Լեյլա Կիրակոսյան

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լեյլա Զենիկի Կիրակոսյան (փետրվարի 8, 1941(1941-02-08)), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (հուլիսի 11, 1984)։

Լեյլա Կիրակոսյան
Ծնվել էփետրվարի 8, 1941(1941-02-08) (83 տարեկան)
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Էռնստ Ռոմանով
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լեյլա Կիրակոսյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 8-ին[1]։ Ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը[2]։

Թատերական գործունեությունն սկսել է Տալինի ռուսական դրամատիկական թատրոնում։ Այստեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու՝ դերասան Էռնստ Ռոմանովի հետ։ 1969 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Լենինգրադ, սկսել է աշխատել Լենկոմ թատրոնում։ Միասին խաղացել են «Երեք հրացանակիրները» ներկայացման մեջ․ Լեյլան մարմնավորել է թագուհի Աննային, իսկ Էռնստը՝ դուքս Բեքինհեմին։ Այնուհետև դերասանուհին տեղափոխվել է Լենսովետի անվան թատրոն[3]։

2003 թվականին ներկայացրել է «Հեքիաթ» մոնոներկայացումը՝ գրված Վլադիմիր Նաբոկովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Վերջին տարիներին աշխատում է Սանկտ Պետերբուրգի պետական մանկական ֆիլհարմոնիայում։ Ամենահայտնի թատերական աշխատանքը «Խայտաբղետ թութակի հեքիաթները» ներկայացումն է[3]։

Առաջին անգամ կինոյում խաղացել է 1962 թվականին, որը Հայֆիլմում նկարահանված ռեժիսոր Մոկո Հակոբյանի «Ջրերը բարձրանում են» ֆիլմն էր։ Խաղացել է Անահիտի դերը։ 1970-1980-ական թվականներին դերասանուհին պարբերաբար հայտնվել է հեռուստաէկրաններին՝ ֆիլմ-ներկայացումներում։ Խորհրդային շրջանում հազվադեպ է նկարահանվել կինոյում։ Նոր ժամանակաշրջանում ժամանակ առ ժամանակ նկարահանվում է սերիալներում՝ Հետաքննության գաղտնիքները 1, Կոտրված լապտերների փողոցը 6 և այլն։ Ամենահայտնի դերերից են Մարգոյի դերակատարումը «Տամբովյան գայլը» (2005) և Բրոնիսլավա Սմոլյանինովայի դերը «Հորձանուտ» (2007) սերիալներում է[3]։

Անձնական կյանք խմբագրել

Լեյլա Կիրակոսյանի ամուսինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Էռնստ Ռոմանովն է։ Զույգն ունի 2 երեխա (դուստր և որդի)։ Դուստրը՝ Եկատերինան, մեդիամենեջեր է, ռեժիսոր և հեռուստալրագրող[3]։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Ներկայացում Դեր
Երեք հրացանակիրները թագուհի Աննա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2010 Քերծեները 3 Զինաիդա Տրեֆելևա
2007 Հորձանուտ Բրոնիսլավա Սմոլյանինովա
2005 Տամբովյան գայլը Մարգո
2004 Կոտրված լապտերների փողոցը 6 Վերոնիկա Սերգեևնա
2004 Ոչ ստանդարտ անձնական իրավիճակների գործակալություն 2 Գլաֆիրա Վասյուտինա
2001 Հետաքննության գաղտնիքները 1 Անտոնինա
1993 Սնոգլ Միսիս Բինգ Բերչիլ
1992 Մկնաբազե
1992 Արտացոլանքը հայելու մեջ Ժենյա
1991 Հեքիաթ հեքիաթի հետևից Գրիմելլա
1991 Սերգեյ Պրոկոֆև․ կյանքի սյուիտ
1988 Գաղտնի խորհրդական Զառա
1986 Հրաշագեղ Ելենա Կալիոպա
1986 Փոքրիկ Բաբա Յագան Ռումպումպել
1985 Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունը Լիլիպուտիա տիկին
1981 Ինքնասպանություն Գալինա
1978 Օգոստոս դրվագ
1977 Հունիսի ավելորդ օրը Էլ
1971 Կեսգիշերի կողոպուտը շեֆի կին
1970-ականներ Ուր են լողում ամպերը
1962 Ջրերը բարձրանում են Անահիտ

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (հուլիսի 11, 1984)[1]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ (փետրվարի 13, 2006)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Киракосян Лейла Зениковна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  2. «Эрнст Романов: Лиза Боярская не живёт с мужем. И правильно делает». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «КИРАКОСЯН Лейла (Лейли) Зениковна». rusactors.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.