Լաուրա (Լորա) Նայթ, ծնյալ Լաուրա (Լորա) Ջոնսոն (անգլ.՝ Laura Knight, օգոստոսի 4, 1877(1877-08-04)[1][2][3][…], Long Eaton, Erewash, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 7, 1970(1970-07-07)[1][3][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարչուհի, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Պարգևատրվել է «Բրիտանական կայսրություն» շքանշանով, Մեծ Բրիտանիայի թագուհուց ստացել ազնվական, պատվավոր տիկնոջ՝ Dame տիտղոս։

Լաուրա Նայթ
Ծնվել էօգոստոսի 4, 1877(1877-08-04)[1][2][3][…]
ԾննդավայրLong Eaton, Erewash, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհուլիսի 7, 1970(1970-07-07)[1][3][4][…] (92 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունNottingham Trent University, School of Art and Design?
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, ինքնակենսագիր, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
ԹեմաներԿերպարվեստ[5]
Պարգևներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինHarold Knight?
 Laura Knight Վիքիպահեստում
Բ․ Շոուի դիմանկարը
Վերելքի մեկնարկ

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Ծնվել է ոչ հարուստ ընտանիքում, մեծացել կիսով չափ որբ։ Տասներեք տարեկան հասակում ուղարկվել է Փարիզ, որտեղ սկսել է արվեստ ուսումնասիրել։ Տասը տարի անց վերադարձել է Անգլիա, ընդունվել Նոթինգհեմի գեղարվեստի դպրոցը։ Այդտեղ նա ծանոթացել է Հարոլդ Նայթի հետ, որը մասնագիտացել էր բնանկարչության ու դիմանկարչության մեջ։ Լաուրան, որ ընդօրինակում էր երիտասարդ նկարչի ստեղծագործությունները, մտերմացել է նրա հետ։ 1903 թվականին նրանք ամուսնացել են, ունեցել երկու երեխա։

1907 թվականին տեղափոխվել են Նյուլին քաղաք, անդամագրվել տեղի նկարիչների ընկերակցությանը, որ Նյուլինյան դպրոց անվանումն էր կրում։ Այստեղ առավել լիարժեքորեն են բացահայտվել ու դրսևորվել Լաուրայի նկարչական ձիրքերը։ 1913 թվականին նա ստեղծել է «Ինքնանկար՝ մերկ կնոջ հետ» գործը։ Այդ աշխատանքը, որ Լ․ Նայթի ստեղծագործության մեջ համարվում է բեկումնային, ներկայումս պահվում է Լոնդոնի Դիմանկարի ազգային պատկերասրահում։

Պատմության մեջ առաջին անգամ կին նկարիչն այդտեղ պատկերել է իրեն՝ մերկ բնորդուհի նկարելիս, ում դերում հանդես է եկել նկարչուհի Էլլա Նեյփերը[6]։ Դա շատ համարձակ քայլ էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակներում Անգլիայում բոլոր նկարչուհիներին արգելված էր մերկ մոդել նկարել և մինչև անգամ ընդօրինակել այլոց՝ այդպիսին պարունակող նկարները։ ։ Այնպես որ՝ Նայթի այդ գործը ուղղակի մարտահրավեր էր՝ նետված վերոնշյալ արգելքներին։ Մերկ կնոջ հետ ինքնանկարն առաջին անգամ ցուցադրվել է Նյուլինի պատկերասրահում, արժանացել ինչպես մամուլի, այնպես էլ՝ բազմաթիվ արվեստասերների ջերմ գնահատանքին, ներկայացվել նաև այլ ցուցահանդեսներում (International Society of Sculptors, Painters and Gravers in London), չնայած Թագավորական ակադեմիան մերժել էր դրա ցուցադրությունը իր ցուցասրահներում։ Daily Telegraph-ի քննադատը նկարը բնորոշել էր իբրև ,,vulgar,, և ենթադրություն արել, որ այն, ամենայն հավանականությամբ, գնորդ երբեք չի ունենա և այդպես էլ կմնա նկարչուհու արվեստանոցում։ Ստեղծագործությունը այլ լրատվամիջոցներում ևս սուր քննադատության է ենթարկվել, սակայն, չնայած դրան, Նայթը համառորեն շարունակել է ներկայացնել այն զանազան ցուցահանդեսներում։ Պայքարը ավարտվել է նրանով, որ ի վերջո Ինքնանկարը գնվել է National Portrait Gallery-ի կողմից։ Ներկայումս այդ ստեղծագործությունը համարվում է կին նկարիչների ինքնանկարների պատմության բնագավառում առանցքային գործ և կանանց ազատագրման (էմանսիպացիայի) շարժման խորհրդանիշերից մեկը։ 2015 թվականին արվեստաբան, քննադատ Սայմոն Սքաման /Simon Schama/ Նայթի ինքնանկարը բնորոշել է արդեն որպես գլուխգործոց և նկարչուհու լավագույն աշխատանքը, մտահղացմամբ՝ բարդ, հերոսականորեն՝ անկախ, ձևով՝ հանճարեղ, էությամբ՝ սիրալի, անչափ դուրեկան ու զգայական։ Նկարի գնահատման հարցում այս բեկումնային փոփոխությունները, ցավոք, տեղի են ունեցել նկարչուհու մահից հետո, և նա չի վայելել իր գործի հաղթարշավը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նայթերի ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ Լաուրան մասնագիտացել է կրկեսի, թատրոնի, բալետի արտիստների, պարուհիների դիմանկարներ ստեղծելու և գնչուական կյանքի տեսարաններ պատկերելու գործում։ 1928 թվականին մասնակցելով Ամստերդամում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի կապակցությամբ հայտարարված ստեղծագործական մրցույթին՝ նա գրավել է մրցանակային տեղ և պարգևատրվել օլիմպիական արծաթե մեդալով։

1929 թվականին նկարչուհուն ազնվականական տիտղոս է շնորհվել, իսկ 1936 թվականին նա ընտրվել է Արվեստների թագավորական ակադեմիայի իսկական անդամ՝ դառնալով նման բարձր պատվի արժանացած առաջին կինը՝ սկսած այդ ակադեմիայի հիմնադրման օրվանից, որը տեղի է ունեցել 1769 թվականին[7][8][9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ի պաշտոնե նշանակվել է զինվորական նկարիչ։ Աշխատել է հիմնականում Անգլիայում, պատվերով նկարել քաղաքացիական պաշտպանության մարտիկների, ռազմամթերքի գործարանների բանվորուհիների դիմանկարներ։ 1946 թվականին War Artists' Advisory Committee-ի հետ կնքված հերթական պայմանագրի համաձայն, Լաուրա Նայթը ընդգրկվել է պատերազմի հանցագործ նացիստների Նյուրնբերգյան դատավարությունը լուսաբանող ժուռնալիստների խմբում։ Աշխատելով հենց այն դահլիճում, որտեղ ռազմական տրիբունալն էր գտնվում, նա ճեպանկարել է զանազան տիպական տեսարաններ, իսկ 1946 թվականին ստեղծել է ,,Նյուրնբերգյան դատավարություն» յուղաներկ նկարը (անգլ.՝ The Nuremberg Trial)[10][11][12]։

Նկարչուհին ստեղծագործել է ընդհուպ մինչև 1950-ական թվականների կեսերը, իմպրեսիոնիստական և ռեալիստական ոճերով ստեղծել ավելի քան երկու հարյուր հիսուն նկար։ Նա հեղինակել է նաև ինքնակենսագրական երկու գիրք։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Laura (Dame) Knight (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Laura KnightOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Tessa Hadley (2013 թ․ հուլիսի 6). «Laura Knight:The unashamed illustrator». The Guardian. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  7. «npg.org.uk «A Life in Portraits»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. «gem.greenwood.com «Royal Academy Of Arts»». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  9. by Marina Vaizey (2013 թ․ հուլիսի 15). «theartsdesk.com «Laura Knight: Portraits, National Portrait Gallery»». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. Charlie Kenber (2013 թ․ հուլիսի 11). «londoncalling.com «Laura Knight at the National Portrait Gallery »». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. By Richard Moss (2013 թ․ սեպտեմբերի 25). «culture24.org.uk «Laura Knight's Nuremberg Trials diary and Goering sketch is compelling at NPG»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. Rachel Cooke (Sunday 14 July 2013). «theguardian.com «Laura Knight: Portraits – review»». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Նայթ» հոդվածին։