Լեոնիդ Շոլոխով
Լեոնիդ Շոլոխով (ռուս.՝ Шолохов, Леонид Сергеевич, օգոստոսի 2, 1905, Բորիսոգլեբսկ, Borisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1967, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և ուսուցիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։
Լեոնիդ Շոլոխով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1905 |
Ծննդավայր | Բորիսոգլեբսկ, Borisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1967 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Լեոնիդ Շոլոխովը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 2-ին, Տամբով նահանգի Բորիսոգլեբսկ քաղաքում, Բորիսոգլեբսկի ժառանգական բնակիչների` Սերգեյ և Մարիա Շոլոխովների ընտանիքում։ 1913-1925 թվականներին սովորել է Բորիսոգլեբսկի իննամյա դպրոցում։ Միաժամանակ զբաղվել է գեղանկարչությամբ Պրոլետարիատի կրթալուսավորչական կազմակերպության ստուդիայում` Պենզայի գեղանկարչության համալսարանի շրջանավարտների ղեկավարությամբ[1]։ Այնուհետև աշխատել է որպես աշակերտ և բեմանկարչի օգնական Բորիսոգլեբսկի Ն. Չերնիշևսկի անվան դրամատիկական թատրոնում։
1925 թվականին գեղարվեստական կրթությունը շարունակելու համար մեկնել է Լենինգրադ։ 1925-1929 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, 1929-1937 թվականներին` Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Սովորել է Միխայիլ Բերնշտեյնի, Ալեքսանդր Սավինովի մոտ[2]։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը Ալեքսանդր Սավինովի արվեստանոցում` գեղանկարչի կոչմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Կարմիր հետախուզություն» նկարը[3]։
Գեղարվեստական ցուցահանդեսների մասնակցել է 1929 թվականից։ Մինչև 1932 թվականը եղել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ։
Ինստիտուտն ավարտելուց հետո, 1937-1939 թվականներին դասավանդել է Համառուսական գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի միջնակարգ դպրոցում։
1941 թվականից եղել է ֆինների դեմ պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Կռվել է Լենինգրադի և Հեռավոր Արևելքի ճակատներում։ Զորացրվել է 1946 թվականի մարտին, Հեռավոր Արևելքի ճակատից։ Պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով, «Լենինգրադի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[4]։
Ճակատից վերադառնալուց հետո 1946 թվականին վերադարձել է մանկավարժական աշխատանքին Գեղարվեստի միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը։ Մահացել է 1967 թվականին, Լենինգրադում։
Որոշ աշխատանքներ խմբագրել
- «Բորիսոգլեբսկ»
- «Օխտինսկյան անտառապետություն»
- «Սուխանով»
- «Բորիսոգլեբսկ։ Կամուրջ»[5]։
Ընտանիք խմբագրել
- Հորեղբոր որդին` նկարիչ Պյոտր Շոլոխով։
- Կինը` ճարտարապետ և նկարիչ Բեբա Զբերժ (1914—1965), բժշկական գիտությունների դոկտեր Յ. Զաբերժի քույրը[6]։
- Դուստրը` ճարտարապետ Գալինա Շոլոխովնա (ծնվ.` 1935), Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ամբիոնի պրոֆեսոր։
- Թոռները` լրագրող Սերգեյ Շոլոխով և ճարտարապետ Ալեքսեյ Շոլոխով։
- Դուստրը` ճարտարապետ Գալինա Շոլոխովնա (ծնվ.` 1935), Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ամբիոնի պրոֆեսոր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.70. Л.7.
- ↑ Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. С.79.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб, Первоцвет, 2007. С.46.
- ↑ Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.320.
- ↑ Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., Союз художников России, 2000. С.320.
- ↑ Мемориал Богословского кладбища на повестке в Доме Архитектора
Աղբյուրներ խմբագրել
- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.70.
- Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983.
- Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., Союз художников России, 2000. С.320.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.15, 384. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб, Первоцвет, 2007. С.46.