Լենա Պլատոնոս

Հույն երաժիշտ

Լենա Պլատոնոս (հոկտեմբերի 21, 1951(1951-10-21), Հերակլիոն), Հույն դաշնակահար, էլեկտրոնային և արտ երաժշտության կոմպոզիտոր։ Նա առաջատար դեր է ստանձնել 1980-ականների Աթենքի էլեկտրոնային երաժշտության ասպարեզում, և նրա աշխատանքը ոգեշնչել է հույն էլեկտրոնային երաժիշտներին հետագա տասնամյակների ընթացքում։ Նա առավել հայտնի է Հունաստանի հեռարձակման կորպորացիայի (ERT) մանկական «Լիլիպուպոլի» երաժշտական շոուին իր մասնակցությամբ, ինչպես նաև իր յուրահատուկ անհատական գործունեությամբ։

Լենա Պլատոնոս
հուն․՝ Λένα Πλάτωνος
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1951(1951-10-21) (72 տարեկան)
ԾննդավայրՀերակլիոն
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի և բանաստեղծուհի
ԱմուսինDimitris Maragopoulos?[1]
Ծնողներհայր՝ Georgios Platon?[1]
 Lena Platwnos Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

Լենա Պլատոնոսը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 21-ին Հերակլիոնում, Կրետե, բայց մեծացել է Աթենքում։ Պլատոնոսը Ջորջ Պլատոնի և Անտիգոնե Աստրինակիի դուստրն է։ Նրա հայրը՝ Ջորջը, հայտնի կոմպոզիտոր էր և Հունաստանի ազգային օպերայի առաջին դաշնակահարը։ Լենան սկսել է դաշնամուր նվագել երկու տարեկանից, իսկ հետո դասեր է առել հորից[2]։

Սովորել է Աթենքի կոնսերվատորիայում՝ Ֆիբի Վալինդայի և Մարիկա Պապայոաննուի ղեկավարությամբ և տասնութ տարեկանում դարձել պրոֆեսիոնալ դաշնակահարուհի,1963 թվականին Քեթի Պապայոաննուի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Նա մեկնել է կրթաթոշակով արտերկրում սովորելու՝ սկզբում Վիեննայի ակադեմիայում, ապա՝ Բեռլինում, որտեղ շփվել է ռոքի, ջազի և արևելյան երաժշտության հետ։ Նա վերադարձել է Հունաստան բռնապետության ժամանակ և համագործակցել Հերակլ Տրիանտաֆիլիդիսի և նրա «ԴՆԹ» խմբի հետ, վերադառնալով Բեռլին 1975 թվականին, և վերջնականապես հաստատվել է այնտեղ 1978 թվականին։ Իր ամուսնու՝ Դիմիտրիս Մարանգոպուլոսի հետ նա սկսել է աշխատել Third-ում, որը Հունաստանի հեռարձակման կորպորացիայի (ERT) հաղորդումն էր։ Այստեղ նա ծանոթացել է նաև Մանոս Հաթզիդակիսի հետ, որն այդ ժամանակ Third-ի տնօրենն էր։ Նրա հետ հաստատել է երկարամյա մասնագիտական և ընկերական հարաբերություններ և մասնակցել «Լիլիպուպոլի» հաղորդաշարի պատրաստմանը։ Այստեղ, բանաստեղծություններ և երաժշտություն էր գրում, նրա ստեղծագործությունները հեռարձակման ամենահայտնի երգերից էին, ինչպիսիք են Roza-Rozalia և The dance of the Peas’ երգերը[3]։

Նրա դեբյուտը 1981 թվականին էր՝ «Սաբոտաժ» ձայնագրությամբ, որը ստեղծվել էր Մարիանինա Կրիեզիսի և Սավինա Յաննատուի հետ համագործակցությամբ, որոնց հետ նա աշխատել էր նաև «Լիլիպուպոլի»-ում, և երգիչ Յանիս Պալամիդասի հետ։ Ձայնագրությունը հունական համատեքստում համարվում էր առաջամարտիկ, ինչպես կոմպոզիցիայի և վերափոխման, այնպես էլ սինթեզատորի ինտենսիվ օգտագործման առումով, ինչը Պլատոնոսը սկսել էր փորձարկել կարճ ժամանակ առաջ, առաջին անգամ հենց հունական ձայնագրության մեջ[4]։ Ապա հետևեց Կոստաս Կարյոտակիսի 13 բանաստեղծությունների շրջանառությունը, որոնք վերածվել էին երգերի։ Հաջորդ տարի լույս տեսավ «Manos Hatzidakis ’62» ալբոմը՝ կոմպոզիտորի 12 երգերի նվազագույն էլեկտրոնային մշակումներով[5]։

Ապա հետևեցին երեք ձայնագրություններ, որոնք որոշեցին նրա հետքը հունական էլեկտրոնային երաժշտության մեջ և կողմնորոշիչ կետ հանդիսացան հետագա փորձերի համար՝ «Արևի դիմակներ» (1984), «Գալոպ» (1985) և «Լեպիդոպտերա» (1986)։ Այս ձայնագրություններում Պլատոնոսն ամբողջությամբ դիմեց էլեկտրոնային երաժշտությանը և փորձարարական ուղղություններին՝ ձևի, նվագախմբի և չափածոյի։ Նրա ստեղծագործությունները հետևում են մինիմալիստական մոտիվներին՝ ստեղնաշարերի ինտենսիվ կիրառմամբ՝ մանրակրկիտ բեմադրված ձայնային պատկերների սխեմաներով։ Ձայնը, որը հաճախ անցնում է էլեկտրոնային ֆիլտրերի միջով, երբեմն կենտրոնական դեր է խաղում՝ ընդհուպ մինչև մատուցման կոմպոզիցիաների եզակիությունը, բայց կարող է օգտագործվել նաև որպես նվագակցման պարզ գործիք։ Նրա համարները, որոնք սովորաբար սյուրռեալիստական են արտահայտությամբ, այնուամենայնիվ անմիջական են և շոշափում են առօրյայի ու անձնական հարաբերությունների, հատկապես սիրո և օտարության թեմաները և առանձնանում են իրենց քնքշությամբ, երբեմն էլ մանկական անմեղությամբ[6]։

Լենա Պլատոնոսը 1997-ին ներկայացրեց «Breaths» ալբոմը՝ Սավինա Յաննաթուի հետ համագործակցությամբ, ձայնագրություն, որը մոտ է արտ երաժշտությանը և ջազին։ Միևնույն ժամանակ լույս է տեսել Lena Platonos’ Blender հավաքածուն՝ հունական էլեկտրոնային երգարվեստում հայտնի արտիստների (Coti K, Constantinos Veta, Michalis Delta, ΙΟΝ և այլն) երգերի մշակումներով։

2000 թվականին թողարկվել է The Third Doorway ձայնասկավառակը, երգերի տեսքտերը Թոդորոս Պոալասի բանաստեղծություններն էին, որոնք երգեց Մարիա Ֆարանտուրին։ 2003 թվականի մարտին նա ներկայացրեց իր ամբողջական ստեղծագործությունները Աթենքի համերգասրահում (Megaron Mousikis Athinon) ցուցադրության ժամանակ, որի տոմսերը սպառված էին[7]։

2014 թվականի հոկտեմբերին Պլատոնոսը երաժշտություն դրեց Ջորջ Քրոնասի բանաստեղծությունների վրա՝ Sacred Pain ձայնագրության մեջ, Պանտելիս Թեոխարիդիսի և Մելինա Կանասի մասնակցությամբ[8]։

2015 թվականին Gallop ալբոմը վերաթողարկվեց Dark Entries Records-ի կողմից՝ գրավելով միջազգային մամուլի և նշանավոր ոչ հույն դիջեյների ուշադրությունը։ Bloody Shadows from Afar-ը, Witches-ը, Ruby Liqueur-ը հնչում էին «Beats in Space»-ի հավաքածուներից մինչև Փարիզի պոդիումներ՝ որպես հայտնի Դիորի տան նորաձևության ցուցադրությունների սաունդթրեքեր[9]։

2017 թվականին Կոլումբիայի համալսարանի համեմատական գրականության և հասարակության պրոֆեսոր Ստատիս Գուրգուրիսը իր գրքի Musical Poiesis, Erotic Cosmology, and Commodity Life: The Lena Platonos Phenomenon գլխում բարձր գնահատեց Պլատոնոսի ներդրումը ժամանակակից հունական էլեկտրոնային երաժշտության մեջ՝ համեմատելով նրան Լաուրի Անդերսոնի հետ[10]։

2021 թվականին «Hope is the thing with feathers» երգի ցիկլը թողարկվեց որպես ալբոմ, որին հաջորդեց Balancers հավաքածուն՝ նախկինում չհրապարակված նյութերով, որոնք ձայնագրվել էին 1982-1985 թվականներին[11]։

Լենա Պլատոնոսը նաև երաժշտություն է գրել թատրոնի, բալետի և հեռուստատեսության համար, ինչպես նաև դասական երաժշտության ստեղծագործություններ։ Բացի երաժշտությունից, նա զբաղվում է գեղանկարչությամբ և մանրանկարչությամբ և ժամանակ առ ժամանակ ցուցադրում է իր աշխատանքները, իր մի քանի ձայնագրությունների շապիկների հեղինակը հենց ինքն է[12]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://camerastyloonline.wordpress.com/2008/07/27/lena_platonos_interview/
  2. «Συγκροτήματα - Λένα Πλάτωνος». rockap.gr. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  3. «Lena Platonos from Heraklion». www.artisttrove.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Λένα Πλάτωνος - Σαμποτάζ». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  5. «Λένα Πλάτωνος - Σαβίνα Γιαννάτου - Καρυωτάκης - 13 Τραγούδια / Το '62 Του Μάνου Χατζιδάκι». Discogs. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Λένα Πλάτωνος, η ιέρεια της ελληνικής electronica επιστρέφει, Του Δημητρη Ρηγοπουλου | Kathimerini». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  7. «Lena Platonos - europopmusic». www.europopmusic.eu. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  8. «Λένα Πλάτωνος, «Ιερός πόνος», ποίηση: Γιώργος Χρονάς, εκδ. Οδός Πανός 2014». www.poiein.gr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  9. Interactive, Pegasus. «Με μουσική της Λένας Πλάτωνος περπάτησαν τα μοντέλα του Dior στο Παρίσι [vds]». ethnos.gr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  10. Gourgouris, Stathis (2019). «Part III: Greekness beyond Greekness - Chapter 7 Musical Poiesis, Erotic Cosmology and Commodity Life - The Lena Platonos Project». In Tragaki, Dafni (ed.). Made in Greece: Studies in Popular Music. Routledge Global Popular Music Series. Routledge. ISBN 978-1-317607-99-1.
  11. «Balancers, by Lena Platonos». Lena Platonos (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  12. «ΤΕΧΝΗΣ ΑΝΕΜΟΣ -@rtwind: Λένα Πλάτωνος». naxosartwind.blogspot.gr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.