Լենս Սթիվենսոն կրտսեր (անգլ.՝ Lance Stephenson, Jr., սեպտեմբերի 5, 1990(1990-09-05), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ինդիանա Փեյսերս» ակումբում։

Լենս Սթիվենսոն

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ Հորնեթս
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 6
Ի ծնե տրված անունը Lance Stephenson, Jr.
Լենս Սթիվենսոն կրտսեր
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 5, 1990 (33 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,96 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Աբարահամ Լինքոլնի ավագ դպրոց (Բրուքլին, Նյու Յորք)
համալսարան Սինսինատի (2009–2010)
Դրաֆթի տարի 2010 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 40-րդ
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2010–2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (2014-2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2015-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Պելիկանս (2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2018–2019)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունԼյաոնին Ֆլայինգ Լեոպարդս (2019–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳրանդ Ռեփիդս Գոլդ (2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2021-2022)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2022-այժմ)
Մրցանակներ

  • Մեծ արևելքի տարվա նորեկ (2010)
  • Մեծ արևելքի «All-Rookie» թիմ (2010)
  • Նյու Յորքի Միստր Բասկետբոլ (2009)

Ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք)։ Հաճախել է Քոնի Այլենդում տեղակայված Աբրահամ Լինքոլնի անվան ավագ դպրոցը[1]։ Ավագ դպրոցի չորս տարիների ընթացքում Սթիվենսոնը նվաճել է քաղաքի դպրոցական բասկետբոլային բոլոր առաջնությունները։ Ավարտական տարուց հետո արժանացել է «Նյու Յորքի Միստր Բասկետբոլ» տիտղոսի և մասնակցել «Մաքդոնալդսի» «Բոլոր ամերիկացիների խաղին» (All-American game)։ Դպրոցական կարիերայից հետո Սթիվենսոնը մեկ ուսումնական տարի ելույթ է ունեցել Սինսինատիի համալսարանի բասկետբոլային հավաքականում։ Ընտրվել է 2010 թվականի NBA-ի դրաֆթի երկրորդ ռաունդի 40-րդ համարով՝ «Ինդիանա Փեյսերսի» կողմից։ 2014 թվականի հուլիսի 18-ին նոր պայմանագիր է կնքել «Շառլոթ Հորնեթսի» հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կորկորան, Թալի «ԿՀ-ը գրավում է բրուքլինյան աստղին» Արխիվացված 2016-03-02 Wayback Machine, «Տոպեկա քեփիթալ ջըրնալ», հոկտեմբերի 26, 2007
  2. ««Հորնեթսը» պայմանագիր է կնքում Լենս Սթիվենսոնի հետ». NBA.com. «Թըրներ սպորտս ինտերակտիվ». 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել