Լեա Մասարի, ծնված Աննա Մարիա Մասետանի (իտալերեն՝ Lea Massari, Anna Maria Massetani. հունիսի 30, 1933(1933-06-30)[1][2][3], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի դերասանուհի և երգչուհի։ Անունը փոխել է 22 տարեկանում՝ իր փեսացու Լեոյի մահից հետո։

Լեա Մասարի
իտալ.՝ Lea Massari
Ծնվել էհունիսի 30, 1933(1933-06-30)[1][2][3] (90 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոդերասանուհի

Մասսարին գեղարվեստական կինոյում ճանաչում է ձեռք բերել երկու դերակատարմամբ՝ խաղալով կորած աղջիկ Աննայի դերը Միքելանջելո Անտոնիոնիի Արկած (1960 թ.) ֆիլմում, ապա և սեքսուալ առումով վաղ հասունացած 14-ամյա տղայի մոր՝ Կլարայի դերը Լուի Մալի Murmur of the Heart (Սրտի արատ, 1971) ֆիլմում[4]։

Մասարին նկարահանվել է ինչպես իտալական, այնպես էլ ֆրանսիական կինոյում։ Հիշարժան են հատկապես նրա դերակատարումներըլ Սերջո Լեոնեի դեբյուտային «Հռոդոսի կոթողը» ( Il Colosso di Rodi, 1961) կինոնկարում[5] և միջազգային կոմերցիոն ֆիլմերում, այդ թվում՝ «Կյանքի բաներ»-ում ( Les choses de la vie, 1970):

Մասարին եղել է Կաննի 1975 թվականի կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Ֆրանչեսկո Ռոզիի «Քրիստոսը կանգ է առել Էբոլիում» ( Cristo si è fermato a Eboli, 1979) ֆիլմում նկարահանվելուց հետո Մասարին արժանացել է «Nastro d'Argento» մրցանակի «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

  • 1960 — Արկած / L’avventura — Աննա
  • 1961 — Հռոդոսի կոթող / Colosso di Rodi — Դիալա
  • 1962 — Նեապոլի չորս օրը / Le quattro giornate di Napoli — Մարիա
  • 1964 — Աննվաճը / L’insoumis — Դոմինիկա
  • 1964 — Նրանք արևելք էին գնում / Italiani brava gente — դրվագ
  • 1964 — Ողբ՝ բանդիտի համար / Llanto por un bandido — Մարիա
  • 1965 — Զինվորական աղջիկներ / Le soldatesse — Տուլա
  • 1970 — Կյանքի մանրուքներ / Les choses de la vie — Կատրին
  • 1971 — Աղմուկ՝ սրտի մեջ / Le souffle au coeur — Կլարա
  • 1972 — Նապաստակի վազքը դաշտերով / La course du lièvre à travers les champs — Շուգար
  • 1972 — Հանգստի առաջին գիշերը / La prima notte di quiete — Մոնիկա
  • 1973 — Անհասանելի նպատակ / Impossible Object — կին
  • 1975 — Ահը քաղաքի գլխին / Peur sur la ville — Նորա
  • 1978 — Աննայի հանդիպումները / Les rendez-vous d’Anna — Աննայի մայր
  • 1979 — Քրիստոսը կանգ է առել Էբոլիում / Cristo si è fermato a Eboli — Լուիզա
  • 1984 — Յոթերորդ թիրախը / La 7ème cible — Նելլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archivio Storico Ricordi — 1808.
  4. cita noticia|url=http://www.telegraph.co.uk/culture/film/3574345/Film-makers-on-film-Wes-Anderson.html%7Ctítulo=Film-makers on film: Wes Anderson|fecha=9 de marzo de 2002|editorial=The Daily Telegraph|fechaacceso=27 de noviembre de 2009 | ubicación=Londres | nombre=Mark | apellido=Monahan
  5. cita noticia|url=http://www.smh.com.au/news/tv-reviews/the-colossus-of-rhodes/2006/10/20/1160851117267.html%7Ctítulo=The(չաշխատող հղում) Colossus of Rhodes|fecha=23 de octubre de 2006|editorial=The Sydney Morning Herald|fechaacceso=27 de noviembre de 2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Մասարի» հոդվածին։