Լեյդենի համալսարան (հոլ.՝ Universiteit Leiden) կամ Լեյդենի ակադեմիա, Նիդերլանդների ամենահին համալսարանը, որը գտնվում է Լեյդեն քաղաքում։

Լեյդենի համալսարան
հոլ.՝ Universiteit Leiden
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Նախկին անվանումներRijksuniversiteit Leiden
ԿարգախոսLibertatis Praesidium
Հիմնադրված էփետրվարի 8, 1575[1]
ՀիմնադրիրՎիլհելմ I Օրանացի
ՌեկտորHester Bijl?
Ուսանողներ25 800 (2015-2016)
Ընդհանուր անձնակազմ5500
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, ORCID[2], IIIF Consortium[3], Նիդեռլանդների համալսարանների միություն, Stichting Academisch Erfgoed[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], ArXiv[6], Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա, Committee on Publication Ethics?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8]
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԼեյդեն
Կայքuniversiteitleiden.nl
Լեյդենի համալսարան (Նիդեռլանդներ)##
Լեյդենի համալսարան (Նիդեռլանդներ)
Լեյդենի համալսարան, Նիդեռլանդներ
 Leiden University Վիքիպահեստում

Համալսարանը հիմնադրվել է 1575 թվականին արքայազն Վիլհելմ I Օրանացու կողմից, ով Ութսունամյա պատերազմի ժամանակ Նիդերլանդական հեղափոխության առաջնորդն էր։ 17-րդ դարում համալսարանը Եվրոպայի կալվինիստական կրթության ամենամեծ կենտրոնն էր, նրա հետ են կապված Հյուգո Գրոցիուսի, Յակոբուս Արմինիուսի, Ժոզեֆ Սկալիգերի, Հերման Բուրհավեի և Էլզեվիրի անունները։

Օրանացիների արքայական տունն ու Լեյդենի համալսարանը մինչ այժմ էլ սերտ կապեր են պահպանում։ Վիլհելմինա, Յուլիանա և Բեատրիքս թագուհիները, ինչպես նաև թագիշխան Վիլեմ Ալեքսանդրը այդ համալսարանի ուսանողներ են եղել։ 2005 թվականին Բեատրիքս թագուհին ստացավ Լեյդենի համալսարանի պատվավոր աստիճանի կոչում։

Ներկայումս համալսարանում գործում է 9 ֆակուլտետ, ավելի քան 50 բաժին և 150 կրթական ծրագիր և միջազգային ճանաչում ունի։ Համալսարանի կազմի մեջ մտնում են 40 գիտահետազոտական ինստիտուտներ։ Լեյդենի համալսարան են գալիս սովորելու աշխարհի տարբեր ծայրերից։ Այժմ համալսարանում սովորում է ավելի քան 17000 ուսանող։ Ուսուցողական անձնակազմը՝ 3244 մարդ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյդենի համալսարան» հոդվածին։