Լաքե Բերտրան

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Բերտրան Լաքե (ֆր.՝ Bertrand Laquait, ապրիլի 13, 1977(1977-04-13)[1][2][3], Վիշի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։

Լաքե Բերտրան
ֆր.՝ Bertrand Laquait
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1977(1977-04-13)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Վիշի
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

«Նանսի» խմբագրել

Բերտրան Լաքեն «Նանսի» ֆուտբոլային ակումբի սան է։ 1997 թվականի օգոստոսի 2-ին «Տրուա» ակումբի դեմ մրցախաղում հիմնական թիմում նորամուտ է ունեցել Լիգա 2-ում[4]։ Մինչև մրցաշրջանի ավարտը, Լաքեն իր թիմի կազմում խաղացել է ևս մեկ մրցախաղ։

1998/99 խաղաշրջանում «Նանսի» ակումբի հիմնական դարպասապահը շարունակում էր մնալ Ֆրեդերիկ Ռուն, մինչդեռ Բերտրան Լաքեն մասնակցել էր առաջնության 5 մրցախաղում՝ մրցաշարի խաղերի մեծ մասում մնալով պահեստայինների նստարանին։ 1998 թվականի օգոստոսի 23-ին դարպասապահը նորամուտ է ունեցել Լիգա 1-ում՝ «Նանտ» ակումբի հետ մրցախաղում[5]։

Խաղային կարճ ժամանակը չի խանգարել Լաքեին 2 մրցաշրջանում կարմիր քարտ ստանալ։ «Օսերա»[6] և «Ստրասբուրա»[7] ակումբների դեմ մրցախաղերում նա մրցավարի կողմից հեռացվել է պահեստայինի նստարանից։

1999/2000 թվականի մրցաշրջանում Բերտան Լաքեն կարողացել է ամրապնդվել «Նանսի»–ի դարպասում։ 2002 թվականին դարպասապահը տեղափոխվել է բելգիական «Շարլերուա» ակումբ։

«Շարլերուա» խմբագրել

2003 թվականի հունվարի 19-ին «Մեխելան» ակումբի դեմ մրցախաղում Լաքեն անցկացրել է առաջին մրցախաղը նոր թիմի կազմում[8]։ 2003 թվականի դեկտեմբերի 20-ին ֆրանսիացի դարպասապահը խփել է գոլ «Մոնսա» ակումբի դարպասին[9]։

2006/200 թվականների մրցաշրջանը Բերտրան Լաքեն վարձակալության իրավունքում անցկացրել է իսպանական «Ռեկրեատիվո» ակումբում։ 2006 թվականի հոկտեմբերի 14-ին դարպասապահը նորամուտ է ունեցել Լա Լիգայում՝ «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դեմ խաղում փոխարինելով Հավերա Լոպես Վալեխոյին[10]։ 2007 թվականի հուլիսին մինչև Բելգիա տեղափոխվելը, Լաքեն իսպանական ակումբի կազմում խաղացել է ևս 10 մրցախաղ (8-ը՝ առաջնությունում և 2-ը՝ երկրի գավաթում)։

«Շարլերուա» ակումբի կազմում դարպասապահը շարունակել է հանդես գալ մինչև 2008/09 թվականների խաղաշրջանի ավարտը, որից հետո տեղափոխվել է «Էվիան» ակումբ։ Բելգիական թիմի կազմում Լաքեն ընդհանուր առմամբ Ժյուպիլե լիգայում խաղացել է 184 մրցախաղ։

«Էվիան» խմբագրել

«Էվիան»–ը Լաքեի տեղափոխվելու պահին հանդես է եկել Նասոնալ լիգայում՝ Ֆրանսիայի երրորդ ուժեղ դիվիզիոնում, սակայն հաջորդող երկու մրցաշրջաններում թիմը կարողացել է նվաճել Լիգա 1–ի ուղեգիր։ 2012/13 թվականների մրցաշրջանում դարպասապահը ակումբի կազմում դարձել է Ֆրանսիայի գավաթի առաջատար։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Նանսի»

  • Դիվիզիոն 2-ի հաղթող՝ 1997/98

  «Էվիան»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Труа» — «Нанси» 4:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Осер» — «Нанси» 3:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Осер» — «Нанси» 3:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Нанси» — «Страсбур» 1:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Transfermarkt» (գերմաներեն) — «Шарлеруа» — «Мехелен» 3:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Transfermarkt» (գերմաներեն) — «Монс» — «Шарлеруа» 2:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Transfermarkt» (գերմաներեն) — «Атлетико» — «Рекреативо» 2:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաքե Բերտրան» հոդվածին։