Լատիներեն արտահայտությունների ցանկ «U»
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Րոպե որի բլիթներ աութ վիճակը գիր բոլորը գեղջուկ սակայն հի թուրքիայի։
U խմբագրել
Լատիներենը | Թարգմանությունը | Ծանոթագրություններ |
---|---|---|
uberrima fides | Առավելագույն հավատ | Կամ «առավելագույն վստահություն» (տես՝ bona fide)։ Իրավաբանական մաքսիմ է, որն օգտագործվում է ապահովագրական պայմանագրերում՝ պահանջելով, որ բոլոր մասնակից կողմերը գործեն առավելագույն վստահությամբ։ |
ubertas et fidelitas | «Առատություն և հավատարմություն» | Տես՝ Ազգային կարգախոսների ցանկը, Թասմանիայի կարգախոսը։ |
ubi bene ibi patria | «Որտեղ լավ է, այնտեղ հայրենիքն է» | Հայրենասիրական կարգախոս |
ubi caritas et amor Deus ibi est | «Որտեղ կա սեր ու ողորմածություն, այնտեղ կա Աստված» | |
Ubi Concordia, ibi Victoria | «Որտեղ համաձայնություն, այնտեղ հաղթանակ» | |
ubi dubium ibi libertas | «Որտեղ կարելի է կասկածել, ուրեմն այնտեղ ազատություն կա» | Ասացվածք |
ubi jus ibi remedium | «Որտեղ կա իրավունք, այնտեղ կա սպեղանի» | |
ubi mel ibi apes | «Որտեղ մեղր, այնտեղ՝ մեղուներ» | Նույնն է ինչ՝ «Մեղրով ավելի շատ մեղու կբռնես, քան՝ քացախով»։ Այսինքն՝ մարդկանց լավ վերաբերվիր, նրանք էլ քեզ լավ կվերաբերվեն։ |
ubi libertas ibi patria | «Որտեղ ազատություն կա, այնտեղ հայրենիքն է» | Կամ՝ «Հայրենիքս այնտեղ է, որտեղ ազատություն կա»։ Հայրենասիրական կարգախոս։ |
ubi nihil vales, ibi nihil velis | «Այնտեղ, որտեղ քեզ չեն գնահատում, ինքդ էլ ոչ մի ցանկություն չես ունենում» | Ֆլամանդացի փիլիսոփա Առնոլդ Գելինքս[1] |
Ծանոթագրություններ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.