Լանսարոտե

կղզի Կանարյան կղզիների կազմում

Լանսարոտե (իսպ.՝ Lanzarote), կղզի, որը մտնում է Կանարյան կղզիների կազմում։ Լանսարոտեն գտնվում է Լաս Պալմաս նահանգում։ Մակերեսը կազմում է 845,94 կմ², բնակչությունը՝ 141 938 մարդ (2009): Կղզին բաժանվում է յոթ համայնքների, որոնցից առավել խիտ է բնակեցված Արրեսիֆեն՝ կղզու մայրաքաղաքը։

Լանսարոտե
Տեսակկղզի
Երկիր Իսպանիա[1]
Վարչատարածքային միավորԼաս Պալմաս
ՎայրԱտլանտյան օվկիանոս
Մասն էԿանարյան կղզիներ
Մակերես791 կմ²
Բնակչություն152 289 մարդ (2019)
ՀայտնաբերողLancelotto Malocello?
Անվանված էLancelotto Malocello?
Քարտեզ
Քարտեզ

Կղզու անունը կապված է ջենովացի վաճառական Լանսելոտտո Մալոցելլոյի անվան հետ, ով այցելել է կղզի 14-րդ դարում[2][3][4]։

Նկարագրություն խմբագրել

Լանսարոտեն Կանարյան կղզիների հյուսիսային և արևելյան խոշոր կղզիներից մեկն է։ Այն հայտնի է որպես «հուր ժայթքող լեռ»։

Կղզին գտնվում է Աֆրիկայի ափից 140 կմ հեռավորության վրա, իսկ Եվրոպա մայրցամաքից՝ 1000 կմ հեռավորության վրա։

Հրաբուխներ խմբագրել

1730-1736 թվականներին կղզում ժայթքել են բազմաթիվ հրաբուխներ, ինչի հետևանքով կղզու մեկ երրորդը ծածկվել է անկենդան բազալտով և հրաբխային մոխրով։

Կղզու հյուսիս-արևելյան մասում, Կորոնա լեռան ստորոտին գտնվում է հրաբխային Կուևվա դե լոս Վերդես քարանձավը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Происхождение Канарского архипелага
  3. «Парк вулканической активности на острове Лансароте».
  4. «Увези меня на Луну!».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանսարոտե» հոդվածին։