 1985(1985-06-04)[1][2], Քեյփթաուն, ՀԱՀ - հունիսի 5, 2011(2011-06-05)[3], Քեյփթաուն, ՀԱՀ[4]), հարավաֆրիկացի նկարիչ, երաժիշտ և դիջեյ։ Հայտնի է նաև որպես մանկական պրոգերիա հիվանդությամբ տառապող այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որն ապրել է մինչև 26 տարեկան հասակը[5]։

Լեոն Բոթա
անգլ.՝ Leon Botha
Ծնվել էհունիսի 4, 1985(1985-06-04)[1][2]
ԾննդավայրՔեյփթաուն, ՀԱՀ
Վախճանվել էհունիսի 5, 2011(2011-06-05)[3] (26 տարեկան)
Մահվան վայրՔեյփթաուն, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտություննկարիչ, երգիչ, դիջեյ և performance artist
Ժանրռեփ, հիփ-հոփ, էլեկտրոնային երաժշտություն և ռեյվ
 Leon Botha Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բոթան ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում, որտեղ ապրել է մինչև մահ։ Լեոնի մոտ պրոգերիան ախտորոշել են դեռևս 4 տարեկան հասակում, ինչն էլ արմատապես ազդել է նրա հետագա կյանքի վրա։ Լեոն հայտնի է ոչ միայն որպես երաժիշտ և դիջեյ, այլև որպես նկարիչ․ թեև նա չի ստացել հատուկ կրթություն արվեստի ոլորտում՝ չհաշված դպրոցները, որտեղ երկու տարի նվիրված ուսումնասիրել է գեղանկարչություն և ոսկերչական իրերի դիզայն։ Դպրոցն ավարտելուց հետո դարձել է նկարիչ և սկսել է կատարել մասնավոր պատվերներ։

2005 թվականին Բոթան աթերոսկլերոզի պատճառով սրտի կաթվածները կանխելու համար տարել է սրտի հաջող վիրահատություն։ 2007 թվականի հունվարին Լեոն կազմակերպել է «Liquid Sword․ I am HipHop» կոչվող իր առաջին անհատական արվեստի ցուցահանդեսը, որի թեման էր հիփ հոփ մշակույթը որպես կենսակերպ։ Ցուցահանդեսը անցկացվել է Դուրբանվիլի Rust-en-Vrede պատկերասրահում։ Նրա երկրորդ ցուցահանդեսը բացվել է 2009 թվականի մարտին և հիմքում ուներ նկարչի կյանքը։ 2010 թվականի հունվարին համագործակցելով Գորդոն Կլարկի հետ՝ Քեյփթաունի Joo Ferreira Gallery պատկերասրահում անցկացրել է «Who Am I? …Transgressions» կոչվող իր առաջին լուսանկարչական ցուցահանդեսը։

Բոթան զբաղվել է դիջեյությամբ և թյորնթեբլիզմով, դիջեյության տարատեսակներով՝ DJ Solarize կեղծանունով։ Ավելին, համագործակցել է Die Antwoord հարավաֆրիկյան խմբի հետ և նկարահանվել է «Enter the Ninja» երգի տեսահոլովակում։

Մահ խմբագրել

2010 թվականի նոյեմբերին Բոթան կաթված է ստացել, և այդ ժամանակվանից առողջությունը սկսել է վատանալ[6][7]։ Լեոն Բոթան մահացել է 2011 թվականի հունիսի 5-ին՝ իր ծննդյան 26-ամյակից մեկ օր անց։ Լեոնը այս հիվանդության «երկարակյացներից» էր․ պրոգերիա ունեցող հիվանդների սովորական կյանքի տևողությունը 13 տարի է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 https://rkd.nl/nl/explore/artists/428985
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20110714172715/http://afrikaans.news24.com:80/Vermaak/Nuus/Antwoord-video-se-Leon-Botha-oorlede-20110606
  4. «От прогерии умер DJ Leon Botha (9 июня 2011)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  5. Леон Бота
  6. DJ Leon Botha dies at 26.
  7. «Local artist dies». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Բոթա» հոդվածին։