Լեհաստանի վարչական բաժանում

Լեհաստանի Հանրապետությունը բաժանվում է 16 վոյեվոդությունների (լեհ.՝ województwo), որոնք բաժանվում են 379 պովյատներ (լեհ.՝ powiat), իսկ պովյատները 2.478 գմինաների (լեհ.՝ gmina)։ Վարչական բաժանման այդ եռաստիճան համակարգը գործում է 1999 թվականից։ Քաղաքապետերը սովորաբար ունեն պովյատի և գմինայի ղեկավարի կարգավիճակը։

Վարչական բաժանման ընթացիկ համակարգը սկսել է գործել 1998 թվականին Լեհաստանի խորհրդարանում որոշ օրենագծերի ընդունման արդունքում, որոնք ուժի մեջ են մտել 1999 թվականի հունվարի 1-ից։ Մինչև այդ բարենորոգությունները (1975-1998 թթ.) կար 49 փոքր վոյեվոդություն, պովյատներ չկաին (տես՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության վարչական բաժանում)։ Բարենորոգությունների արդյունքում ստեղծված նոր 16 վոևուդությունները ստեղծված են եղել պատմական շրջանների հիման վրա։

Սակայն վոևուդությունների սահմանները ամեն տեղ չէ, որ պահպանել են պատմական շրջանները սահմանները։ Օրինակ, Սիլեզյան վոյեվոդությունը ընդգրկում է Փոքր Լեհաստանի տարածքը։ Նույնպես Ռադոմին հարակից շրջանը, որոը եղել է Փոքր Լեհաստանի պատմական մասը, գտնվում է Մասովյան վոյեվոդությունում։ Նաև, Պոմերանյան վոյեվոդությունը ընդգրկում է պատմական Պոմերանիայի միայն արևելյան մասը, ինչպես նաև դրանից դուրս մի քանի շրջան։

1999 թվականի վարչական ռեֆորմի արդյունքում ստեղծված վարչատարածքային բաժանման համակարգը կարելի է արտացոլել հետևյալ կերպով.

  • 1-ին աստիճան՝ 16 վոյեվոդություն,
  • 2-րդ աստիճան՝ 379 պովյատ,
    • 65 քաղաքային (լեհ.՝ powiat grodzki) (պովյատի իրավունքներով քաղաք), քաղաքի կարգավիճակով գմինա, որը ունի պովյատի պարտականություններ
    • 314 երկրային (լեհ.՝ powiat ziemskich), մինչև մի քանի հարևան գմինա ընդգրկող պովյատ,
  • 3-րդ աստիճան՝ 2479 գմինա,
    • 306 քաղաքային (լեհ.՝ gmina miejska), գմինա, որը համապատասխանում է քաղաքի վարչական սահմաններին,
    • 597 գյուղաքաղաքային (լեհ.՝ gmina miejsko-wiejska), գմինա, որի կազմի մեջ մտնում է քաղաք և մի քանի գյուղ,
    • 1576 գյուղական (լեհ.՝ gmina wiejska), գմինա, որի կազմի մեջ որևէ քաղաք չի մտնում։

վոյեվոդություններ խմբագրել

Զինանշան վոյեվոդություն Վարչկենտրոն Տարածք
կմ²
Բնակչություն (2009)[1] Քաղաքներ Պովյատներ Գմինաներ
երկրային քաղ.-ն համ.-ն քաղ.-ն գյուղ.-ն գյուղ.-քաղ.-ն
  Ներքինսիլեզյան Վրոցլավ 19 947 2 877 059 91 26 3 169 36 78 55
  Կույավա-Պոմերանյան Բիդգոշչ և Տորուն 17 972 2 067 918 52 19 4 144 17 92 35
  Լյուբլինի Լյուբլին 25 122 2 161 832 42 20 4 213 20 171 22
  Լյուբուշյան Գոժուվ Վելկոպոլսկի և Զելյոնա Գուրա 13 988 1 008 962 42 12 2 83 9 41 33
  Լոձի Լոձ 18 219 2 545 493 43 21 3 177 18 134 25
  Փոքր Լեհաստանի Կրակով 15 183 3 292 805 60 19 3 182 14 122 46
  Մազովեցյան Վարշավա 35 558 5 213 855 85 37 5 314 35 229 50
  Օպոլեի Օպոլե 9 412 1 031 922 35 11 1 71 3 36 32
  Անդրկարպատյան Ժեշուվ 17 846 2 100 389 49 21 4 160 16 111 33
  Պոդլյասյան Բելոստոկ 20 187 1 190 828 39 14 3 118 13 79 26
  Պոմերանյան Գդանսկ 18 310 2 224 942 42 16 4 123 25 81 17
  Սիլեզյան Կատովիցե 12 334 4 642 942 71 17 19 167 49 96 22
  Սվենտոկշիսյան Կելցե 11 710 1 271 213 31 13 1 102 5 71 26
  Վարմիա-Մազուրյան Օլշտին 24 173 1 427 671 49 19 2 116 16 67 33
  Մեծ Լեհաստանի Պոզնան 29 827 3 403 174 109 31 4 226 19 117 90
  Արևմտապոմերանյան Շչեցին 22 892 1 692 957 63 18 3 114 11 51 52
  Լեհաստան Վարշավա 312 679 38 135 876 903 314 65 2479 306 1576 597

Պովյատներ խմբագրել

Գմինաներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել