«Լա-Լա Լենդ» (անգլ.՝ La La Land), 2016 թվականի ամերիկական երաժշտական ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորն է Դեմիեն Շազելը, իսկ գլխավոր դերերում խաղում են Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։ Սյուժեի կենտրոնում սիրահարված ջազային դաշնակահար Սեբաստիանն ու սկսնակ դերասանուհի Միան են, որոնք ապրում են Լոս Անջելեսում և հետապնդում են իրենց երազանքները։ Ֆիլմի վերնագիրը միաժամանակ վերաբերվում է Լոս Անջելես քաղաքին և այն արտահայտությանը, որը նշանակում է իրականության հետ կապը կորցնել։

Լա-Լա Լենդ
անգլ.՝ La La Land
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, հումորային դրամա, կինոկատակերգություն, երաժշտական ֆիլմ և դրամա
Թեմառոմանտիկ սեր[1], թռուցիկ հարաբերություններ[1], փառասիրություն[1], կարիերա[1], նպատակին հասնելու ձգտում[1], հաջողություն[1], Լոս Անջելեսի մշակույթ[1], ջազ[1], դերասանական արվեստ[1], ֆիլմարտադրություն[1], երաժշտական արդյունաբերություն[1] և ինտիմ հարաբերություններ[1]
Թվականհունվարի 12, 2017[2], դեկտեմբերի 7, 2016, դեկտեմբերի 9, 2016, հունվարի 25, 2017, փետրվարի 23, 2017, հունվարի 12, 2017[3] և դեկտեմբերի 29, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեմիեն Շազել[5][6]
ՊրոդյուսերԳարի Գիլբերթ, Մարկ Է. Փլաթ, Ջորդան Հորովից և Ֆրեդ Բերգեր
Սցենարի հեղինակԴեմիեն Շազել[6]
ԴերակատարներԷմմա Սթոուն[6], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[6], Ֆին Ուիթոք[6], Ռոզմարի ԴեՈւիթ[6], Մեգան Ֆեյ, Ջոն Լեջենդ[6], Սոնոյա Միզունո, Կալի Էռնանդես[6], Թոմ Էվերեթ Սքոթ[6], Ռայան Գոսլինգ[6], Չեյսոն Ֆուքս[6], Քենդիս Քոուք[6], Ջոշ Փենս[6] և Թրևոր Լիսաուեր[6]
ՕպերատորԼինուս Սանդգրեն
ԵրաժշտությունՋասթին Հուրվից
ՄոնտաժԹոմ Քրոս
Պատմվածքի վայրԼոս Անջելես[1] և Բոուլդեր Սիթի[1]
Նկարահանման վայրԼոնգ Բիչ[3] և Լոս Անջելես
ԿինոընկերությունLions Gate Entertainment և Summit Entertainment
Տևողություն128 րոպե[3]
Բյուջե30 000 000 $
Շահույթ471 981 104 $[7] և 151 101 803 $[7]
Պաշտոնական կայքէջ
 La La Land Վիքիպահեստում

Շազելը ֆիլմի սցենարը գրել է 2010 թվականին, բայց չի գտել այնպիսի ստուդիա, որ պատրաստ լինի ֆինանասավորել ֆիլմը առանց փոփոխություններ կատարելու սցենարի մեջ։ Շազելի երկրորդ «Մոլեգնություն» ֆիլմի հաջողությունից հետո «Summit Entertainment» ստուդիան գնել է ռեժիսորի ապագա նախագիծը։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի օգոստոսին և ավարտվել միևնույն թվականի սեպտեմբերի կեսերին Լոս Անջելեսում[8]։ «Լա Լա Լենդի» պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում[9][10]։, իսկ դեկտեմբերի 9-ին ֆիլմը տրվել է վարձույթի[11]։

«Լա Լա Լենդը» արժանացել է քննադատների դրական արձագանքին, որոնք գովաբանել են Շազելի սցենարը, Գոսլինգի և Սթոունի դերասանական խաղը, Ջասթին Գուրվիցի երաժշտությունն ու երաժշտական համարները։ Ֆիլմը հաղթանակ է տարել բորոլ այն 7 անվանակարգերում, որոնց առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ին՝ ռեկորդ սահմանելով մրցանակների ամբողջ պատմության համար ատնալով 11 անվանակարգ «BAFTA»-ի մրցանակաբաշխությանը և հաղթելով 5 կատեգորիաներում։ 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը ֆիլմը առաջադրվել է 14 անվանակարգերի՝ կրկնելով «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) և «Տիտանիկ» (1997) ֆիլմերի ռեկորդը և հաղթելով վեց կատեգորիաներում՝ «Օսկար լավագույն ռեժիսորի համար», «Օսկար լավագույն դերասանուհու համար», «Օսկար լավագույն օպերատորի համար», «Օսկար ֆիլմի լավագույն երաժշտության համար», «Օսկար լավագույն երգի համար» («City of Stars»)[12]։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Նվիրվում է անվախ երազողներին․․․»

Արտադրություն խմբագրել

«Լա-Լա Լենդ» ֆիլմի մասին հայտնի է դարձել 2014 թվականի հունիսի 5-ին, երբ գլխավոր դերակատարների համար դիտարկվում էին Մայլք Թելերը և Էմմա Ուոթսոնը, սակայն շուտով երկու դերասաններն էլ լքեցին նախագիծը[13]։ 2015 թվականի ապրիլի 30-ին նրանց փոխարինելու եկան Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

«Լա-Լա Լենդ» ֆիլմի մրցանակները և առաջադրումները
Տարեթիվ Կինոմրցանակ / Կինոփառատոն Կատեգորիա / Մրցանակ Առաջադրում Արդյունք
2016 Վենետիկի կինոփառատոն «Ոսկե առյուծ» Դեմիեն Շազել Առաջադրում
Լավագույն դերասանուհի Էմմա Սթոուն Հաղթանակ
2017 Ոսկե գլոբուս Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսուրա Դեմիեն Շազել Հաղթանակ
Լավագույն դերասան կոմեդիայում կամ մյուզիքլում Ռայան Գոսլինգ Հաղթանակ
Լավագույն դերասանուհի կոմեդիայում կամ մյուզիքլում Էմմա Սթոուն Հաղթանակ
Լավագույն սցենար Դեմիեն Շազել Հաղթանակ
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ջասթին Գուրվից Հաղթանակ
Լավագույն երգ Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Փոլ Հաղթանակ
2017 «Օսկար» Լավագույն ֆիլմ Ֆրեդ Բերգեր, Ջորդան Հորովից և Մարկ Պլատ Առաջադրված
Լավագույն ռեժիսուրա Դեմիեն Շազել Հաղթանակ
Լավագույն դերասան Ռայան Գոսլինգ Առաջադրված
Լավագույն դերասանուհի Էմմա Սթոուն Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Դեմիեն Շազել Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Լինուս Սանդգրեն Հաղթանակ
Լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանք Դևիդ Ուոսկո(բեմադրող), Սենդի Ռեյնոլդս-ուոսկո(դեկորատոր) Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայն Մերի Զոֆրիս Առաջադրված
Լավագույն մոնտաժ Թոմ Քրոս Առաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ջասթին Գուրվից Հաղթանակ
Լավագույն ձայն Էնդի Նելսոն, Այ-Լինգ Լի և Սթիվեն Մորրոու Առաջադրված
Լավագույն ձայնային մոնտաժ Այ-Լինգ Լի և Միլդրեդ Այատրու Առաջադրված
Լավագույն երգ City of Stars — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Պոլ Հաղթանակ
Audition (The Fools Who Dream) — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Պոլ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 La La Land — 2017.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. http://www.imdb.com/title/tt3783958/
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 Internet Movie Database — 1990.
  8. D'Alessandro, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 10). «How 'La La Land' Director Damien Chazelle, His Team & Lionsgate Faced The Music & Resurrected The Original Hollywood Musical». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. Scott Roxborough (17 черня 2016). «Damien Chazelle's 'La La Land' To Open Venice Film Festival». The Hollywood Reporter. Վերցված է 17 черня 2016-ին.
  10. Nick Vivarelli (2016 թ․ հունիսի 17). «Damien Chazelle's La La Land to Open Venice Film Festival in Competition» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  11. «La La Land (2016)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «The 89th Academy Awards (2017) Nominees and Winners» (անգլերեն). AMPAS. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  13. «Miles Teller, Emma Watson Circling Damien Chazelle's Musical 'La La Land' (Exclusive)». thewrap.com. 5 червня 2014. Վերցված է 13 червня 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա-Լա Լենդ» հոդվածին։