Լարիսա Անդրեևնա Գուզեևա (ռուս.՝ Лари́са Андре́евна Гузе́ева, մայիսի 23, 1959(1959-05-23)[1], Q18769035?, Բելյաևսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994)[2]։ «Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության անդամ[3]։ Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Բարեկամության շքանշանով (2011)[3]։

Լարիսա Գուզեևա
ռուս.՝ Лариса Андреевна Гузеева
Ծնվել էմայիսի 23, 1959(1959-05-23)[1] (64 տարեկան)
ԾննդավայրQ18769035?, Բելյաևսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1984)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար
Ամուսին(ներ)Igor Bukharov?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Լարիսա Գուզեևան ծնվել է 1959 թվականի մայիսի 23-ին Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բելյաևսկի շրջանի Բուրտինսկոե գյուղում։ Նրա ծնունդից կարճ ժամանակ հետո ընտանիքը տեղափոխվել է Նեժինկա գյուղ, որտեղ Լարիսան գնացել է առաջին դասարան[4]։

Իր հարազատ հորը Լարիսա Գուզեևան երբեք չի տեսել։ Դաստիարակվել է մոր՝ Ալբինա Անդրեևնայի կողմից, ով ինստիտուտն ավարտելուց հետո գյուղական դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ։ Երբ դուստրը հինգ տարեկան էր, մայրն ամուսնացել է Վադիմ Մակուրինի հետ։ Նրանց առաջին որդին՝ Օլեգը, երեք տարեկանում մահացել է դժբախտ պատահարից։ Դրանից երկու տարի անց ծնվել է ընտանիքի երկրորդ որդին՝ Վիտալին (2009 թվականի տվյալներով՝ նա ապրում է Օրենբուրգում և աշխատում է դպրոցում որպես դահուկավազքի մարզիչ[5]): Լարիսա Գուզեևայի խորթ հայրը մահացել է 1997 թվականին։ Քառասուն օր անց Գուզեևան մորը տարել է իր մոտ՝ Մոսկվա[4]։

Մանկության տարիներից Լարիսա Գուզեևան երազել է դառնալ դերասանուհի[6]։ Ավարտելով դպրոցը՝ դեռ տասնյոթ տարին չլրացած նա մեկնել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ), որտեղ սովորել է Վլադիմիր Պետրովի կուրսում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է որպես մոդել[7]։ Ինստիտուտն ավարտել է 1984 թվականին։

Ինստիտուտն ավարտելուց հետո Լարիսա Գուզեևան սկսել է նկարահանվել կինոյում։ Նրա առաջին ու ամենահայտնի դերը եղել է Լարիսա Օգուդալովայի դերը ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Դաժան ռոմանս» (ռուս.՝ «Жестокий романс») ֆիլմում։ 1986-1990 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի դերասանուհի[8]։ 1994 թվականին Լարիսա Գուզեևան արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[2]։

«Դաժան ռոմանս» ֆիլմից հետո դերասանուհին նկարահանվել է ևս 60 ֆիլմերում[9]։

2008 թվականի հոկտեմբերի 6-ից վարում է Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» (ռուս.՝ «Давай поженимся») հաղորդումը։ 2009 թվականին այդ աշխատանքի համար արժանացել է ռուսական ազգային «ТЭФИ» հեռուստատեսային մրցանակի «Թոք-շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում։

Անձնական կյանք խմբագրել

Ինստիտուտում սովորելու տարիներին Լարիսա Գուզեևան հանդիպում էր Սերգեյ Կուրյոխինի հետ[7]։ 1984 թվականին, երբ սկսվել են «Մրցակցուհիներ» ֆիլմի նկարահանումները, դերասանուհին ծանոթացել է Իլյայի հետ, ով աշխատում էր որպես օպերատորի օգնական[10]։ Ամուսնության տարիներին Լարիսա Գուզեևան պայքարել է ամուսնու թմրամոլության դեմ, սակայն անհաջող։ 1991 թվականին՝ ամուսնությունից յոթ տարի անց, նա հեռացել է ամուսնուց, ով հետագայում մահացել է թմրանյութերի չարաշահումից[5]։

Իր երկրորդ ամուսնու՝ Կախա Տոլորդավայի հետ Գուզեևան ծանոթացել է 1991 թվականին Թբիլիսիում, որտեղ նկարահանվում էր ռեժիսոր Միխայիլ Կալատոզիշվիլու «Ընտրյալը» ֆիլմը։ Կախա Տոլորդավան աշխատում էր որպես խմբագիր և կատարում էր վանականի ոչ մեծ դեր։ Նա վրացի մտավորական էր, տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, բանասեր էր, հիանալի գիտեր գրականություն, գրում էր գրքեր։ Լարիսա Գուզեևան 32 տարեկանում ունեցել է իր առաջին երեխային՝ Գեորգիին (ծնվել է 1991 թվականին)[5][6][11]։ Զույգն իրենց ամուսնությունը գրանցել է որդու ծնունդից մի քանի օր առաջ։ Ապրելով ամուսնու հետ մի կարճ ժամանակ՝ Գուզեևան ամուսնալուծվել է[6]։

1999 թվականին Լարիսա Գուզեևան ամուսնացել է Իգոր Բուխարովի հետ, ով Ռուսաստանի ռեստորանատերերի ու հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահն է, Մոսկվայում գտնվող «Նոստալժի» ռեստորանի սեփականատերը[12]։ Նրանք ծանոթացել են, երբ Գուզեևան 18 տարեկան էր, իսկ Իգորը՝ 17: Նրանք ընկերներ են եղել երկար տարիներ, սակայն ամուսնացել են միայն այն ժամանակ, երբ Գուզեևան 40 տարեկան էր[5]։ 2000 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Օլգան[11]։

2021 թվականի սեպտեմբերին Գուզեևայի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Նա ընդունվել է Կոմունարկայի թիվ 40 հիվանդանոց[13]։

Արվեստ խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

  • Անտրեպրիզ
«Հինգ երեկո» – Թամարա (ըստ Ալեքսանդր Վոլոդինի «Հինգ երեկո» (ռուս.՝ «Пять вечеров») պիեսի, ռեժիսոր՝ Օ. Անոխինա)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ֆ Հանդիպման վայրը փոխել չի կարելի, 4-րդ սերիա Место встречи изменить нельзя Տարասկինի հետ ռեստորանում պարող աղջիկ
1984 ֆ Դաժան ռոմանս Жестокий романс Լարիսա Դմիտրիևնա Օգուդալովա
1985 ֆ Կհանդիպենք մետրոյում Встретимся в метро Լյոլյա Վարշավսկայա
1985 ֆ Մրցակցուհիներ Соперницы Նատալյա Նիկոլաևնա Օզյորնիկովա
1985 ֆ Օտարներն այստեղ չեն գալիս Чужие здесь не ходят Նատաշա Ուլանովա
1986 հֆ Միայնակ ավտոբուսն անձրևի տակ Одинокий автобус под дождём Լյուբով Իվանովնա Լիտվինովա
1986 հֆ Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները։ Քսաներորդ դարն սկսվում է Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Двадцатый век начинается Մադամ Անրի Ֆուրնե
1986 հֆ Գաղտնի նավարկուղի Секретный фарватер Վիկտորյա Մեզենցևա
1986 ֆ Խորհրդավոր կալանավորը Таинственный узник Լարիա Ռոսետի
1987 ֆ Սպիտակ անեծք Белое проклятье Նադեժդա Սերգեևնա, բժիշկ
1988 ս Կլիմ Սամգինի կյանքը Жизнь Клима Самгина Ելիզավետա Սպիվակ
1988 ֆ Հավատարիմ կմնանք Верными останемся Ռոսիտա/Լյուցիա
1988 ֆ Լակոտը Щенок նախագահության անդամ
1989 հֆ Աննա Պետրովնա Анна Петровна Աննա Պետրովնա
1989 ֆ СВ. Спальный вагон Եվգենիա Անատոլևնա Վորոբյովա
1990 ֆ Մարիամ Մագդաղենացի Мария Магдалина]]
1990 ֆ Դահիճ Палач Սվետա
1991 ֆ Յոթ օր ռուս գեղեցկուհու հետ Семь дней с русской красавицей պալատական կին
1991 ֆ Ընտրյալ Избранник կոմիսար
1992 ֆ Երկնքի այն ոլորտում... В той области небес… Վլադլենա
1992 ֆ Հայրենասիրական կատակերգություն Патриотическая комедия Զինաիդա
1993 ֆ Դատավճիռ Приговор Բետ Կոնլի
1995 ս Տուն Дом
1995 ֆ Откровения незнакомцу Կատյա
1996 ֆ Ակվարիում կամ լրտեսի մեենակությունը Аквариум или одиночество шпиона Վալյա, Գենայի կինը
1996 ֆ Դաժանա ժամանակ Жесткое время դերասանուհի
1996 ֆ Թատրոն Չեխոտնե։ Պատկեր ոչ վաղ անցյալից Театр Чехонте. Картинки из недавнего прошлого Աննա Պավլովնա Շարամիկինա
1998 ֆ Ես առաջինը տեսա քեզ Я первый тебя увидел Ելիզավետա Իվանովնա
2000 ֆ Игра в любовь Գալինա Աբրամովնա
2000 ս Մարոսեյկա, 12 Маросейка, 12 Ալինա
2001 հֆ Ժառանգորդուհիներ Բնօրինակ անունը հայտնի չէ Наследницы / Լերա, Իվանիցկու սիրուհին
2001 ֆ Մի՛ լքիր ինձ, սե՛ր Не покидай меня, любовь Լիզա Օզիմովա
2001 ֆ Խենքը Сдвинутый Իրինա
2002 ֆ Կանացի տրամաբանություն Женская логика Ելենա Պավլովնա Դրոզդովա
2002 ս Պաշտպանության իրավունք Право на защиту Ելենա
2003 ս Հրեշտակ ճանապարհին Ангел на дорогах Լարիսա
2004 ֆ Լուսնի հովտի սերենադը Серенада лунной долины
2004 ս Խուզարկուները 3 Сыщики 3 «Շուրկա»
2005 ֆ Պատվեր Заказ Գալյա
2005 ֆ Ժառանգորդուհիները 2 Наследницы 2 Լերա
2006 ֆ Գրաֆիտի Граффити Մարիա
2006 հֆ Ընտանեկան ընթրիք Семейный ужин Իրինա
2006 հֆ Այնտեղ, ուր ապրում է սերը Там, где живёт любовь
2006 ֆ Տանկեր «Տանգո» Танкер «Танго» Ինեսա
2007 ֆ Ակամա միլիոնատեր Миллионер поневоле Մարիաննա
2007 ֆ Նորին սառցային մեծություն։ Ելենա Չայկովսկայա Её ледовое величество. Елена Чайковская
2008 ֆ Կարմիր լույսի տակ։ Ալեքսանդր Դեդյուշկո На красный свет. Александр Дедюшко
2009 ֆ Ալթայի բնակտոր։ Պանկրատով-Չյոռնի Алтайский самородок. Панкратов-Чёрный
2009 ֆ Տանիք Крыша Նինել Ստալևնա
2009 ս Այդպիսին է կյանքը Такова жизнь Ավրորա Միխայլովնա
2010 ֆ Սվետլանա Կրյուչկովա։ Ես սովորեցի պարզ, խելացիորեն ապրել Светлана Крючкова. Я научилась просто, мудро жить…
2010 ֆ Մարինա Դյուժևա. «Ես այնքան աննկատ, հակասական եմ...» Марина Дюжева «Я вся такая внезапная, противоречивая…»
2010 ֆ Զանգ Колокол
2010 ս Համլետի հայրը Папа Гамлета Մարիաննա
2011 ֆ Анакоп Իզաբելլա

Ճանաչում խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

 
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Լարիսա Գուզեևան պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ, 31 հոկտեմբերի, 2011 թվական
  • 1994 թվական – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[2],
  • 2011 թվական – Բարեկամության շքանշան – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[3]։

Հասարակական մրցանակներ, վարկանիշեր խմբագրել

  • 2009 թվական – ռուսական ազգային «ТЭФИ» հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Թոք-շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար[14][15]։ Հաղթողն ստանում է «Օրփեոս» արձանիկ, որ ստեղծել է քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի կողմից[16][17]։
  • 2009 թվական – ընդգրկվել է Ռուսաստանի 2009 թվականի քսան ամենահայտնի հեռուստահաղորդավարների ցանկում (13-րդ տեղ, Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար), որ կազմվել էր «Семь дней» պարբերականի պատվերով «TNS Gallup Media» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքում[18]։
  • 2011 թվական – ընդգրկվել է Ռուսաստանի 2011 թվականի քսանհինգ ամենահայտնի հեռուստահաղորդավարների ցանկում (14-րդ տեղ, Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար), որ կազմվել էր «Семь дней» պարբերականի պատվերով «TNS Gallup Media» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքում[19]։
  • 2011 թվական – արժանացել է Կոստրոմայի մարզի նահանգապետ Իգոր Ալբինի մրցանակի «Созвездие-2011» կինոդերասանների XIX միջազգային փառատոնի շրջանակներում – կինոարվեստի միջոցով Կոստրոմայի մարզի կերպարի ձևավորման գործում ունեցած անձնական ներդրման համար[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Указ Президента Российской Федерации Б. Ельцина от 12 января 1994 года № 117 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам Санкт-Петербургской киностудии „Ленфильм"» // bestpravo.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Указ Президента Российской Федерации Д. Медведева от 10 августа 2011 года № 1086 «О награждении государственными наградами Российской Федерации» // graph.document.kremlin.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  4. 4,0 4,1 Земляки Ларисы Гузеевой раскрыли тайны её молодости // sobesednik.ru (4 октября 2013 года)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Лариса Гузеева: «У меня всегда была жизнь гульная…» // 7days.ru (ноябрь 2009 года)
  6. 6,0 6,1 6,2 «Интервью актёров. Лариса Гузеева: От «Жестокого романса» до «Марша Мендельсона». // video.ru (4 марта 2004 года)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  7. 7,0 7,1 Наталия Корнеева "Хочешь, чтобы тебя любили, - люби!" // Gala Биография. — 2005. — № 06. — С. 84-95.
  8. Лариса Гузеева. Ведущая программы «Давай поженимся». // 1tv.ru
  9. Лариса Гузеева: «Мое увлечение Никитой Михалковым прошло». Яркая и прямая ведущая программы «Давай поженимся!» попала под обстрел детских вопросов в программе «Сто вопросов взрослому» на канале ТВ Центр. // kp.ru (7 апреля 2011 года)
  10. Лариса Гузеева: «Независимость — главное достоинство женщины» // 7ja.net, 28 ноября 2010
  11. 11,0 11,1 Муж простил Ларисе Гузеевой измену Արխիվացված 2017-04-21 Wayback Machine // livestory.com.ua, 18 июля 2009
  12. Лариса Гузеева: «В 23 года об меня вытерли ноги» Արխիվացված 2012-05-11 Wayback Machine // rodgaz.ru, 27 января 2006
  13. «Свежие новости о состоянии Ларисы Гузеевой на сегодняшний день: ухудшилось ли самочувствие, умерла или нет». Информационное агентство "Рассвет" (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. Передача «Давай поженимся» стала обладателем двух статуэток ТЭФИ // 1tv.ru (27 сентября 2009 года)
  15. В Санкт-Петербурге выбирали лица «ТЭФИ-2009» // kp.ru (26 сентября 2009 года)
  16. «Национальный телевизионный конкурс «ТЭФИ-2009» // tefi.ru (26 сентября 2009 года)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  17. Лауреатам «ТЭФИ-2009» вручили «Орфеев» на церемонии в Петербурге // ria.ru (26 сентября 2009 года)
  18. Рейтинг популярности: 50 самых популярных отечественных телеведущих 2009 года // 7days.ru
  19. Эвелина Хромченко вошла в рейтинг 25 самых популярных телеведущих 2011 года // intermoda.ru (18 марта 2012 года)
  20. «Официальный сайт «Гильдии актёров кино России» // gakr.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Գուզեևա» հոդվածին։