Լարս Ֆոգտ սեպտեմբերի 8, 1970(1970-09-08)[1], Դյուրեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] - սեպտեմբերի 5, 2022(2022-09-05)[3], Էռլանգեն, Բավարիա, Գերմանիա, գերմանացի դաշնակահար, դիրիժոր և ակադեմիական ուսուցիչ[5];

Լարս Ֆոգտ
գերմ.՝ Lars Vogt
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1970(1970-09-08)[1]
ԾննդավայրԴյուրեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Մահացել էսեպտեմբերի 5, 2022(2022-09-05)[3] (51 տարեկան)
Մահվան վայրԷռլանգեն, Բավարիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՀաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան
Մասնագիտությունդասական դաշնակահար, երաժշտական ղեկավար, դիրիժոր և դաշնակահար
Պարգևներ և
մրցանակներ
 Lars Vogt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆոգտը ծնվել է Դյուրենում, 1970 թվականի սեպտեմբերի 8-ին։ Դաշնամուրի դասերի է հաճախել վեց տարեկանից[6]։

Լարս Ֆոգտն ավելի հայտնի է դարձել Լիդսի դաշնամուրային միջազգային մրցույթում երկրորդ մրցանակը ստանալուց հետո՝ 1990 թվականին[7]։ Նա իր դեբյուտը կատարել է Քարնեգի հոլում՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկում, Լորին Մաազելի ղեկավարությամբ։ Նրա առաջին մեծ ձայնագրությունները եղել են Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ 1992 թվականին, Շումանի Դաշնամուրի կոնցերտը և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը՝ դիրիժոր Սայմոն Ռատլ։

Լարս Ֆոգտը Գերմանիայում իրականացրել է մանկավարժական գործունեություն։

Ֆոգտն առաջին անգամ ամուսնացել է ռուս կոմպոզիտոր Տատյանա Կոմարովայի հետ, ամուսնալուծությունից հետո ապրել է իր երկրորդ կնոջ՝ ջութակահարուհի Աննա Ռեզնյակի և երեք երեխաների հետ։

2021 թվականի փետրվարին Ֆոգտի մոտ ախտորոշվել է կոկորդի և լյարդի քաղցկեղ։ Այդ վիճակում, բուժումներ ընդունելուց նա շարունակել է նվագել և ձայնագրվել։

Ֆոգտը մահացավ Էռլանգեն քաղաքի կլինիկայում, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #134783115 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 https://www.codalario.com/lars-vogt/noticias/tragedia-en-el-mundo-del-piano-ha-muerto-lars-vogt_11565_3_36647_0_1_in.html
  4. https://brahms-sh.de/preistrager/
  5. Tommasini, Anthony (2017 թ․ ապրիլի 10). «Review: Lars Vogt Offers His Intensely Probing Take on Bach». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Lars Vogt, pianist who dazzled audiences with thrilling performances of Mozart, Beethoven and Schubert – obituary
  7. Much-loved pianist and conductor Lars Vogt dies after cancer diagnosis, aged 51
  8. Salazar, Francisco (2022 թ․ սեպտեմբերի 5). «Obituary: Pianist & Conductor Lars Vogt Dies at 51». OperaWire. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Pianist Lars Vogt (51) overleden». NPO Radio 4. 2022 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Ֆոգտ» հոդվածին։