Լաբրա
Լաբրա (աբխազերեն՝ Лабра, վրացերեն՝ ლაბრა), հայաբնակ գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում։ Գտնվում է Օչամչիրայից 15 կմ հյուսիս-արևմուտք` հարթավայրային գոտում։ Վարչականորեն հանդիսանում է Լաբրայի գյուղական համայնքի կենտրոնը։ Այն Աբխազիայի ամենաարևելյան և ամենահարավային հայկական գյուղն է։
Գյուղ | ||
---|---|---|
Լաբրա | ||
աբխ.՝ Лабра, վրաց.՝ ლაბრა | ||
Երկիր | Աբխազիա | |
Մունիցիպալիտետ | Օչամչիրայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 80 մ | |
Բնակչություն | 566 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Տնտեսությունը խմբագրել
Լաբրայի բնակչությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, ցիտրուսային կուլտուրաների, եգիպտացորենի, դափնու մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ունի հայկական դպրոց, գրադարան և բուժկայան։
Բնակչությունը խմբագրել
Բնակչությունը հիմնականում հայեր են[1][2]։ Լաբրան Աբխազիայի ամենահին հայկական բնակավայրերից մեկն է։
Հաշվառման տարեթիվը | Բնակչության թիվը | Էթնիկ կազմը |
---|---|---|
1926 | 854 | հայեր 92,9%; ռուսներ 3,6%; վրացիներ 1,1% |
1959 | 1.380 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 1.955 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
2011 | 566 | հայեր 90,1%, վրացիներ 5,1%, աբխազներ 4,2% |
Պատմական ակնարկ խմբագրել
Գյուղը հիմնադրել են 1890-1906 թվականներին` Օրդուի և Չարշամբայի շրջակայքից եկած համշենահայերը[3]։ Աբխազա-վրացական պատերազմի տարիներին գյուղը մեծ վնասներ է կրել։ Ներկայումս բնակչության թիվը խիստ կրճատվել է։ Գյուղում հիմնականում բնակվում են ավագ սերնդի ներկայացուցիչները։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 466)։ |