Իրինա Դավիդյանց

հայազգի դաղստանյան թատրոնի դերասանուհի

Իրինա Կոնստանտինի Դավիդյանց (ապրիլի 14, 1950(1950-04-14)), դաղստանյան թատրոնի դերասանուհի, Դաղստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (1996), Դաղստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2014)։

Իրինա Դավիդյանց
Ծնվել էապրիլի 14, 1950(1950-04-14) (74 տարեկան)
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Իրինա Դավիդյանցը ծնվել է 1950 թվականի ապրիլի 14-ին[1]։ 1969 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը և մեկ տարի աշխատելով Դաղստանի թատրոնում՝ աշխատանքի է անցել Դաղստանի Մ․ Գորկու անվան պետական հանրապետական ռուսական դրամատիկական թատրոնում։ Ավարտել է թատրոնին կից երկամյա ստուդիան, որը ղեկավարում էր թատրոնի ռեժիսոր Իգոր Սապոժնիկովը[2]։

Աչքի է ընկնում ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից պիեսների դերերի իր համարձակ, ոչ ավանդական մոտեցումներով[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Գերհարդ Հաուպտման Մայրամուտից առաջ Աննա
Մատնաչափիկը և նրա ընկերները գորտ
Էրիկ Էմանուել Շմիտ Երկու աշխարհների հյուրանոցը Մահվան բժիշկ
Ֆեոդոր Դոստոևսկի Քեռու երազը
Ավքսենտի Ցագարելի Խանումա Անուշ
Քեն Լյուդվիգ Փոխ տվեք տենորին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ирина Давидьянц». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 «Государственный республиканский русский драматический театр им. М. Горького». dagrusteatr.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.