Իրմա Վարդանյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իրմա Արմենակի Վարդանյան (1939, նոյեմբերի 24, Երևան), ֆիզքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[1]։

Իրմա Վարդանյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1939(1939-11-24) (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1961)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984) և ակադեմիկոս

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1961-1967 թթ. աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1967 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1977 թթ.` գիտական քարտուղար, 1979 թվականից` շղթայական և ռադիկալային ռեակցիաների լաբորատորիայի վարիչ։ 2011 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում[2]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Աշխատանքները վերաբերում են այլասերված ճյուղավորումներով ընթացող օրգանական միացությունների օքսիդացման ռեակցիաների կինետիկային և մեխանիզմներին, ինչպես նաև գերօքսիդային միացությունների տրոհման մեխանիզմի և ռեակցիոնունակության հարցերին։

Երկեր խմբագրել

  • Современное состояние проблемы газофазного окисления органических соединений. Е., 1986 (համահեղինակ)[3]

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Իրմա Վարդանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.