Լեյլա Լոպես
Լեյլա Լոպես (պորտ.՝ Leila Luliana Lopes Umenyiora, փետրվարի 26, 1986, Բենգելա, Անգոլա), անգոլացի դերասանուհի, ֆոտոմոդել, ինչպես նաև «Միսս Տիեզերք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթող 2011 թվականին։
Լեյլա Լոպես պորտ.՝ Leila Luliana da Costa Vieira Lopes | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Բենգելա, Անգոլա |
Կրթություն | University of Suffolk?[1] |
Քաղաքացիություն | Անգոլա և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Պարգևներ և մրցանակներ | |
Նա նաև 2010 թվականին արժանացել է «Միսս Անգոլա» տիտղոսին և ստացել հնարավորություն երկիրը ներկայացնելու միջազգային մրցույթում։ Եղել է պատմության մեջ միակ աֆրիկացի գեղեցկուհին, ով արժանացել է «Միսս տիեզերք» տիտղոսին։
Կենսագրություն խմբագրել
Լոպեսը ծնվել է 1986 թվականի փետրվարի 26-ին Անգոլայի Բենգուիլ գավառի համանուն քաղաքային բնակավայրում[2][3][4]։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարդ դպրոցում։
Մինչև ֆոտոմոդելի կարիերայով զբաղվելը՝ երիտասարդ աֆրիկուհին սովորել է Մեծ Բրիտանիայի իրավագիտական գործարար կառավարման համալսարանում[5][6]։ Լայն գործունեություն է ծավալել Աֆրիկայում ՄԻԱՎ և ՁԻԱՀ վեներական հիվանդությունների մասին մարդկանց տեղեկացնելու և վարակից պաշտպանվելու հետ կապված[7][8]։
Կարիերա խմբագրել
2010 թվականի հոկտեմբերի 8-ին` Մեծ Բրիտանիայում բնակվելու ժամանակ, նա արժանանում է «Միսս Անգոլա ՄԹ» պատվավոր կոչմանը, որը իր ֆոտոմոդելի կարիերայի առաջին խոշոր նվաճումն էր։
Վերադառնալով հայրենիք՝ Անգոլա, Լեյլան Լուանդայում 2010 թվականի դեկտեմբերի 18-ին այլ 20 անգոլացի գեղեցկուհիների հետ մրցում է «Միսս Անգոլա 2010» տիտղոսին արժանանալու համար։ Հաղթելով մրցույթում, նա հնարավորություն է ստանում ներկայացնել իր երկիրը «Միսս տիեզերք 2011» գեղեցկության մրցույթում[9]։
Հաղթելով նախնական մրցութային փուլը, Լեյլան 2011 թվականին մեկնում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք։ Այնտեղ նրան հաջողվում է թագադրվել «Միսս տիեզերք» թագով և դառնալ աֆրիկացի առաջին հաղթողը ամենամյա այս մրցույթում[10][11]։
Թագադրվելուց հետո 2012 թվականի հոկտեմբերին Լեյլան մեկնում է Նիկարագուա` մասնակցելու «Նորաձևություն ժպիտի համար» մրցանակաբաշխությանը։ Մեկ տարի անգոլացի այս գեղեցկուհին անցկացնում է Միսս տիեզերքի համար նախատեսված դղյակում և կատարում բազում հետազոտություններ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://leilalopes.com/biography/
- ↑ Gil, Liliana (2011 թ․ սեպտեմբերի 13). «Congratulations Miss Angola! Latinas Dominate Audience Voting». Fox News Latino. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Leila Lopes Bio». Miss Universe Speakers Bureau. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Miss Universe Leila Lopes Covers Maxim Portugal». Mankind Unplugged. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Beleza made in Benguela». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Rendezvous With Miss Universe and Puteri Indonesia 2011 Part 1». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Miss Universe 2011 Leila Lopes Named Ambassador of HIV Prevention For AID FOR AIDS International». Aid For AIDS International. 2011 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Miss Universe on Mission To Educate Africa & The World». Anurun Productions. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Dupri, Alexx. «Miss Universe 2011 Accused of Fabricating Documents». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Elliott, Christopher (2011 թ․ սեպտեմբերի 14). «Miss Universe 2011 pageant crowns Miss Angola, Leila Lopes». The Washington Post. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Miss Angola Leila Lopes is Miss Universe 2011! retrieved 12 September 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Լոպես» հոդվածին։ |