Իրժի Պրոխասկա (չեխ․՝ Jiří Procháska, ապրիլի 10, 1749(1749-04-10)[1][2][3][…], Blížkovice[3][4] - հուլիսի 17, 1820(1820-07-17)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][4]), չեխ ֆիզիոլոգ, անատոմ։ Համարվում է Յան Եվանգելիստա Պուրկինյեի նախորդը։

Իրժի Պրոխասկա
չեխ․՝ Jiří Procháska
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1749(1749-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրBlížkovice[3][4]
Մահացել էհուլիսի 17, 1820(1820-07-17)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2][4]
ԳերեզմանՎիեննա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունակնաբույժ, բժիշկ, հոգեբույժ, պրոֆեսոր, նյարդաբան, ֆիզիոլոգ, անատոմ, գրող և ուսուցիչ
ԱշխատավայրՊրահայի Կարլի համալսարան և Վիեննայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the Order of Leopold (Austria)
 Jiří Procháska Վիքիպահեստում

Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1776)։ Եղել է Վիեննայի և Պրահայի համալսարանների պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի գործունեությանը։ Պրոխասկա ռեֆլեքսային տեսության ստեղծողներից է, նյարդաֆիզիոլոգիայի հիմնադիրներից, ֆիզիոլոգիայի ձեռնարկների հեղինակ։ Անատոմիայի բնագավառում կատարած աշխատանքները վերաբերում են մկանների կազմությանը, նյարդային համակարգին և արյան շրջանառությանը։ Միաժամանակ զբաղվել է գործնական ակնաբուժությամբ։

Հիմնել է անատոմիականթանգարաններ Վիեննայում և Պարհայում, գիտական բժշկական ընկերություն (1784, Պրահայում)։ Եղել է եվրոպական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի, Վիլնոյի բժշկական ընկերության, Կազանի համալսարանի պատվավոր անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 439
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրժի Պրոխասկա» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Wurzbach D. C. v. Prochaska, Georg (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 23. — S. 333.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)