Լենա Բյորիեսոն
Լենա Բյորիեսոն (շվեդ.՝ Lena Börjeson, լրիվ անունը` Helena (Lena) Börjeson, հոկտեմբերի 13, 1879[1], Կոպենհագեն, Դանիա - ապրիլի 14, 1976[1], Sofia church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ քանդակագործ և մանկավարժ։
Լենա Բյորիեսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1879[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Վախճանվել է | ապրիլի 14, 1976[1] (96 տարեկան) |
Մահվան վայր | Sofia church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա[2] |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշակերտներ | Եվա Բերգրեն, Edit Agrell?, Kaj Piehl? և Elisa Tigerholm? |
Հայր | Ջոն Բյորեսոն |
Lena Börjeson Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1879 թվականի հոկտեմբերի 13-ին, Կոպենհագենում, քանդակագործ Ջոն Բյորիեսոնի ընտանիքում։ Նա ուներ երկու եղբայր` նկարիչ Գուննար Բյորիեսոնը և քանդակագործ Բյորե Բյորիեսոնը։ Նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է հոր մոտ։ Նա ուղեկցում էր հորը 1905-1906 թվականներին Իտալիա կատարված գեղարվեստական ուղևորությունների ընթացքում։
1916 թվականին Լենան մեկնեց Փարիզ, որտեղ բացեց Maison Watteau գեղարվեստի պատկերասրահը, այնուհետև դարձավ Սկանդինավյան ակադեմիայի գեղարվեստի դպրոցի տնօրեն։ Ֆրանսիայում նա մնաց մինչև 1939 թվականը, այնուհետև վերադառնալով Շվեդիա, 1940 թվականին հիմնադրեց սեփական քանդակագործական դպրոցը Ստոկհոլմում։ Ուսուցումը կազմակերպվում էր նրա բնակարանում և Fjällgatan 34 հասցեում գտնվող տանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն տան վերին հարկերում էր բնակվում շվեդ ակտիվիստ և քաղաքական գործիչ Աննա Լինդհագենը։
Բյորիեսոնը հիմնականում պատրաստում էր դիմանկարային կիսանդրիներ, արձանիկներ և ժանրային քանդակներ[3]։ Լենա Բյորիեսոնի որոշ աշխատանքներ ներկայացված են Ստոկհոլմում, Շվեդիայի ազգային թանգարանում։
Մահացել է 1976 թվականի ապրիլի 14-ին, Ստոկհոլմում։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Բյորիեսոն» հոդվածին։ |