Իֆլանդի մատանի (գերմ.՝ Iffland-Ring), 18-րդ դարի վերջի և 19-րդ դարասկզբի գերմանացի նշանավոր դերասան, թատերագիր, թատերական գործի կազմակերպիչ Ավգուստ Վիլհելմ Իֆլանդի դիմապատկերով ադամանդակուռ մատանի-մրցանակ[1]։ Նախատեսված է, որ այն շնորհվի գերմանախոս թատրոնի ամենանշանակալից և ամենաարժանավոր դերասանին։ Ընդ որում՝ արդեն պարգևատրվածն ու արդեն իսկ մատանին կրողը ինքն է անձամբ որոշելու, թե իրենից հետո ով է արժանի այդ մրցանակը կրելու։

Սահմանված այս կարգը միայն մեկ անգամ է խախտվել. դա տեղի է ունեցել 1954 թվականին, երբ հերթական մրցանակակրին՝ Վերներ Կրաուսին որոշել է ոչ թե նախորդ մրցանակակիրը՝ ողբերգակ դերասան Ալբերտ Բասերմանը, այլ գերմանախոս դերասանների կոմիտեն։ Բանն այն է, որ Բասերմանն ում ընտրել է, կարճ ժամանակ անց մահացել է։ Այդ կրկնվել է երեք անգամ, և Բասերմանը համարել է, որ մատանին անիծված է, ու հրաժարվել է ընտրել հաջորդ մրցանակակրին։ Բասերմանի մահից հետո հայտարարվել է, որ Իֆլանդի մատանին այլևս ավստրիական պետության սեփականությունն է, թեև այդ մրցանակին արժանացող դերասանն այն կրում է ցմահ, իհարկե, մահից առաջ տեղեկացնելով, թե ում է արժանի համարում, որ իրենից հետո կրի մրցանակ-մատանին։

Դրա ներկայիս կրողը Ենս Հարցերն է, ով այդ բարձր պատվին արժանացել է նախորդ մրցանակակրի՝ Բրունո Գանցի կամքով։ Գանցի մահից հետո՝ 2019 թվականի մարտի 22-ին, այդ մասին հայտարարել է Ավստրիայի մշակույթի նախարար Գեռնոթ Բլյումելը[2]։

1977 թվականին Ավստրիայի կառավարությունը գերմանախոս թատրոնների լավագույն դերասանուհիներին խրախուսելու նպատակով սահմանել է համանման և հավասարազոր մատանի-մրցանակ, որը կրում է ավստրիացի նշանավոր դերասանուհի Ալմա Զայդլերի անունը[3]։

Իֆլանդի մատանու մրցանակակիրներ խմբագրել

 
Լյուդվիգ Դևրիենտը Լիր արքայի դերում /նկարազարդում/
 
Ա. Բասերմանը Ա. Հիչքոքի,,Հատուկ պատվիրակ,, ֆիլմում
Դերասանը Ծնվել է Մահացել է Մատանին կրելու ժամանակամիջոցը Դերասանի ազգությունը
Ավգուստ Վիլհելմ Իֆլանդ 1759 թ. ապրիլի 19 1818 թ. սեպտեմբերի 22 - 1814 պրուսացի
Լյուդվիգ Դևրիենտ 1784 թ. դեկտեմբերի 15 1832 թ. դեկտեմբերի 30 1814 - 1832 պրուսացի
Էմիլ Դևրիենտ 1803 թ. սեպտեմբերի 4 1872 թ. օգոստոսի 7 1832 - 1872 գերմանացի Սաքսոնիայից
Թեոդոր Դյորինգ 1803 թ. հունվարի 9 1878 թ. օգոստոսի 17 1872 - 1878 գերմանացի Պրուսիայից
Ֆրիդրիխ Հաազե 1827 թ. նոյեմբերի 1 1911 թ. մարտի 17 1878 - 1911 գերմանացի Պրուսիայից
Ալբերտ Բասերման 1 1867 թ. սեպտեմբերի 7 1952 թ. մայիսի 15 1911 - 1935 գերմանացի
Մրցանակակիր չի եղել: 1935 - 1954
Վերներ Կրաուս 1884 թ. հունիսի 23 1959 թ. հոկտեմբերի 20 1954 - 1959 գերմանացի Ավստրիայից
Յոզեֆ Մայնռադ 1913 թ. ապրիլի 21 1996 թ. փետրվարի 18 1959 - 1996 ավստրիացի
Բրունո Գանց 1941 թ. մարտի 22 2019 թ. փետրվարի 16 1996 - 2019 շվեյցարացի
Ենս Հարցեն 1972 թ. մարտի 14 N/A 2019 - գերմանացի
  • 1 Ալբերտ Բասերմանը համարվում է մատանու մրցանակակիրը 1935-1952 թվականներին, սակայն այդ ժամանակահատվածում մատանին իրականում նրա մոտ չի եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. |lingua=en|url=https://www.nytimes.com/2019/06/12/theater/iffland-ring-jens-harzer.html%7Ctitolo=Is This Ring an Honor, or a Curse?|sito=The New York Times|autore=Thomas Rogers|data=12 giugno 2019}}
  2. «Kulturminister Blümel: Jens Harzer erhält den Iffland-Ring» (գերմաներեն). Վերցված է 2019-03-22-ին.
  3. Laut einer Aussage der Witwe von Krauß hatte dieser den Ring Alma Seidler vermachen wollen, was jedoch wegen der Stiftungsbedingungen nicht möglich war. Bei der nächsten Weitergabe des Iffland-Rings (von Bruno Ganz) soll dies aber möglich sein, da die Stiftungsbedingungen in diesem Punkt inzwischen geändert wurden.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել