Իվան Պիրիս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իվան Ռոդրիգո Պիրիս (իսպ.՝ Iván Rodrigo Piris, մարտի 10, 1989[1][2][3], Itauguá, Central Department, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, Պարագվայի հավաքականի և Ուրուգվայի Դեպորտիվո Մալդոնադո ֆուտբոլային ակումբի աջ պաշտպան։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Իվան Ռոդրիգո Պիրիս Լեգուիզամոն | ||
Քաղաքացիությունը | Պարագվայ և Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | Մարտի 10, 1989 | ||
Ծննդավայր | Իտաուգուա, Պարագվայ | ||
Հասակ | 174 սմ | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | Աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Դեպորտիվո Մալդոնադո | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2008-2011 2011- 2011-2012 2012-2013 |
Սերրո Պորտենյո Դեպորտիվո Մալդոնադո → Սան Պաուլու (վարձավճար) → Ռոմա (վարձավճար) |
41 (1) 0 (0) 20 (1) 17 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2007–2011 2011- |
Պարագվայ Մ-20 Պարագվայ |
15 (0) 10 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՍերրո Պորտենյո
խմբագրելՊիրիսը 3 տարի անցկացրեց պարագվայական ակումբում, նա մեծ դեր ունեցավ 2011 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Սերրո Պորտենյոյի մինչև կիսաեզրափակիչ հասնելուն։ 2011 թվականին ֆուտբոլիստի իրավունքները գնեց ուրուգվայական Դեպորտիվո Մալդոնադո ֆուտբոլային ակումբը, նույն թվականի հուլիսի 19-ին 2 տարվա վարձավճարային պայմանագիր կնքեց բրազիլական Սան Պաուլու ակումբի հետ։
Սան Պաուլու
խմբագրելՊիրիսը իր նոր թիմին միացավ 2011 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։ Սան Պաուլուի փոխնախագահը կիսվեց ֆուտբոլիստի մասին իր տպավորություններով ակումբի պաշտոնական կայքին. «Մի քանի ամսվա աշխատանքներից հետո ակնհայտ կդառնա այս ֆուտբոլիստի որակները և կարծում եմ, որ այս ֆուտբոլիստի հաջողությունները կուրախացնեն մեզ։ Պիրիսը երիտասարդ ֆուտբոլիստ է, ով ունի մեծ պոտենցիալ։»
Ռոմա
խմբագրել2012 թվականի օգոստոսի 1-ին Պիրիսը վարձավճարով տեղափոխվեց իտալական Ռոմա, որտեղ նա պետք է ստանար 0, 7 միլիոն եվրո, ինչպես նաև 2012/13 մրցաշրջանի ավարտին իտալական կողմը իրավունք էր վերապահում գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 4 միլիոն եվրոյով։
Միջազգային կարիերա
խմբագրելԱմերիկայի գավաթի 2011 թվականի խաղարկությունում Պիրիսը հանդես էր գալիս Պարագվայի հավաքականում, թիմը նրա հետ միասին հասավ մինչև եզրափակիչ, կիսաեզրափակիչում Պարագվայը հաղթեց Վենեսուելային, սակայն եզրափակիչ խաղում 3-0 հաշվով պարտություն կրեց հարևան Ուրուգվայի հավաքականից։
Նվաճումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671