Լեբլեբիջիների խմբերգ (սկզնբնական անվանումը՝ Մենք Քյոռօղլու զավակներն ենք) Տիգրան Չուխաջյանի 1875 թվականին գրված «Լեբլեբիջին» հայտնի օպերետից խմբերգ է։ Առաջին անգամ կատարվել է օպերետի պրեմիերայի ժամանակ, որը տեղի է ունեցել 1875 թվականի նոյեմբերի 17-ին Կոստանդնուպոլսի «Français» թատրոնում[1]։

«Լեբլեբիջիների խմբերգ»
ի երգը
Թողարկված1875
Ժանրխմբերգ
Տևողություն1 րոպե 46 վայրկյան
ՀեղինակՄարտիրոս Մնակյան
ԿոմպոզիտորՏիգրան Չուխաջյան

Թեմա խմբագրել

Օպերետի հերոս լեբլեբիջի՝ խարկած ոլոռ վաճառող Հոր-հոր աղան իր նման լեբլեբիջի ընկերների հետ «Լեբլեբիջիների երգը» երգը շուրթերին գրոհում են Խուրշիդ բեյի ապարանքը պահանջում են անհապաղ վերադարձնել Հոր-հոր աղայի դստերը՝ Ֆաթինեին։ Ընկերներին ոգևորելու և գրոհի տանելու համար, հիշեցնում է նրանց «հերոսական նախնիներին»[2]։

Պատմություն խմբագրել

Չուխաջյանը խմբերգը ստեղծել է օպերետի ողջ երաժշտությունը գրելուց հետո[Ն 1]։ Նախնական անունը եղել է «Մենք Քյոռօղլու զավակներն ենք»[Ն 2]։ Պաշտոնական գրաքննությունը շրջանցելու նպատակով երգը և ինչպես ողջ օպերետը առաջին անգամ բեմադրվել է թուրքերեն, թեև օպերետի առաջնախաղից առաջ արդեն հայերեն տեքստը կար[1]։ 1882 թվականին Մարտիրոս Մնակյանը երգի համար գրել է նոր հայերեն տեքստ, և խմբերգը տարածվել է որպես հայկական-ազատագրական օրհներգ[2]։

Կատարումներ խմբագրել

 
1870-ական թվականներին Լեյբլեբիջի օպերետը կատարող խումբը:

Խմբերգը հնչել է 1967 թվականին ռեժիսոր Արման Մանարյանի «Լեբլեբիջի» օպերետի հիման վրա նկարահանած, նոր՝ «Կարինե» անվանումով կինոնկարում[3]։

Բառեր խմբագրել

Հոր-հոր — Մենք քաջ տոհմի զավակներ ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ Էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտություն։

Խումբ — Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ Էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտություն։

Հոր-հոր — Ուրեմն՛ առա՚ջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
Թող իմանան՝ մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Խումբ — Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Հոր-հոր — Տոհմը մեր եղել Է քաջերից քաջը,
Անարգել Է կայծակների շառաչը,
Մենք Էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ։

Խումբ — Մենք Էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ։

Հոր-հոր — Ուրեմն՝ առա՛ջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Խումբ — Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Նշումներ խմբագրել

  1. Խմբերգի նվագախմբային մուտքի թեմատիկ նյութը Չուխաջյանը վերցրել է «Արշակ Բ» օպերայի չորրորդ գործողության բալետից։(տես Աննա Ասատրյան, Տիգրան Չուխաջյանի երաժշտական թատրոնը։ ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջ 480։ ISBN 978-5-8080-0876-7)
  2. Լեբլեբիջիների համար 14 խմբերգը տեղ է գտել «Potpourri oriental sur les mitifs choisis de l'operette Leblebidji Hor-hor agha»-ում (տես Տիգրան Չուհաջեան, Ստեղծագործութիւններ դաշնակի համար, էջ՝ 205.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 S. Dadoyan. «Garine» (pdf) (ֆրանսերեն). {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Աննա Ասատրյան (2011). Տիգրան Չուխաջյանի երաժշտական թատրոնը. ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 480. ISBN 978-5-8080-0876-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. «Каринэ, Арменфильм (1967)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել