Լեոբեն
Լեոբեն (գերմ.՝ Leoben, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[leˈoːbn̩]]]), քաղաք Ավստրիայի կենտրոնական մասում՝ Շտիրիա նահանգում, Մուր գետի ափին։ 2007 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 25 227 (այդ ցուցանիշով Լեոբենը Ավստրիայում զբաղեցրել է 17-րդ տեղը)[2]։ Տեղական նշանակության արդյունաբերական կենտրոն է, ունի համալսարան, որը հիմնականում մասնագետներ է պատրաստում հանքարդյունաբերության համար։ Պատմական հիշարժան փաստ է, որ Լեոբենում 1797 թվականին Ավստրիայի և Ֆրանսիայի միջև կնքվել է զինադադարի ու հաշտության պայմանագիր՝ նախերգանք դառնալով Կամպո Ֆորմիոյի դաշնագրի կնքման համար։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լեոբեն | |||
գերմ.՝ Leoben | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Մակերես | 108 կմ², 107,77 կմ² | ||
ԲԾՄ | 541 մետր | ||
Բնակչություն | ▼24 645 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 03842 | ||
Փոստային դասիչ | 8700 և 8792 | ||
Ավտոմոբիլային կոդ | LE | ||
Պաշտոնական կայք | leoben.at | ||
| |||
Պատմություն խմբագրել
Լեոբենը, որի տարեգրությունն սկիզբ է առել 904 թվականից, հաճախ պատկերավոր անվանվում է «Շտիրիայի Երկաթե ուղու դարպաս»։ Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով, այդ թվում՝ եկեղեցիներով, որոնցից ուշագրավ են հատկապես 17-րդ դարի կեսերին կառուցված ու պատկերազարդված սբ. Ֆրանսիս Քսավիե եկեղեցին (համարվում է ճիզվիտական ամենանշանակալի կրոնական կառույցներից մեկը Ավստրիայում), «արտ նուվո» ոճով կառուցված լյութերական եկեղեցին, Շտիրիայի ամենահին կուսանոց-վանական համալիրը՝ Գյոս աբբայությունը (հիմնադրվել է 1020 թվականին)... Աբբայության հարևանությամբ է գտնվում «Գյոսեր» գարեջրագործարանը, որտեղ նաև թանգարան է գործում։
Լեոբենում է գտնվում Ավստրիայում գործող ամենահին թատրոնը, որտեղ ներկայացումներով հանդես են գալիս ոչ միայն տեղի, այլև հրավիրված արտիստներ[3]։
Հայտնի անձինք խմբագրել
- Լիզա Էկհարտ (ծնվ. 1992 թ.), դերասանուհի
- Ռոլանդ Լինց, ֆուտբոլիստ
- Վիլֆրեդ Մորավեց, բուսաբան[4]
- "Bambikiller" Քրիս Ռադեր, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
- Քրիստոֆեր Շտրասեր, հեծանվորդ մարզիկ
- Մարտին Վինեկ (ծնվ. 1964 թ.), դերասան
- Հայնրիխ Մայեր, հակաֆաշիստական Դիմադրության շարժման մարտիկ (հաճախել է Լեոբենի դպրոցը)
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Statistik Austria (4. februar 2008)
- ↑ City of Leoben: A City on the move. In: City of Leoben
- ↑ de:Wilfried Morawetz
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- University of Leoben Արխիվացված 2018-08-03 Wayback Machine
- Pictures of Leoben and information in English language Արխիվացված 2007-08-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոբեն» հոդվածին։ |