Լավ բժիշկը (հեռուստասերիալ)
«Լավ բժիշկը» (անգլ.՝ The Good Doctor), ամերիկյան հեռուստասերիալ բժշկական դրամա ժանրում, ռեժիսոր Դեյվիդ Շորի կողմից։ Հիմնված է 2013 թվականի համանուն կորեական սերիալի վրա։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ABC հեռուստաալիքում։ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին ABC-ին հեռուստասերիալը երկարաձգել է ամբողջական եթերաշրջանով, որի 18-րդ՝ վերջին սերիան թողարկվել է 2018 թվականի մարտի 26-ին։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ երրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին։ Չորրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 2-ին։
Լավ բժիշկը | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա և բժշկական դրամա |
Ստեղծող | Դեյվիդ Շոր |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմք | Good Doctor?[2] |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ֆրեդի Հայմոր, Նիկոլաս Գոնսալես, Անտոնիա Թոմաս, Հիլլ Հարփեր[3], Ռիչարդ Շիֆ[3], Բո Գարեթ[3], Թեմլին Թոմիթա[3], Ջեսիկա Նիկոլ[3], Իվ Գորդոն[3], Նայալ Մեյթեր[3], Թիմ Ռաս[3], Թերիլ Ռոթերի[3], Ջես Մոս[3], Michael Muhney?[3], Գլորիա Գարայուա[3], Քենդիս ՄաքՔլուր[3], Փոլ Դուլի[3], Զահարի Գորդոն[3], Փեյ Վահդաթ[3], Քրիստինա Չանգ[4], Սամուել Վինսենթ[3], Ջեսի Ջեյմս[3], Քեյսի Ռոլ[3], Մարշա Թոմասոն[3], Թեգան Մոս[3], Էրիկ Ուինթեր[3], Քերի Մաթչեթ[3], Լուվիա Պետերսեն[3], Էնդրյու Էյրլի[3], Դիլան Քինգվել, Գրեհեմ Վերչեր, Ուիլ Յուն Լի և Չուկու Մոդու |
Երաժշտություն | Դեն Ռոմեր |
Պատմվածքի վայր | Վանկուվեր |
Գեղարվեստական աշխարհ | The Good Doctor universe? |
Եթերաշրջանների քանակ | 7 |
Սերիաների քանակ | 123 |
Էկրաններին է | սեպտեմբերի 25, 2017-ից մայիսի 21, 2024-ը |
Հեռուստաալիք | American Broadcasting Company |
Ընկերություն | Sony Pictures Entertainment |
Դիստրիբյուտոր | Հուլու |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Սերիալը պատմում է երիտասարդ վիրաբույժ, աուտիզմի ախտորոշմամբ և սավանտի համախտանիշով Շոն Մյորֆիի մասին, որը փոքր քաղաքից է, որտեղ դժբախտ մանկություն է ունեցել։ Նա տեղափոխվում է Սան Խոսե քաղաք և աշխատանք ստանում հեղինակավոր Սուրբ Բոնավենտուրա հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում։ Նա օգտագործում է իր բնածին տաղանդը, որպեսզի փրկի հիվանդների կյանքերը և մարտահրավեր նետի իր թերահավատ գործընկերներին։ Դրանում իրեն օգնում է իր ղեկավար և ընկեր Ահարոն Գլասմենը[5]։
Դերերում խմբագրել
- Ֆրեդի Հայմոր՝ բժիշկ Շոն Մյորֆի[6]
- Անտոնիա Թոմաս՝ բժիշկ Քլեր Բրաուն[7]
- Նիկոլաս Գոնսալես՝ բժիշկ Միլ Մելանդես[6]
- Չուկու Մոդու՝ բժիշկ Ջարեդ Կալու[8]
- Բու Գարետ՝ Ջեսիկա Պրեստոն[9]
- Հարպեր Հիլ՝ բժիշկ Մարկուս Էնդրյուս[10]
- Ռիչարդ Շիֆ՝ բժիշկ Ահարոն Գլասմեն[11]
- Թեմլին Թոմիտա՝ Ալեգրա Աոկի
- Քրիստինա Չանգ՝ բժիշկ Լիմ
Արտադրություն խմբագրել
Սերիալը պատվիրվել է 2017 թվականի մայիսի 11-ին[5]։ Փորձնական սերիայի հաջողությունից հետո հեռուստասերիալը երկարաձգվել է ամբողջական եթերաշրջանով։ 2018 թվականի մայիսին, սերիալի հաջողությունից հետո, ABC հեռուստաալիքը պատվիրել է երկրորդ եթերաշրջանը։ 2019 թվականի փետրվարի 5–ին АВС հեռուստաալիքը սերիալը երկարաձգել է երրորդ եթերաշրջանով, որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 23-ին։
Եթերաշրջաններ խմբագրել
Եթերաշրջան | Սերիաներ | Ցուցադրման պաշտոնական ամսաթիվ | |
---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | ||
1 | 18 | Սեպտեմբերի 25, 2017 | Մարտի 26, 2018 |
2 | 18 | Սեպտեմբերի 24, 2018 | Մարտի 11, 2019 |
3 | 20 | Սեպտեմբերի 23, 2019 | Մարտի 30, 2020 |
4 | ԿԱՈՒ | Նոյեմբերի 2, 2020 | ԿԱՈՒ |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Թեկնածու | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2018 | Ոսկե գլոբուս | Լավագույն դերասան դրամա ժանրում | Ֆրեդի Հայմոր | Առաջադրված | [12][13] |
Humanitas Prize | 60 րոպե անվանակարգ | Դեյվիդ Շոր | Հաղթանակ | [14] | |
ASCAP Screen Music Awards | Հեռուստաալիքի թոփ հեռուստասերիալT | Դեն Ռոմեր | Հաղթանակ | [15] | |
Banff Rockie Awards | Մելոդրամա ժանրի սցենար | Լավ բժիշկը | Հաղթանակ | [16][17] | |
The Hollywood Reporter Impact Award | Լավ բժիշկը | Հաղթանակ | |||
Teen Choice Awards | Choice Drama TV Actor | Ֆրեդի Հայմոր | Առաջադրված | [18] | |
Gold Derby Awards | Լավագույն դերասան դրամա ժանրում | Ֆրեդի Հայմոր | Առաջադրված | [19] | |
Seoul International Drama Awards | Լավագույն դրամա սերիալ | Լավ բժիշկը | Առաջադրված | [20] | |
Լավագույն դերասան | Ֆրեդի Հայմոր | Առաջադրված | |||
Լավագույն սցենարիստ | Դեյվիդ Շոր | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Fernsehserien.de
- ↑ https://www.nytimes.com/2017/11/19/business/media/the-good-doctor-abc.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 Ausiello, Michael (2017 թ․ մայիսի 12). «Good Doctor Medical Drama Starring Bates Motel's Freddie Highmore Ordered to Series at ABC». TVLine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 6,0 6,1 Andreeva, Nellie (2017 թ․ փետրվարի 24). «'The Good Doctor': 'Bates Motel's Freddie Highmore & 'HTGAWM' Mystery Man Nicholas Gonzalez Cast In ABC Pilot». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Andreeva, Nellie (2017 թ․ փետրվարի 18). «Antonia Thomas Cast In ABC Pilot 'Good Doctor'; Bojana Novakovic In CBS 'Instinct'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Petski, Denise (2017 թ․ մարտի 4). «'The Good Doctor' ABC Pilot Casts Chuku Modu». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Petski, Denise (2017 թ․ մարտի 22). «Beau Garrett Joins 'The Good Doctor' ABC Pilot; Sawyer Barth In Fox's 'Amy's Brother'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Petski, Denise (2017 թ․ մարտի 8). «'The Good Doctor': Hill Harper & Irene Keng Join ABC Medical Drama Pilot». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Petski, Denise (2017 թ․ մարտի 14). «'The Good Doctor': Richard Schiff Cast In ABC Medical Drama Pilot». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Bradley, Laura. «How The Good Doctor Finally Won Freddie Highmore a Golden Globe Nom». HWD (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Staff, Variety (2018 թ․ հունվարի 8). «Golden Globes Winners: Complete List». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Pedersen, Erik (2018 թ․ փետրվարի 17). «Humanitas Prize Winners Include 'Mudbound', 'The Post' & 'Lady Bird'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Burlingame, Jon (2018 թ․ մայիսի 24). «'Solo: A Star Wars Story,' 'Coco' Composers Honored at ASCAP Screen Music Awards». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Rockie Awards ★». rockies.playbackonline.ca. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Rockie Awards ★ 2018 Winners ★». 2018 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Teen Choice Awards 2018: See the List of Nominees». E! Online (ամերիկյան անգլերեն). Fri Jun 22 09:37:00 PDT 2018. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Eng, Daniel Montgomery,Chris Beachum,Marcus James Dixon,Joyce (2018 թ․ հուլիսի 26). «2018 Gold Derby TV Awards nominations: 'This is Us,' 'Gianni Versace' and 'The Handmaid's Tale' lead the way». GoldDerby (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Sebastian Lee (이동훈) on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավ բժիշկը (հեռուստասերիալ)» հոդվածին։ |