Լեզվաճյուղ, ծագումնաբանական դասակարգման մեջ՝ Լեզվաընտանիքի ստորաբաժանում, որը միավորում է տվյալ ընտանիքի առավել մերձավոր ցեղակցական կապեր ունեցող լեզուները։

Օրինակ, հնդեվրոպական լեզվաընտանիքն ունի 12 ճյուղ (հնդկական, իրանական, գերմանական, սլավոնական ևն)։ Լեզվաճյուղը կարող է ներկայացված լինել նաև մեկ լեզվով, օրինակ, հայկական, հունական, ալբանական ճյուղերը հնդեվրոպական ընտանիքում։ Լեզվաճյուղի մեջ մտնող լեզուների համար կանխադրվում է ընդհանուր նախալեզու (հիմք լեզու), որը ներկայացնում է տվյալ լեզվաընտանիքի նախալեզվի ճյուղավորումներից (բարբառներից) մեկը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 516