Լեոնիդաս I (հին հունարեն՝ Λεωνίδας Α΄), Սպարտայի ռազմիկ-արքա, որն իշխել է մ․թ․ա․ 491-480 թվականներին։ Նա սերել է Ագիադների արքայատոհմից և եղել է 17-րդ ժառանգը։ Նրա տոհմը համարվել է Հերակլեսի և Կադմոսի ժառանգների տոհմ։ Եղել է Գորգոյի ամուսինը, որը Կլեոմենես I արքայի դուստրն էր։ Լեոնիդասը մասնակցել է հունա-պարսկան երկրորդ պատերազմում, որի ժամանակ առաջնորդել է հունական միացյալ զորքերը և զոհվել Թերմոպիլեի ճակատամարտում՝ պարսիկներից պաշտպանելով նեղ կիրճ-անցումը[3]։

Լեոնիդաս I
հին հունարեն՝ Λεωνίδας Α΄
Լեոնիդաս I-ը Թերմոպիլեի ճակատամարտի ժամանակ
Ծնվել էմ․թ․ա․ 520 թվականից առաջ
ԾննդավայրՍպարտա, Հունաստան
Մահացել էմ․թ․ա․ 480 թվական
Մահվան վայրԹերմոպիլե կիրճ, Հունաստան
ԳերեզմանՍպարտա և Tomb of Leonidas in Sparta[1]
ՔաղաքացիությունՍպարտա
Ազգությունսպարտացի
ԿրոնՀին հունական կրոն
Մասնագիտությունկառավարիչ
Գործունեությունռազմական գործիչ
ԱմուսինԳորգո[2]
ԾնողներԱնակսանդրիդ II
Զբաղեցրած պաշտոններՍպարտայի արքա
ԵրեխաներՊլիստրախ
 Leonidas I Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդաս I-ը եղել է Անակսանդրիդ II-ի 4 որդիներից 3-րդը, սակայն Կլեոմենես I-ի և Դորեիուսի մահից հետո ընդունել է արքայական իշխանությունը։

  Լեոնիդասը Կլեոմենես I-ի կրտսեր եղբայրն էր և գահակալեց այն բանից հետո, երբ Կլեոմենեսը մահացավ՝ չթողնելով տղամարդկանց սերունդ  

Իր գահակալման տասը տարիների ընթացքում նա ոչ մի նշանակալի բան չի արել, սակայն անմահացրել է իր անունը Թերմոպիլեի ճակատամարտում[5]։ Նա 6 հազար մարտիկների (այդ թվում՝ 300 սպարտացիներից կազմված անձնական գվարդիայի) հետ պաշտպանել է Թերմոպիլե կիրճը պարսկական զորքերի հարձակումից։ Աքեմենյան Պարսկաստանի արքա Քսերքսես I-ը մ․թ․ա․ 480 թվականի ամռանը հարձակվել է Հունաստանի վրա։ Նրան ընդառաջ է եկել Լեոնիդաս I-ը 300 սպարտացիներից բաղկացած ջոկատով և այլ քաղաքներից հավաքված 5620 մարտիկներով։ Հույներն ամրացել են Թերմոպիլե կիրճում՝ հնարավորինս երկար այդ նեղ անցումը պաշտպանելու մտադրությամբ․ այն ամենակարճ ուղին էր, որը տանում էր դեպի երկրի խորքը։

Պարսից 200-հազարանոց բանակը երկու օր շարունակ անհաջող հարձակումներ է իրականացրել Թերմոպիլե կիրճի ուղղությամբ։ Սակայն դավաճան Էֆիալթեսը պարսկական «անմահների» ջոկատին լեռնային արահետով անց է կացրել Լեոնիդասի զորքերի թիկունք՝ վերջիններիս այնտեղից հարվածելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ Լեոնիդասը զորքի մեծ մասին ուղարկել է երկրի խորքերը, իսկ ինքն իր 300 թիկնապահների հետ մասին մնացել կիրճում։ Հայտարարելով, որ Լեոնիդասին միայնակ չեն թողնի՝ սեփական կամքով Լեոնիդասի մոտ են մնում նաև 700 ֆեսպիներ, որոնց ղեկավարն էր Դեմոֆիլան, և 400 թեբեացիներ՝ Լեոնտիադայի ղեկավարությամբ։ Լեոնիդասը գրոհել է պարսիկների վրա և անհավասար մարտում զոհվել։ Բարկացած Քսերքսես I-ը հրամայել է գտնել Լեոնիդասի մարմինը, կտրել նրա գլուխը և դնել ցցի վրա, իսկ մարմինն ամրացնել անձնական նավին։

Լեոնիդաս I-ն արվեստում խմբագրել

Լեոնիդաս թագավորը Վալերիո Մանֆրեդի «Սպարտացին» վեպի (բնօրինակ անվանումը՝ «Թալոսի վահան», իտալ.՝ «Lo scudo di Talos») կերպարներից մեկն է։

Լեոնիդասը Թերմոպիլեի ճակատամարտի և դրան նախորդող իրադարձությունների մասին պատմող երկու ֆիլմերի գլխավոր կերպարն է։ Այդ ֆիլմերն են 1962 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրա դերակատարը եղել է Ռիչարդ Էգանը և 2006 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրան մարմնավորել է Ջերարդ Բաթլերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Παυσανίας 3.14.1 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  2. Morris, 25
  3. Robert Chambers, Book of Days
  4. Հերոդոտոս. Պատմություն (գիրք VII, գլուխ 205).
  5. Oman, Charles (1898). «The death of Leonidas». A History of Greece from the Earliest Times to the Death of Alexander the Great. Longmans, Green, and Company. էջեր 199–206.

Գրականություն խմբագրել

  • Herodotus, Herodotus, with an English translation by A. D. Godley. Cambridge. Harvard University Press. 1920.
  • Jones, A. H. M. Sparta, New York, Barnes and Nobles, 1967
  • Morris, Ian Macgregor, Leonidas: Hero of Thermopylae, New York, The Rosen Publishing Group, 2004.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդաս I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 568