Լասլո Գոպջա
ազգությամբ հայ հունգարական բնագետ, ազգագրագետ
Լասլո Հովակիմի Գոպջա (հունվարի 10, 1865[1], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա - փետրվարի 12, 1933[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի բնագետ, ազգագրագետ, ազգությամբ՝ հայ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։
Լասլո Գոպջա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1865[1] |
Ծննդավայր | Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա |
Մահացել է | փետրվարի 12, 1933[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրող, ազգագրագետ, փաստաբան և պետական քարտուղար |
László Gopcsa Վիքիպահեստում |
Եղել է Հունգարիայի լուսավորության մինիստրության պետական քարտուղար։ Գրել է «Պալլաս» հունգարեն մեծ հանրագիտարանի հայերին վերաբերող հոդվածները։ Հրատարակել է «Հայկական առածներ» (1888), «Հայկական պատմվածքներ», «Հայկական հեքիաթներ» (1911), «Նամակներ Էրզրումից» (1924) գործերը։ 1922 թվականին լույս է ընծայել «Հայ ժողովուրդը» աշխատությունը։ Եղել է Բուդապեշտի հայոց եկեղեցական հոգաբարձության առաջին նախագահը, Բուդապեշտի հայկական գաղութի ղեկավար գործիչներից և Հունգարիայի հայկական միության հիմնադիրներից։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Գոպջա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 160)։ |