Իրմինգերի ծով, Եզրային ծով Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևմուտքում ՝ Գրենլանդիա կղզու հարավային մասի և Ռեյկյանեսի ստորջրյա լեռնաշղթայի միջև, որը միջինատլանտյան լեռնաշղթայի մի մասն է, որը տարածվում է Իսլանդիայի Հարավային վերջույթից։ Հյուսիսից Դանիական նեղուցով հաղորդակցվում է Գրենլանդիական ծովի հետ։

Իրմինգերի ծով
Տեսակծով
Երկիր Իսլանդիա և  Գրենլանդիա
Երկարություն480 կմ
Մակերես780 000 կմ²
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Ավազանի երկիր Գրենլանդիա
Անվանված էCarl Irminger?
Քարտեզ
Քարտեզ

Արկտիկայում սկսվող հոսանքներն անցնում են Իրմինգեր ծովով և հանդիպում Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ջրերին ՝ կազմելով ջրի խիտ շերտեր, որոնք ընկղմվում և հոսում են դեպի հասարակած։ Ծովի արևմտյան մասում անցնում է ուժեղ նեղ Արևելյան Գրենլանդական հոսանք, որը սառը աղած ջրերը տեղափոխում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից Ատլանտյան օվկիանոս։

Անվանվել է դանիացի փոխծովակալ, ծովագնաց և հիդրոգրաֆ Կարլ Լյուդվիգ Քրիստիան Իրմինգերի (1802-1888) պատվին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kommandør Axel Fiedler: „Om Irminger Havets og Irmingerstrømmens navn“. Søværnsorientering Nr. 1, March 2003 PDFGoogle-HTML-Version

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Irminger Sea» (անգլերեն). Woods Hole Oceanographic Institution. 2008 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «Irminger Sea» (անգլերեն). Royal Netherlands Institute for Sea Research. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «Оперативный мониторинг ТПО: Норвежское море, Море Ирмингера, Марокко, Мавритания». Атлантический научно-исследовательский институт рыбного хозяйства и океанографии. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրմինգերի ծով» հոդվածին։