Լաչպլեսիսի օր (լատիշ․՝ Lāčplēša diena), հիշատակի օր Լատվիայում։ Նշվում է յուրաքանչյուր տարի, նոյեմբերի 11-ին, ի հիշատակ Լատվիայի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների։ Հայրենիքի ազատության համար զենք վերցրած լատիշները 1919 թվականի նոյեմբերի 11-ին՝ ազատագրական պատերազմի կարևորագույն դրվագում՝ Ռիգայի ճակատամարտում թանկ զոհերի գնով հաղթանակ են տարել ռուս-գերմանական կամավորներից կազմված արևմտառուսական կամավորական բանակի նկատմամբ, որի պարագլուխը սպիտակգվարդիական դաշտային հրամանատար Պավել Բերմոնդ-Ավալովն էր (Ավալաշվիլի)[1][2][3][4]։

Զոհված զինվորների հիշատակին մոմովառություն Ռիգայի ամրոցի պատերի մոտ
Լաչպլեսիսի օրվա զինվորական շքերթը Ազատության հուշարձանի մոտ

1988 թվականից ի վեր ավանդույթ է դարձել Լաչպլեսիսի օրը հիշատակի մոմեր վառել ու տեղադրել Ռիգայի ամրոցի պատերի մոտ[5][6]։ Մոմավառության համանման արարողություններ են տեղի ունենում նաև լատվիական այլ քաղաքներում, գյուղերում, զինվորական գերեզմանատներում[7]։ 2018 թվականին Լատվիայի «Միություն» և «Ազգային դաշինք» կուսակցություններն առաջարկել են Լաչպլեսիսի օրը պաշտոնապես հռչակել հիշատակության համազգային, ոչ աշխատանքային օր[8][9]։

Հիշատակի այդ օրվա անվանումն առնչվում է «Լաչպլեսիս» զինվորական շքանշանի հետ, որի անվանումն էլ, իր հերթին, կապված է լատվիական ազգային էպոսի հերոս Լաչպլեսիսի հետ (հերոսի անունը լատիշերենից բառացի թարգմանած, նշանակում է Արջասպան, արջ ձևող)։ Էպոսը, ժողովրդական ավանդազրույցների հիման վրա, մշակել ու 19-րդ դարի վերջերին՝ 1888 թվականին հրատարակել է Անդրեյս Պումպուրսը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vast programme of festivities prepared for Lacplesis Day celebrations». Baltic News Network. 2011 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 «Patriotism swells during holiday week». Public Broadcasting of Latvia. 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Latvia remembers Lacplesis Day». The Baltic Times. 2015 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Latvia celebrates Lāčplēsis Day». Baltic News Network. 2016 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «Thousands of people left candles to commemorate the fallen on Lāčplēsis Day». Baltic News Network. 2013 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «World public invited to light a 'virtual' candle for Lāčplēsis day». Public Broadcasting of Latvia. 2014 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Latvia pays its respects to soldiers on Lāčplēsis Day». Public Broadcasting of Latvia. 2019 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Latvian government conceptually supports making Lāčplēsis Day a holiday». Baltic News Network. 2018 թ․ ապրիլի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. «Saeima supports making military remembrance day a holiday». Public Broadcasting of Latvia. 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաչպլեսիսի օր» հոդվածին։