Լալե Քարաբըյըք

թուրք քաղաքական գործիչ

Լալե Քարաբըյըք (օգոստոսի 22, 1965(1965-08-22), Բիլեջիք, Թուրքիա), թուրք դասախոս և քաղաքական գործիչ։

Լալե Քարաբըյըք
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Bursa Uludağ University?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ ակադեմիկոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 22, 1965(1965-08-22) (58 տարեկան)
Ծննդավայր Բիլեջիք, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Լալե Քարաբըյըքը ծնվել է 1965 թվականին Բիլեջիքում[1]։ 1982 թվականին ավարտել է Էրթուղրուլ Գազիի ավագ դպրոցը, իսկ 1986 թվականին՝ Ուլուդաղի համալսարանը։ 1989 թվականին նա ստացել է Ուլուդաղի համալսարանին կից հասարակական գիտությունների ինստիտուտի մագիստրոսի աստիճան։ 1993 թվականին Քարաբըյըքը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ 1994 թվականից Ուլուդաղի համալսարանում դասավանդել է հաշվապահական և ֆինանսական դասընթացներ։ Հրատարակել է 6 գիրք և 29 հոդված[2]։

Անձնական կյանք խմբագրել

1982 թվականից ապրում է Բուրսայում։ Ամուսնացած է Նեզիհ Քարաբըյըքի հետ։ Նրանք ունեն մեկ երեխա[3]։

2011 թվականին Քարաբըյըքն առաջադրվել էր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից Ազգային մեծ ժողովում, սակայն չկարողացավ հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ 2015 թվականի փետրվարին Լալե Քարաբըյըքը հեռացել է Ուլուդաղի համալսարանից՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար[4]։ Նույն թվականի հունիսին Բուրսա քաղաքից նա ընտրվեց Մեծ Ազգային ժողովի անդամ[3]։ 2015 թվականի նոյեմբերին վերընտրվել է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lale KARABIYIK». Habertürk. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  2. «Prof. Dr. Lale KARABIYIK». Uludağ University. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 «LALE KARABIYIK». Sabah. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  4. «CHP'de Lale Karabıyık: Göreve hazırım». Yeni Eksen. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
  5. «Bursa'da AK Parti 11, CHP 5, MHP 2, Vekillik Kazandı». haberler.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալե Քարաբըյըք» հոդվածին։