Իրինա Լեոնիդովնա Կիզլասովա (ռուս.՝ Ирина Леонидовна Кызласова, օգոստոսի 28, 1951(1951-08-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արվեստագետ, արվեստի պատմաբան, արվեստագիտության թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Իրինա Կիզլասովա
Ծնվել էօգոստոսի 28, 1951(1951-08-28) (72 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Պետական պատմական թանգարան
Գործունեության ոլորտարվեստագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և արվեստագիտության թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարMikhail Ilyin?
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ
և Honoured Worker of Higher Professional Education of the Russian Federation

Կենսագրություն խմբագրել

Իրինա Կիզլասովան ծնվել է 1951 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայում, Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր Լեոնիդ Կիզլասովի ընտանիքում։ Եղբայրը պատմաբան, հնագետ Իգոր Կիզլասովն է։

1974 թվականին Իրինա Կիզլասովան գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ռուսական և խորհրդային արվեստի բաժինը, 1977 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան պրոֆեսոր Միխայիլ Իլյինի ղեկավարությամբ։

1978-2008 թվականներին աշխատել է Պատմության պետական թանգարանում որպես գիտաշխատող և պահապան պատկերման նյութերի, հին ռուսական գեղանկարչության և գիտամեթոդական բաժիններում[1]։ 2006-2011 թվականներին վարել է «Արվեստի պատմություն» դասընթաց, Մոսկվայի պետական հանքարդյունաբերական ինստիտուտում (ներկայում՝ ՄԻՍիՍ ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարան), ինչպես նաև աշխատել է որպես խորհրդատու Ակադեմիկոս Ի․ Գրաբարի անվան համառուսաստանյան գեղարվեստական գիտառեստավրացիոն կենտրոնում։

Գիտական գործունեություն խմբագրել

1978 թվականին Իրինա Կիզլասովան պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Բյուզանդական և հին ռուսական արվեստի ուսումնասիրման պատմությունը Ռուսաստանում (Ֆ․ Ի․ Բուսլաև և Ն․ Պ․ Կոնդակով (մեթոդներ, գաղափարներ, տեսություններ)» (ռուս.՝ «История изучения византийского и древнерусского искусства в России: Ф. И. Буслаев и Н. П. Кондаков (методы, идеи, теории)») թեմայով, 1999 թվականին՝ դոկտորական դիսերտացիա «Բյուզանդիայի ու Հին Ռուսիայի արվեստի մասին հայրենական գիտության պատմությունը։ 1920-1930 թվականներ։ Ըստ արխիվների նյութերի» (ռուս.՝ «История отечественной науки об искусстве Византии и Древней Руси. 1920—1930 годы. По материалам архивов») թեմայով։

2008 թվականին Իրինա Կիզլասովան դարձել է Փիլիսոփայության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր։

Ուսումնասիրությունների հիմնական ուղղություններ.

  • Բյուզանդական և հին ռուսական արվեստի հուշարձանների, գլխավորապես սրբապատկերների ուսումնասիրություն,
  • Արվեստի և մշակույթի հուշարձանների պահպանություն,
  • Ռեստավրացիայի պատմություն,
  • Իսկության խնդիրներ, զբաղվել է Ռուսաստանում սրբապատկերների կեղծման պատմությամբ, հին ռուսական հավաքածուների գիտակ է և Հունաստանի հետբյուզանդական գեղանկարչության մասնագետ։

Արխիվային նյութերի հիման վրա հեղինակել է աշխատանքներ ռուսական մշակույթի գործիչների մասին, ինչպիսիք են Ֆեոդոր Բուսլաևը, Նիկոդիմ Կոնդակովը, Ալեքսանդր Կիրպիչնիկովը, Վյաչեսլավ Շչեպկինը, Ալեքսանդր Անիսիմովը, Նիկոլայ Սիչյովը, Իգոր Գրաբարը, Ալեքսեյ Նեկրասովը, Դմիտրի Տրենևը, Գրիգորի Չիրիկովը, Պավել Յուկինը, Նիկոլայ Պոմերանցևը, Պավել Ֆլորենսկին, Յուրի Օլսուֆևը, Պյոտր Ներադովսկին, Եվգենի Սիլինը, Եկատերինա Նեկրասովան և այլք։

Իրինա Կիզլասովան մասնակցել է Բյուզանդագետների միջազգային կոնգրեսների (Մոսկվա, 1991, Կոպենհագեն, 1996, Փարիզ, 2000, Լոնդոն, 2006) և սիմպոզիումների Եվրոպայում (Պրահա, 1995, Թեսալոնիկի, 1996, Լոզան, 2009), ինչպես նաև Ռուսաստանում անցկացվող գիտաժողովների։

Առաջին անգամ շրջանառության մեջ է դրել նախկինում չհրապարակված արխիվային նյութեր՝ նվիրված բյուզանդական և հին ռուսական գեղարվեստական ժառանգության խնդիրներին։

Իրինա Կիզլասովան հեղինակ է արվեստի պատմությանն ու ռուսական գիտությանը նվիրված ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում ՝ մենագրությունների, ալբոմների, սրբապատկերների կատալոգների, գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների։ Աշխատանքները հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, հունգարերեն և ճապոներեն։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Աղբյուր՝ Ռուսաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային կատալոգներ

  • Кызласова И. Л. Александр Иванович Анисимов (1877-1937). — М.: Изд-во Моск. гос. горн. ун-та, 2000. — 89 с. — (Из истории исследования художественной культуры Византии и Древней Руси ; Вып. 1). — 500 экз. — ISBN 5-7418-0156-0
  • Кызласова И. Л. Древнерусские страницы в книге жизни Петра Нерадовского : из истории отечественной реставрации и музейного дела. — СПб.: Нестор-История, 2012. — 236 с. — 300 экз. — ISBN 978-5-90598-620-8
  • Кызласова К. Л. Из творческого наследия Ю. А. Олсуфьева: к публикации рукописи по обследованию средневековых росписей в 1931 г. // Новгородский архивный вестн. — № 10. — С. 122—128.[2]
  • Кызласова И. Л. История изучения византийского и древнерусского искусства в России : (Ф. И. Буслаев, Н. П. Кондаков: методы, идеи, теории. — М.: Изд-во МГУ, 1985. — 183 с. — 5000 экз.
  • Кызласова И. Л. История отечественной науки об искусстве Византии и Древней Руси. 1920-1930 годы : По материалам арх.. — М.: Изд-во Акад. горных наук, 2000. — 437 с. — 500 экз. — ISBN 5-7892-0055-9
  • Кызласова И. Л. История отечественной науки об искусстве Византии и Древней Руси (1920 - 1930-е годы). По материалам архивов : Автореф. дис. ... д-ра ист. наук. — СПб., 1999. — 36 с.
  • Кызласова И. Л. О П. Б. Юргенсоне (1903—1971) византинисте и зоологе // Юргенсон П. Б. Моя жизнь. — М.: Композитор, 2012. — 160 с.[3]ISBN 978-5-4254-0047-5
  • Кызласова И. Л. Становление и развитие иконографического метода в трудах Ф. И. Буслаева и Н. П. Кондакова : Автореф. дис. … канд. искусствоведения. — М.: Изд-во Моск. ун-та, 1978. — 20 с.
  • Мир Кондакова : Публикации. Статьи. Каталог выставки / Сост.: И. Л. Кызласова. — М.: Рус. путь, 2004. — 390 с. — 2000 экз. — ISBN 5-85887-146-1
  • Русская икона XIV-XVI веков : [Альбом] : Гос. ист. музей, Москва / Авт.-сост. И. Л. Кызласова. — Л.: Аврора, 1988. — 80 с. — 10 000 экз. — ISBN 5-7300-0023-5первая обширная публикация собрания икон ГИМ; альбом вышел двумя изданиями на русском, трёх европейских и японском языках.
  • Кызласова И. Л. Николай Петрович Сычев (1883—1964). — М.: Сканрус, 2006. — 328 с. — 500 экз. — isbn 5-93221-093-1
  • Некрасов А.И.: Теория архитектуры / Сост.: В. В. Кириллов, И. Л. Кызласова. — М.: Стройиздат, 1994. — 480 с. — 1000 экз. — ISBN 5-274-01219-1
  • Кондаков Н.П.: Воспоминания и думы / Сост.: И. Л. Кызласова. — М.: Индрик, 2002. — 416 с. — 2500 экз. — ISBN 8-85759-163-5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Симпозиум "Проблемы сохранения, изучения и популяризации культурного наследия Русской Православной Церкви"». ГИМ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «Архивный вестник №10». Архивы Новгородской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Борис Петрович Юргенсон. Моя жизнь». Издательство «Композитор». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.