Լեյլա Յունուս

ադրբեջանցի իրավապաշտպան

Լեյլա Յունուսովա Իսլամ կիզի (նաև օգտագործվում է ազգանվան Յունուս տարբերակը) (ադրբ.՝ Leyla Yunus, դեկտեմբերի 21, 1955(1955-12-21), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան։ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն[1]։

Լեյլա Յունուս
ադրբ.՝ Leyla Yunus
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1955(1955-12-21) (68 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան, քաղաքական գործիչ և պատմաբան
ԱմուսինԱրիֆ Յունուսով
ԿուսակցությունԱդրբեջանի ժողովրդական ճակատ, Unity Party? և Azerbaijan Social Democratic Party?
Պարգևներ և
մրցանակներ
 Leyla Yunus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը[2]։ 1982 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Անգլիայի առևտրային էքսպանսիան Կասպից ծովի ավազանում 18-րդ դարի առաջին կեսին» թեմայով։ Ատենախոսությունը որպես մենագրություն հրապարակվել է 1988 թվականին[3]։ 1982-92 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների բաժնում։

1989 թվականին Սումգայիթի ջարդերին նվիրված ցույցի ժամանակ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում, հակառակ պաշտոնական կառույցների Յունուսը նշել է՝ «Նրանք խուլիգաններ և ռեցեդեվիստներ չեն։ Նրանք հոկտեմբերյան և պիոներական կազմակերպությունների սաներ են։ Այս հանցագործներին դաստիարակել է ռեժիմը!»[1][4]:

1989-90 թվականներին եղել է այլախոհ «Էքսպրեսս-խրոնիկա» թերթի թղթակից[5]։

1989 թվականին եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ստեղծողներից մեկը։ 1990 թվականին դուրս է եկել ժողովրդական ճակատից և Զարդուշտ Ալիզադեի հետ սկսել է գլխավորել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[6]։ 1992-93 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը[7]։

Հեյդար Ալիևի Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Յունուսովան սկսեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ 1995 թվականին հիմնել է Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը։ 2001 թվականին Յունուսովան հիմնել է Կանանց ճգնաժամային կենտրոն, որտեղ օգնություն է ստացել 18 հազար կին[7]։

2005 թվականին համագործակցել է հայկական ոչ կառավարական «Տարածաշրջան» կազմակերպության ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ։ 2012 թվականին Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է ադրբեջանա-հայկական վեբ կայք[8]։

Ամուսնացած է Արիֆ Յունուսով հետ։ Նրանց դուստրը՝ Դինարա Յունուսը ստիպված է եղել լքել Ադրբեջանը նրա հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո[9]։

Հետապնդում և ձերբակալում խմբագրել

2014 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում նշեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, որից հետո Լեյլա Յունուսովան Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում 134 ընդդիմադիրների անուններ, ովքեր գտնվում էին ադրբեջանական բանտերում[7]։

Ապրիլի 28-ին Լեյլա և Արիֆ Յունուսովաներին օդանավակայանում ձերբակալում են, իսկ նրանց տունը խուզարկվում է[9]։

2014 թվականի մայիսի 14-ին Բաքվում կայացած Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ նախագահներին հարց տրվեց լրագրող Ռուֆե Միրքադիրովի ձերբակալության և իրավապաշտպան Լեյլա Յունուսի դեմ հետապնդումների մասին, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների դրությունը «լավ է» և «ոչ ոք չի հետապնդվում իր քաղաքական հայացքների համար»[10][11]։ Իր հերթին Ֆրանսուա Օլլանդը պատասխանեց, որ Ֆրանսիան միշտ բարձրացնում է Լեյլա Յունուսովայի հարցը «ոչ նրա համար, որ նա ցանկանում է միջամտել ներքին գործերին, քանի որ նա ինքն է որոշակի արժեքների եւ սկզբունքների կրողը, իսկ ունենալ լավ հարաբերություններ, պետք է բարձրացնել բոլոր հարցերը»։ Այս ամենից հետո ֆրանսիացի նախագահը հանդիպեց Լեյլա Յունուսովայի և այլ քաղաքական ակտիվիստների հետ[12]։ Օլանդը Յունուսովային քաղաքացիական հասարակության անխոնջ պաշտպանության համար շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան[13]։ Amnesty International-ը Լեյլա և Արիֆ Յունուսներին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»[14]։

2014 թվականի հուլիսի 30-ին Լեյլա Յունուսովան և նրա ամուսինը ձերբակալվում են և մեղադրվում պետական դավաճանության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու[15][16], նաև մեքենայության, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Ըստ Human Rights Watch կազմակերպության՝ այդ ձերբակալությունը Ադրբեջանում ընդդիմության, լրագրողների և իրավապաշտպանների դեմ սկսված հետապնդումների ալիքի գագաթնակետն է։ Ձերբակալությունը միանգամից քնադատությունների ալիք բարձրացրեց եվրոպացի քաղաքական գործիչների և իրավապաշտպանների շրջանում[7]։

Ըստ մեղադրանքի՝ Լեյլա Յունուսը հանդիսանալով «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիր, ստացել է օտարերկրյա դրամաշնորհներ, որոնք իբրև օգտագործել են հայկական հատուկ ծառայությունների օգտին «լրտեսական գործունեություն կատարողների նյութական վիճակի բարելավման նպատակով[14]։

Ըստ Լեյլա Յունուսի փաստաբանների՝ նա բանտում ծեծի է ենթարկվել մեկուսարանի աշխատակիցների կողմից, որից հետո փաստաբաններին մի քանի օր արգելվեց հանդիպել Յունուսի հետ[17][18]։

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները Յունուսին ներկայացնում էին որպես «լրտես» և «թաքնված հայ»[7]։ Լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը իր հոդվածում Յունուս ամուսիններին բնութագրում է որպես «փաստացի հայեր»[19]։ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն ասել է, որ Յունուսը «էգոիստ և անկուշտ, մեծ ամբիցիաներով կին է»[20]։

2014 թվականի հոկետմբերի 6-ին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն Անդրեյ Սախարովի անվան մրցանակ է շնորհել բոլոր ադրբեջանցի քաղբանտարկյալներին, նրանց թվում առանձին նշելով Լեյլա Յունուսին[7]։

Դատավճիռ խմբագրել

2015 թվականի օգոստոսի 13-ին ադրբեջանական դատարանը Լեյլա և Արիֆ Յունուսներին խարդախության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով դատապարտում է 8,5 և 7 տարիների ազատազրկման։ Իրավապաշտպան կազմակերպությունները և արևմտյան իշխանությունները քննադատեցին դատը` այն որակելով քաղաքական դատավճիռ և Յունուսի դեմ մեղադրանքները ուղղակիորեն կապեցին քաղաքացիական ազատությունների պաշտպանության բնագավառում նրա գործունեության հետ։ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսյորը նշել է, որ ինքը «ցնցված և վրդովված է դատավճռով» և Յունուսների գործը գնահատեց որպես «Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ ու համակարգային խնդիրների հերթական ապացույց»։ Human Rights Watch կազմակերպության ռուսական բաժանմունքի ղեկավար Տատյանա Լոկշինան դատը գնահատել է որպես «ծաղր արդարադատության բնագավառում»։ Ամուսիններին առաջադրված պետական դավաճանության մեղադրանքով սկսվել է առանձին վարույթ[21][22][23][24]։

Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը նշել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի դատական համակարգի թերությունները և այդ երկրում լրագրողների ու իրավապաշտպանների դեմ հետապնդումների աճի միտումները, դատավճիռը կարող է վերանայվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմիսար Նիլ Մույժնիեկսը նույնպես քննադատել է Յունուս ամուսինների դատավճիռը[24]։

Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին, ինչպես նաև հաշվի առնել նրանց դեմ հարուցված գործը «վերանայել թափանցիկ և արդար կերպով», ավելացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Դատավճիռը հաստատում է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պահպանման բացասական միտումը կապված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ»[25]։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ Յունուս ամուսիններին առաջադրված մեղադրանքները բոլոր տեսանկյուններից կապված է նրանց իրավապաշտպան գործունեության հետ, Պետդեպարտամենտը ևս կոչ է անում ազատ արձակել ամուսիններին[26]։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը դատական գործընթացը որակել է որպես «արդար և թափանցիկ» գործընթաց[22]։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատավճռի մասին հնչեցված քննադատությունները որակեց որպես կողմնակալ, աբսուրդային և երկակի ստանդարտների քաղաքականություն[27]։

Համաներում խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը քննելով բողոքները փոխեց Լեյլա Յունուսի պատիժը և նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։ Քննարկման արդյունքում Յունուսի փաստաբանները խնդրեցին դատարանին լիակատար արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը քննելով բողոքները վճռեց, որ Լեյլա Յունուսի լիակատար արդարացման համար բավարար հիմքեր չկան[28]։

2016 թվականի ապրիլի 19-ին իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները լքեցին Ադրբեջանը և արտագաղթեցին Նիդերլանդներ[29]։ Չնայած նրանց Նիդեռլանդներ մեկնելուն, ամուսինների դեմ հարուցված քրեական գործը չի դադարեցվել։ 2017 թվականի մայիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Միրփաշի Հուսեյնովի գլխավորությամբ որոշում ընդունեց Յունուս ամուսիններին հարկադիր բերման ենթարկել դատարանի դահլիճ[30][31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Январь // «НЛО» 2007, № 84
  2. «Интервью Динары Юнус». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. Л. И. Юнусова Торговая экспансия Англии в бассейне Каспия в первой половине XVIII века, Элм, 1988
  4. Зардушт АЛИ-ЗАДЕ Азербайджанская элита и массы в период распада СССР Արխիվացված 2013-10-30 Wayback Machine
  5. Арестована Лейла Юнус
  6. Том де Ваал. Черный сад. Глава 6. 1988-1990 г.г. Азербайджанская трагедия
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Власти Азербайджана не намерены освобождать Лейлу Юнус
  8. Интервью Юнусовой
  9. 9,0 9,1 Светлана Ганнушкина о преследовании гражданских активистов в Азербайджане
  10. «Ильхам Алиев на вопрос о Лейле Юнус: никто может вмешиваться в наши дела». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  11. Состоялась пресс-конференция президентов Азербайджана и Франции
  12. Франсуа Олланд на Южном Кавказе: цель - не досадить кому-то, а быть полезным партнером(չաշխատող հղում) // RFI, 15-05-2014
  13. Le Monde: Оланд поднял перед Ильхамом Алиевым вопрос об освобождении Лейлы Юнус Արխիվացված 2015-09-23 Wayback Machine // contact.az, 2015 Aпрель 27
  14. 14,0 14,1 Суд Баку приговорил правозащитницу Лейлу Юнус к 8,5 годам заключения // RFI, 13-08-2015
  15. Лаура Багдасарян выступила в поддержку Лейлы Юнус
  16. «Азербайджанских правозащитников обвинили в шпионаже в пользу Армении». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. В Азербайджане офицер СИЗО избил правозащитницу Юнус, заявили её адвокаты // Кавказский узел, 24 сентября 2014
  18. В СИЗО избита Лейла Юнус Արխիվացված 2017-04-04 Wayback Machine // Minval
  19. Секретное досье Лейлы и Арифа Юнусовых (фотофакты) Часть первая
  20. «Араз Ализаде: Лейла Юнус - алчный и эгоистичный грантоед, для которой чужды понятия «Родина» и «честь»» (ռուսերեն). www.1news.az. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  21. В Азербайджане правозащитницу, выступавшую за диалог с Арменией, приговорили к восьми с половиной годам лишения свободы // NEWSru.com, 13 августа 2015
  22. 22,0 22,1 Jack Farchy. Azerbaijan jails human rights couple Leyla and Arif Yunus // The Financial Times. August 13, 2015
  23. Правозащитницу Лейлу Юнус приговорили в Баку к 8,5 годам // BBC, 13 августа 2015
  24. 24,0 24,1 Совет Европы ставит под сомнение справедливость приговора супругам Юнус Արխիվացված 2017-06-06 Wayback Machine // contact.az, 13_08_2015
  25. ЕС требует немедленно освободить семью азербайджанских правозащитников // Росбалт, 14/08/2015
  26. США обеспокоены приговором Лейле и Арифу Юнус // Радио Азаттык, 15 августа 2015,
  27. Безосновательные нападки из-за приговора по делу четы Юнус не смогут повлиять на политику независимого Азербайджана – МИД АР // 1news.az, 14.08.2015
  28. «Лейла Юнус освобождена в зале суда – ДОПОЛНЕНО» (ռուսերեն). 1news.az. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  29. «Правозащитники Лейла и Ариф Юнус покинули Азербайджан - BBC Русская служба» (ռուսերեն). BBC Русская служба. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  30. «Суд принял решение о принудительном приводе супругов Юнус». www.contact.az. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)
  31. Holding, APA Information Agency, APA. «Суд принял решение о принудительном приводе на заседание Лейлы и Арифа Юнус» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Յունուս» հոդվածին։