Լատիշերեն Վիքիպեդիա (լատիշ․՝ Latviešu Vikipēdija), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի Լատիշերեն տարբերակն է։

Վիքիպեդիայի Favicon Լատիշերեն Վիքիպեդիա
Latviešu Vikipēdija
URL՝lv.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
Լեզուլատիշերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2003 թ, հունիսի 6
Հոդվածների թիվ՝127 483
Էջերի թիվ՝515 333
Խմբագրումների թիվ՝4 053 319
Գրանցված մասնակիցներ՝122 937
Ակտիվ մասնակիցներ՝309
Ադմինիստրատորներ՝14
Խորություն:72.8

Պատմություն խմբագրել

Լատիշերեն Վիքիպեդիան ստեղծվել է սերբերեն, կաննադա, վալոներեն և Քսոզա Վիքիպեդիաների հետ միասին[1]։ Ամենահին հոդվածը՝ «Psihologija»–ը, գրվել է 2003 թվականի հունիսի 6–ին, սակայն 2004 թվականի դեկտեմբերի 7-ին վերահղվել է «Psiholoģija» (Հոգեբանություն) հոդվածին[2]։ Գլխավոր էջը ստեղծվել է առաջին հոդվածից չորս ամիս հետո՝ 2003 թվականի հոկտեմբերի 6-ին[3]։ Լատիշերեն Վիքիպեդիան 2006 թվականից սկսել է կայուն աճել[4]։

2013 թվականի սեպտեմբերի 30-ին Վիզուալ Խմբագրիչը հասանելի է դարձել գրանցված մասնակիցներին, իսկ 2013 թվականի հոկտեմբերից՝ հասանելի է եղել բոլոր խմբագիրների համար[5]։

2016 թվականի հոկտեմբերի դրությամբ Լատիշերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը[6]։

Անվանում և լոգո խմբագրել

2004 թվականի սեպտեմբերին բեռնվել է Լատիշերեն Վիքիպեդիայի առաջին լոգոն, իսկ 2005 թվականի հունիսի 1-ին անվանումը «Wikipēdija»-ից փոխվել է «Vikipēdija»[7]։ Լատիշերեն մամուլում օգտագործվում են «Wikipedia» և «Vikipēdija» անվանումները, սակայն «Vikipēdija»–ն ավելի ընդունված է[8][9]։

Վիճակագրություն խմբագրել

Այսօր՝ 22 Մայիսի 2024-ին Վիքիպեդիայի Լատիշերեն բաժինը ունի 127 483 հոդված։ Գրանցված են 122 937 մասնակից, նրանցից 309 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 14 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 4 053 319-ը։

  • 2003-06-06 — 1 հոդված
  • 2004-12-28 — 500 հոդված
  • 2005-03-05 — 1,000 հոդված
  • 2005-10-15 — 2,500 հոդված
  • 2006-09-07 — 5,000 հոդված
  • 2007-07-19 — 10,000 հոդված
  • 2009-02-13 — 20,000 հոդված
  • 2010-09-19 — 30,000 հոդված
  • 2012-02-19 — 40,000 հոդված
  • 2013-08-17 — 50,000 հոդված
  • 2015-03-03 — 60,000 հոդված
  • 2016-06-19 — 70,000 հոդված
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zachte, Erik. «Creation history / Accomplishments». stats.wikimedia.org. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  2. «Raksta "Psiholoģija" vēsture» (Latvian). Vikipēdija. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Raksta "Sākumlapa" vēsture» (Latvian). Vikipēdija. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Zachte, Erik. «Wikipedia Statistics — Europe — Contributors». stats.wikimedia.org. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  5. «VisualEditor». MediaWiki. Wikimedia Foundation. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  6. Վիքիպեդիաների ցանկ
  7. «Aizvien par "Wikipēdija" / "Vikipēdija"» (Latvian). Vikipēdija. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Vikipēdijas krievu valodas versija pārtrauc darbu, protestējot pret interneta cenzēšanu» (Latvian). Kasnotiek.com. 2012 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Pirmā persona, kas iegūst savu "Wikipedia" lapu vēl pirms piedzimšanas» (Latvian). DELFI.lv. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել