Լա Ռոշ սյուր Յոն (ֆր.՝ La Roche-sur-Yon, արտասանություն: . բառացի թարգմանած՝ նշանակում է «ժայռ Յոնի ափին»), քաղաք Ֆրանսիայի արևմտյան մասում՝ Պեյ դը լա Լուար (Լուարի երկիր) երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վանդեա դեպարտամենտի, ինչպես նաև իր անունով կոչված շրջանի ու կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Յոն գետի զույգ ափերին, Նանտից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հարավ, Պուատիեից 165 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 87,52 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 55 147: Ունի երկաթուղային կայարան, որն սպասարկում է Նանտ-Սենտ և Տուր-Լը Սաբլ դ’Օլոն երկաթգծերին։ Քաղաքի հարավային մասով անցնում է А87 ավտոմայրուղին։

Բնակավայր
Լա Ռոշ սյուր Յոն
ֆր.՝ La Roche-sur-Yon[1]
ֆր.՝ La Roche-sur-Yon
ֆր.՝ Napoléon
ֆր.՝ La Roche-sur-Yon
ֆր.՝ Bourbon-Vendée
ֆր.՝ Napoléon
ֆր.՝ Bourbon-Vendée
ֆր.՝ Napoléon
ֆր.՝ Napoléon-Vendée
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես87,52 կմ²
ԲԾՄ74 մետր
Բնակչություն54 952 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ85000[3]
Պաշտոնական կայքlarochesuryon.fr(ֆր.)
Լա Ռոշ սյուր Յոն (Ֆրանսիա)##
Լա Ռոշ սյուր Յոն (Ֆրանսիա)

Լա Ռոշ սյուր Յոնի բնակիչներին անվանում են Yonnais[4]:

Պատմություն խմբագրել

Քաղաքն իր ներկա տեսքով պարտական է Նապոլեոն Բոնապարտին, ում 1804 թվականի մայիսի 25-ի հրամանագրի համաձայն փոքրիկ ավանից վերափոխվել է, կառուցվել հնգանկյան տեսք ունեցող հատուկ պլանով, ստացել Նապոլեոնվիլ անվանումը, դարձել Վանդեա դեպարտամենտի պրեֆեկտուրա։ Նապոլեոնվիլը նախատեսված է եղել 15,000 բնակչի համար[5]։

Քաղաքի անվանումը բազմիցս փոփոխվել է (19-րդ դարում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին զուգընթաց). հաջորդաբար կրել է Լա Ռոշ սյուր Յոն, Նապոլեոնվիլ, Բուրբոն-Վանդեա, Նապոլեոն-Վանդեա անվանումները։ Իր սկզբնական անվանումը վերստացել է 1870 թվականին։

Ժողովրդագրություն խմբագրել

Ներքոբերյալ աղյուսակում հաշվի է առնված այն հանգամանքը, որ 1964 թվականին Լա Ռոշ սյուր Յոնի համայնքի կազմի մեջ են մտցվել նաև Լը Բուրգ սու լա Ռոշ սյուր Յոն և Սենտ Անդրե դ'Օռնեյ համայնքները[6]։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1800 1015—    
1806 857−2.78%
1821 2792+8.19%
1831 3904+3.41%
1836 5257+6.13%
1841 5164−0.36%
1846 6909+6.00%
1851 7498+1.65%
1856 8178+1.75%
1861 8298+0.29%
1866 8710+0.97%
1872 8841+0.25%
1876 9755+2.49%
1881 10 634+1.74%
1886 11 773+2.06%
1891 12 215+0.74%
1896 12 710+0.80%
1901 13 629+1.41%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1906 13 685+0.08%
1911 14 885+1.70%
1921 13 629−0.88%
1926 14 538+1.30%
1931 15 247+0.96%
1936 16 073+1.06%
1946 18 107+1.20%
1954 19 576+0.98%
1962 24 019+2.59%
1968 36 067+7.01%
1975 44 713+3.12%
1982 45 098+0.12%
1990 45 219+0.03%
1999 49 262+0.96%
2007 51 124+0.46%
2012 52 808+0.65%
2017 54 372+0.59%
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7]

Կլիմա խմբագրել

Լա Ռոշ սյուր Յոնին բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb): Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 12,4 C: Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 885,5 մմ, ընդ որում ամենաանձրևառատ ամիսը նոյեմբերն է։ Տարվա առավել տաք ամիսը օգոստոսն է (ամսական միջին ջերմաստիճանը՝ 19,5 C), ամենասառն ամիսը՝ հունվարը (ամսական միջին ջերմաստիճանը՝ 6,1 C):

Լա Ռոշ սյուր Յոն (1991−2020 normals, extremes 1984−present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.9
(60.6)
21.6
(70.9)
24.1
(75.4)
28.1
(82.6)
31.9
(89.4)
38.8
(101.8)
41.5
(106.7)
38.7
(101.7)
34.2
(93.6)
29.9
(85.8)
21.1
(70)
18.7
(65.7)
41.5
(106.7)
Միջին բարձր °C (°F) 9.0
(48.2)
10.1
(50.2)
13.1
(55.6)
15.7
(60.3)
19.3
(66.7)
22.8
(73)
24.9
(76.8)
25.1
(77.2)
22.1
(71.8)
17.3
(63.1)
12.5
(54.5)
9.5
(49.1)
16.8
(62.2)
Միջին օրական °C (°F) 6.1
(43)
6.4
(43.5)
8.8
(47.8)
10.9
(51.6)
14.3
(57.7)
17.5
(63.5)
19.4
(66.9)
19.5
(67.1)
16.8
(62.2)
13.4
(56.1)
9.2
(48.6)
6.5
(43.7)
12.4
(54.3)
Միջին ցածր °C (°F) 3.2
(37.8)
2.7
(36.9)
4.4
(39.9)
6.0
(42.8)
9.3
(48.7)
12.3
(54.1)
13.9
(57)
13.9
(57)
11.4
(52.5)
9.4
(48.9)
5.9
(42.6)
3.6
(38.5)
8.0
(46.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −14.9
(5.2)
−15.4
(4.3)
−10.3
(13.5)
−4.1
(24.6)
−0.3
(31.5)
2.8
(37)
7.2
(45)
5.1
(41.2)
2.5
(36.5)
−4.5
(23.9)
−7.1
(19.2)
−9.5
(14.9)
−15.4
(4.3)
Տեղումներ մմ (դյույմ) 94.8
(3.732)
70.5
(2.776)
64.4
(2.535)
65.9
(2.594)
62.4
(2.457)
45.3
(1.783)
47.9
(1.886)
52.1
(2.051)
71.9
(2.831)
98.7
(3.886)
108.1
(4.256)
103.5
(4.075)
885.5
(34.862)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 12.6 10.5 10.3 10.0 9.5 7.5 7.4 7.6 7.9 12.0 13.3 13.2 121.8
Միջին ամսական արևային ժամ 73.6 106.4 151.1 183.6 210.8 229.0 241.4 235.7 199.1 128.8 88.9 74.0 1922,4
աղբյուր: Meteo France[8][9][10]

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Լա Ռոշ սյուր Յոնի քույր քաղաքներն են[11]՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «yonnais - Wiktionary». en.wiktionary.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. Graham Robb, The Discovery of France, Picador, London (2007), pp257-8
  6. 6,0 6,1 Cassini-Ehess|29394|La Roche-sur-Yon
  7. Population en historique depuis 1968, INSEE
  8. «Données climatiques de la station de La Roche-sur-Yon» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  9. «Climat Pays de la Loire» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  10. «Fiche Climatologique Statistiques 1991-2020 et records» (PDF) (ֆրանսերեն). Météo-France. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Villes partenaires». larochesuryon.fr (ֆրանսերեն). La Roche-sur-Yon. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Le Patrimoine des Communes de la Vendée. Flohic Editions, Band 2, Paris 2001, ISBN 2-84234-118-X, S. 861–895.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ռոշ սյուր Յոն» հոդվածին։