Լայբնից (գերմ.՝ Leibniz), թխվածքաբլիթի ապրանքանիշ, կոչվել է Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի պատվին։ Արտադրում է է Բահլզեն (գերմ.՝ Bahlsen գերմանական ընկերությունը 1891 թվականից[1]։

Լայբնից
Leibniz
Լայբնից
Գերմանիա Գերմանիա
Ծագում
ՏեսակԹխվածքաբլիթ
Ենթատեսակbutter cookie?
Առաջացման երկիրԳերմանիա Գերմանիա
ԱրտադրողKraft Foods
ՀեղինակԳոթֆրիդ Վիլհելմ Լայբնից
 Petit beurre Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Փիլիսոփա և մաթեմատիկոս Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի անունով թխվածքաբլիթն անվանել են այն պատճառով, որ նա իր կյանքի մեծ մասը անցկացրել է Հանովեր քաղաքում, որտեղ էլ հենց ստեղծվել է Բահլզեն (գերմ.՝ Bahlsen ընկերությունը։

Տարատեսակներ խմբագրել

Ժամանակակից ապրանքանիշը պարունակում է 15 տարատեսակներ, որոնցից է դասական Leibniz Butterkeks, Leibniz Kakaokeks, որը պատրաստվում է կակաոյով և Leibniz Zoo, որը պատրաստված է կենդանիների տեսքով։

Ոճավորում խմբագրել

Leibniz Butterkeks թխվածքի ոճավորումը չի փոխվել հայտնվելու պահից։ Թխվածքն ունի ուղղանկյունի տեսք և նրա վրա դրոշմված է «LEIBNIZ BUTTERKEKS»։ Սակայն այդ ոճավորումը համարվում է Petit Beurre թխվածքի կրկնօրինակը, որը ստեղծվել է 1886 թվականին Lefèvre-Utile ընկերության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել