Իրինա Բլիզնովա
Իրինա Յուրևնա Բլիզնովա (ռուս.՝ Ирина Юрьевна Близнова, հոկտեմբերի 6, 1986, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հանդբոլիստ, Ռուսաստանի հավաքականի խաղացող և նախկին ավագ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Տոլյատիի տնտեսա-տեխնոլոգիական քոլեջի (ՏԵՏԿ) «Ֆիզիկական կուլտուրա» մասնագիտության առաջատար մասնագետ։ «Готов к труду и обороне» դեսպան Սամարայի մարզում։ Տոլյատիի քաղաքային շրջանի ղեկավարի խորհրդական սպորտի հարցերով։
Իրինա Բլիզնովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Ирина Юрьевна Близнова |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 6, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | WHC Lada Togliatti? |
183 սանտիմետր | |
Քաշ՝ | 68 կիլոգրամ[1] |
Կենսագրություն խմբագրել
Իրինա Բլիզնովան ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 6-ին Կրասնոդարում։ Հանդբոլով զբաղվել սկսել է ութ տարեկանում տեղի օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոցում։ Իրինայի առաջին մարզիչները եղել են Սերգեյ և Իրինա Կոսերը։ Կարիերայի մեծ մասն Իրինա Բլիզնովան անցկացրել է «Լադա» ակումբում, թիմի կազմում նվաճել է մի շարք տիտղոսներ։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2005 և 2007 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2016 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ռիո դե Ժանեյրոյում տարած հաղթանակից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 2019 թվականի մայիսին հայտարարել է մարզական կարիերան շարունակելու մասին և նոր պայմանագիր է կնքել «Լադա» հանդբոլի ակումբի հետ։
Անձնական կյանք խմբագրել
Ավարտել է Տոլյատիի պետական համալսարանը։ Ամուսինը Ալեքսանդր Սմիրնովն է։ Ունի երկու երեխա[2]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Ռուսաստանի աղջիկների առաջնության չեպիոն – 2001
- Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն – 2003, 20004
- Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն – 2005
- Աշխարհի չեմպիոն – 2005, 2007
- Ռուսաստանի չեմպիոն – 2005, 2006, 2008
- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր – 2006
- Ռուսաստանի գավաթակիր – 2006
- Աշխարհի գավաթակիր – 2007
- Չեմպիոնների լիգայի արծաթե մեդալակիր – 2007
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2007
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր – 2008
- Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գավաթի դափնեկիր – 2012
- Օլիմպիական խաղերի չեմպիոն – 2016
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (2 օգոստոսի, 2009) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականին Պեկինում 29-րդ Օլիմպիական խաղերում ցույց տված մարզական բարձր ձեռքբերումների համար[3]
- Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերում ցույց տված մարզական բարձր ձեռքբերումների համար, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[4]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Olympedia — 2006.
- ↑ Муж капитана гандбольной сборной России Ирины Близновой Александр Смирнов: После рождения второго ребенка она чуть не бросила спорт (ռուս.)
- ↑ Указ Президента РФ от 2 августа 2009 г. № 885(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ խմբագրել
- Анкета игрока на сайте ГК «Лада»
- Իրինա Բլիզնովա Արխիվացված 2016-03-05 Wayback Machine – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Բլիզնովա» հոդվածին։ |