Լամբրոն (ֆր.՝ Les Embruns; անգլ.՝ Lambron castle), հայկական բերդ պատմական Կիլիկյան Հայաստանում։ Հանդիսացել է Հեթումյանների սեփականությունը, սակայն հետագայում մտցվել է Կիլիկիայի իշխանաության մեջ։ Մինչև 18-րդ դարը պահպանվել են Կիլիկյան Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող առյուծի պատկերը։ Ներկայումս կիսավեր է։

Լամբրոն
Նկարագրություն
Տեսակդղյակ, հնագիտական հուշարձան և crusader castle?
ՏեղագրությունԹուրքիա Թուրքիա
Վարչական միավորՉամլըյայլա
ԵրկիրԹուրքիա
Կառուցված1071 թ.
ԿառուցողՕշին Ա Գանձակեցի
Օգտագործվան մեջ1071-15-րդ դար
Ընթացիկ վիճակԿիսավեր
Կապված անձինքՀեթումյաններ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

11-րդ դարի առաջին կեսին հայոց պետականության կորուստը, Բյուզանդական նվաճումներից հետո[1][2], ինչպես նաև սելջուկների արշավանքները Հայաստան հանգեցրին հայ ազգաբնակչության զանգվածային արտագաղթին Կիլիկիա, այստեղ ձևավորվեց Կիլիկիայի հայկական իշխանությունը։ 1073 թվականին հայ ավատատեր Օշին Գանձակեցին իր եղբայրների հետ հաստատվում է Կիլիկիայում՝ իր ընկեր Աբլղարիբ Արծրունու տիրապետության տակ գտնվող տարածքում։ Վերջինս Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող, արաբներից գրավված Լամբրոն բերդը։

Կիլիկյան Հայաստանի արքաների կառավարումը համընկավ խաչակրաց արշավանքներ հետ։ Դա առևտրի և արհեստագործության ծաղկման բուռն շրջան էր։ Կառուցվեցին մի շարք վանքեր, որոնցից մեկն էլ՝ Լամբրոնի հարևանությամբ գտնվող Սկևռա վանքն էր, այստեղ 12-13-րդ դարերում ծաղկում են ապրել հայկական գրչությունը, մանրանկարչությունը, փորագրությոնը։

Ճարտարապետություն խմբագրել

Ինչպես Լեռնային Կիլիկիայի բերդերի մեծամասնությունը՝ Լամբրոնը ժայռոտ ամրոց է։ Տեղակայված է բլրի վրա և զբաղեցնում է շուրջ 49,500 քմ. տարածք։ Գետի կիրճից մինչև բլրի լանջը առկա 50 մետր բարձրություն։ Բերդը բաժանված է երկու մասի՝ ստորին պալատ և վերին պալատ։ Բերդի կառույցները կիսավեր են, սակայն կամարաձև պալատը ամբողջովին հասել է մինչև մեր օրեր։

Նշանավոր կառավարիչներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Glanville Price. Encyclopedia of the languages of Europe. — Wiley-Blackwell, 2000. — 17 էջ.:

    The origins of the Armenian dispersion go back to the fall of the Bagratid kingdom in AD 1045. The first emigration from Armenia enabled Armenians to establish a new kingdom in Cilicia (1080—1375).

  2. Gabriel Sheffer. Diaspora politics: at home abroad. — Cambridge University Press, 2003. — 59 էջ

    …the first large-scale Armenian migration occurred after the collapse of the Bagratid dynasty in the eleventh century, when migrants established a colony in Cilcia in southeastern Anatolia

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 479