Լաուրա Բիլգերի
Լաուրա Բիլգերի (Laura Bilgeri, հուլիսի 12, 1995[1], Վիեննա, Ավստրիա[1][2]), ավստրիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես 2017 թվականին էկրան բարձրացած «Վերհուշը» («The Recall») գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմում իր տպավորիչ դերակատարման շնորհիվ[3][4]։
Լաուրա Բիլգերի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1995[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[1][2] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Reinhold Bilgeri?, մայր՝ Beatrice Bilgeri? |
Դերասանուհի Բեատրիս Բիլգերիի և երաժիշտ Ռեյնոլդ Բիլգերիի դուստրն է։
Կենսագրություն խմբագրել
Լաուրան ծնվել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում[5] and grew up in Vorarlberg[6]: Սովորել է Դոռնբիռն-Վեթցենեգ (Dornbirn- Watzenegg) տարրական, ապա՝ Բերգանց քաղաքում գործող Սակրե Կյոր Ռիդենբուրգ (Sacré Coeur Riedenburg) վանական դպրոցում, որից հետո մեկնել է գերմանական Մյունխեն քաղաքը՝ դերասանական արվեստ և երգեցողություն ուսանելու Abraxas երաժշտական ակադեմիայում[7][8]։
Կինոյում նրա առաջնելույթը եղել է 2010 թվականին՝ «Երկնքի շունչը» («The Breath of Heaven») ֆիլմում[9]։ 2014 թվականին տասնիննամյա դերասանուհին մեկնել է Լոս Անջելես, որտեղ մեկ տարի անց նկարահանվել է «Թոբին ճամբար է գնում» («Toby Goes To Camp») ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում։ 2016 թվականին[10] «Վերհուշը» կինոնկարում հանդես է եկել Աննիի դերի տպավորիչ կատարմամբ[11]։ Դերասանական աշխատանքին զուգահեռ՝ Լաուրա Բիլգերին հաջող կարիերա է անում նաև որպես մոդել։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Der Atem des Himmels | Պիա | |
2014 | Լուռ սարը | Մարիա Լանց | |
2016 | Թոբին ճամբար է գնում | Սառա | |
2017 | Վերհուշը[9] | Աննի | |
2017 | Իմ ուսուցիչը, իմ տեսիլքը | Ռիլի[12] |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2013 | Վիեննական կրիմինալ խումբը | Յոհաննա Կրուսմարկ | 1 դրվագ, 2013 |
2016 | Ավելի լավ բաներ | Պատկերասրահի աղջիկ | 1 դրվագ, 2016 |
2018 | iZombie | Սլոուն Միլս | 1 դրվագ, 2018[9] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.vol.at/ich-lag-stundenlang-im-sarg-in-einer-heissen-milchigen-bruehe/4913910
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.vol.at/musste-mit-einem-echten-tiger-proben-laura-bilgeri-ueber-ihr-leben-in-l-a/4465418
- ↑ «LAURA BILGERI ON 'THE RECALL'». teenplicity.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «LAURA BILGERI STARS ALONGSIDE WESLEY SNIPES IN "THE RECALL"». lamanagement.co. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Laura Bilgeri». moviechat.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «POPULAR GIRL: LAURA BILGERI». populartv.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Kurier: Bilgeri-Tochter: "Mama hat anfangs gelitten". Article date 31 October 2016, retrieved on 2 January 2017 .
- ↑ Vorarlberger Nachrichten: Laura Bilgeri jagt Aliens mit Snipes. Article dated 3. September 2016, retrieved 2 January 2018.
- ↑ 9,0 9,1 9,2 «Laura Bilgeri: Shootingstar in Hollywood». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ vol.at: “Musste mit einem echten Tiger proben” – Laura Bilgeri über ihr Leben in L.A. Article dated 27th September 2015, retrieved 2 January 2018.
- ↑ vol.at: „Ich lag stundenlang im Sarg in einer heißen, milchigen Brühe“. Article dated 18. September 2016, retrieved 2 January 2018 .
- ↑ «MY TEACHER, MY OBSESSION(90 min)». marvista.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բիլգերի» հոդվածին։ |