Լանգենհագեն (գերմ. Langenhagen), քաղաք Գերմանիայում, Ներքին Սաքսոնիայի տարածքում։

Բնակավայր
Լանգենհագեն
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումSchulenburg?, Godshorn?, Engelbostel?, Langenhagen (city centre)?, Krähenwinkel? և Kaltenweide?
Մակերես71,97 կմ²
ԲԾՄ51 մետր
Բնակչություն55 367 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0511
Փոստային դասիչ30669, 30851, 30853 և 30855
Ավտոմոբիլային կոդH
Պաշտոնական կայքlangenhagen.de(գերմ.)
Լանգենհագեն (Գերմանիա)##
Լանգենհագեն (Գերմանիա)

Մտնում է Հանովեր շրջանի մեջ։ Ըստ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 53, 323 մարդ[2]։ Քաղաքը զբաղեցնում է 71.86 կմ²։ Պաշտոնական կոդը 032 41 010-ն է։

Քաղաքը բաժանված է 6 քաղաքային գոտիների։

Պատմություն խմբագրել

 
Լանգենխագեն՝ Ելիզավետայի եկեղեցի

Լանգենխագեն քաղաքի առաջին փաստացի հիշատակումը եղել է 1312 թվականի փետրվարի 15-ին Նինհագեն անվանումով (գերմ.՝ Nienhagen):

1862 թվականին քաղաքում հիմնվել է հոգեբուժական հիվանդանոց թերզարգացածների համար, որտեղ 1866-1868 թվականներին աշխատել է Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Կոխը։ Այսօր նրան հիշում են Լանգենհագենի փողոցների և դպրոցների անվամբ։

Կլինիկայի ամենահայտնի հաճախորդը սերիական մարդասպան Ֆրից Հարմանն էր։

20-րդ դարի սկզբին Լանգենհագենը վերածվեց և տնտեսական նշանակությամբ կարևոր տրանսպորտային հանգույցի։ Եղել է երկաթուղային կայարան և Միտտելմանի ջրանցքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքը ռմբակոծության հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց։

Քաղաքում գտնվում է Զիբեր Զեեն (գերմ. Silbersee), որը առաջացել է Ա2 մայրուղու շինարարության ժամանակ։ Լճի անվանումը ըստ վարկածներից մեկի տրվել է Լյուֆտվաֆեի օդաչուների կողմից, որոնք Բեռլինում թռիչքների ժամանակ կողմնորոշվում էին դրանով։

Բնակչություն խմբագրել

Թվական Բնակչություն
1990 46 840
1995 48 500
2000 49 334
2005 50 516
2010 52 583
2011 53 003

Քույր քաղաքներ խմբագրել

Այլ խմբագրել

Լանգենհագենում գտնվում է Հանովեր-Լանգենհագեն (HAJ) միջազգային օդանավակայանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Landesbetrieb für Statistik und Kommunikationstechnologie Niedersachsen – Bevölkerungsfortschreibung». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանգենհագեն» հոդվածին։