Լա Մոնտե Թորնտոն Յանգ (կամ Լա Մոնտե, անգլ.՝ La Monte Thornton Young, հոկտեմբերի 14, 1935(1935-10-14)[1][2][3] կամ հոկտեմբերի 13, 1935(1935-10-13)[4], Bern, Բեր Լեյկ շրջան, Այդահո, ԱՄՆ[5]), ամերիկացի ավանգարդ կոմպոզիտոր, հաճախ բնորոշվել է որպես առաջին մինիմալիստ կոմպոզիտոր[9][10], «Ֆլուկսուս» շարժման մասնակից։

Լա Մոնտե Յանգ
Ծնվել էհոկտեմբերի 14, 1935(1935-10-14)[1][2][3] (88 տարեկան) կամ հոկտեմբերի 13, 1935(1935-10-13)[4] (88 տարեկան)
Bern, Բեր Լեյկ շրջան, Այդահո, ԱՄՆ[5]
Երկիր ԱՄՆ[6]
Ժանրերփորձարարական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, արվեստագետ, performance artist և ստուդիական երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն[7]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Լոս Անջելես քաղաքի քոլեջ, Ջոն Մարշալի անվան դպրոց և UCLA Herb Alpert School of Music?
ԱմուսինMarian Zazeela?
Պարգևներ
 La Monte Young Վիքիպահեստում

Ոգեշնչված հնդկական դասական երաժշտությունից, սերիալիզմից և ջազից՝ Յանգն առավել հայտնի է դարձել «դրոուն» երաժշտության ժանրի (ի սկզբանե կոչվում էր «dream music») ուսումնասիրության իր նորարարական աշխատանքներով, որոնք ակտիվորեն ուսումնասիրվել են «Theatre of Eternal Music» փորձարարական երաժշտական կոլեկտիվում։ Նա նաև համագործակցել է մեծ թվով արվեստագետների հետ, այդ թվում՝ Թոնի Կոնրադը, Ջոն Քեյլը, Թերի Ռայլին և այլք։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Այդահո նահանգի Բեռն քաղաքում՝ մորմոնների ընտանիքում։ Նրա ընտանիքը բազմիցս տեղափոխվել է տեղից տեղ՝ նախքան Լոս Անջելեսում հաստատվելը։ Այնտեղ նա ավարտել է Ջոն Մարշալի անվան դպրոցը և շարունակել ուսումը քոլեջում, որտեղ ելույթ է ունեցել Էրիկ Դոլֆիի առջև դպրոցական ջազային կոլեկտիվի հետ։

Նրա հետագա ուսումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ 1958 թվականին Յանգը ստացել է բակալավրի աստիճան։ 1958-1960 թվականներին սովորել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ 1959 թվականին մասնակցել է Դարմշտադտի ամառային դասընթացներին, որը վարել է Կառլհայնց Շտոքհաուզենը։ 1960 թվականին Յանը տեղափոխվել է Նյու Յորք։

1960-ական թվականներին ուսումնասիրել է ընդլայնված տոնայնության հատկությունները և մշակել ժամանակի հատուկ հայեցակարգ, որը հիմնված է եղել արտաքին ժամանակից ազատվելու գաղափարի վրա՝ նվազագույն կոմպոզիցիոն տեխնիկայով ստեղծելով մի տեսակ ձագար, որի միջոցով ներթափանցում է մեկուսացված անսահման ժամանակ և տարածություն է առաջանում։ Այս գաղափարի զարգացումը դարձել է նրա «Theater of Eternal Music» երաժշտական ​​խմբի հիմնական խնդիրը (հայտնի է նաև որպես «Dream Syndicate»), որի անդամներն էին Թերի Ռայլին, Թոնի Կոնրադը, Ջոն Քեյլը և այլք[11]։ Լա Մոնտե Յանգը կազմակերպել է համերգներ իր սեփական ձեղնահարկում, ինչպես նաև զբաղվել է այնտեղ թմրանյութերի վաճառքով[12]։ Նրա նախագծի երաժիշտները՝ Յանգի և նրա կնոջ՝ Մարիան Զեզիլայի գլխավորությամբ, ժամերով նվագել են նույն նոտան։ Մտահղացումը հաջողություն է ունեցել։ Ջոն Քեյլը այնտեղ ալտ է նվագել, իսկ ավելի ուշ պնդել է, որ հենց նա է հորինել «հավերժական երաժշտություն» հասկացությունը՝ առանց սկզբի և վերջի (նույնը իրենց մասին ասել են նաև Յանգը և Թոնի Կոնրադը)։

Թերի Ռայլիի հետ Լա Մոնտե Յանգը մի շարք փորձարարական աշխատանքներ է իրականացրել Աննա Հալպրինի պարային ընկերության համար, որտեղ նրանց տրամադրության տակ է եղել գործիքների հարուստ զինանոց, և նրանք կարողացել են ազատորեն անձնատուր լինել ցանկացած իմպրովիզացիոն փորձերի և կենտրոնանալ ոչ արևմտյան երաժշտական ավանդույթների ուսումնասիրության վրա։

Ջոն Քեյլը և Անգուս Մաքլիսը բազմիցս աշխատել են նրա ստեղծագործությունների վրա, մասնավորապես որպես «Dream Syndicate»-ի անդամներ։ Էնդի Ուորհոլը Յանգից երաժշտություն է պատվիրել չորս ֆիլմերի համար՝ «Sleep», «Kiss», «Haircut» և «Eat»։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Լա Մոնտե Յանգը գրել է ամենաերկար շարունակական դաշնամուրային պիեսը՝ «Լավ կարգավորված դաշնամուր»։ Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1980 թվականի փետրվարի 28-ին Նյու Յորքի Հարիսոն սթրիթի համերգասրահում «Դիա Արտ Ֆաունդեյշն»-ի կողմից։ Նրա կատարումը տևել է 4 ժամ 12 րոպե 10 վայրկյան և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում[13]։
  • 1963 թվականին Ջոն Քեյջը կազմակերպել է իր դաշնամուրային մարաթոնը, որի ժամանակ մի քանի դաշնակահարներ, փոխարինելով միմյանց, կատարել են Էրիկ Սատիի «Vexations» (կամ «Գրգռումներ», 1893 թվական) դաշնամուրային պիեսը։ Ընդհանուր առմամբ այս համերգը տևել է 18 ժամ[14]։ Հետագայում «Vexations»-ի կատարումը կրկնվել է ևս մի քանի անգամ։

Փոդքաստներ խմբագրել

Трубач и музыкальный журналист Андрей Соловьёв комментирует пьесу «31 VII 69 10:26 — 10:49 PM Munich From Map Of 49’s Dream The Two Systems Of Eleven Sets Of Galactic Intervals Ornamental Lightyears Tracery» с альбома Ла Монте Янга «Black Record» (Edition X, 1969)Արխիվացված 2013-05-13 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 https://rkd.nl/nl/explore/artists/467484
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. Cale J., Bockris V. What's Welsh for Zen: The Autobiography of John CaleBloomsbury Publishing, 1999. — P. 60. — 272 p.
  8. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  9. «Minimalist Composer La Monte Young on His Life and Immeasurable Influence». Vulture (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  10. «LaMonte Young | Biography & History | AllMusic». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  11. «Terry Riley — проводник времени | MusicBox № 29». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13-ին.
  12. Л.Макнил, Дж. Маккейн. «Прошу, убей меня!». Пролог. Все будущие вечеринки: 1965—1968
  13. «Страница 13 из 90: Книга рекордов Гиннесса 98 — Ридерз Дайджес». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. Erik Satie «Ecrits». — Paris: Editions Gerard Lebovici, 1990. — С. 315-316.

Արտաքին հղումներ խմբագրել