Իրաֆի շրջան, վարչական շրջան Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայում։ Վարչական կենտրոնն է Չիկոլա գյուղը։

Իրաֆի շրջան
օսերեն՝ Æрæфы район
ռուս.՝ Ирафский район
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակմունիցիպալ շրջան
Մտնում էՀյուսիսային ՕսիաՀյուսիսային Օսիա
Ներառում է14 մունիցիպալ հաստատություն
ՎարչկենտրոնՉիկոլա
շրջանի ղեկավարԷլբրուս Թայսաև
ներկայացուցիչների խորհրդի նախագահԻգոր Թախոև
Հիմնական լեզուօսերեն, ռուսերեն
Բնակչություն (2013) 15 529
Ազգային կազմօսեր
Կրոնական կազմՈւղղափառներ
Տարածք1376 կմ²  (3 տեղ)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+7 86734
Ավտոմոբիլային կոդ15
amsiraf.ru

Աշխարհագրություն խմբագրել

Շրջանի տարածքը՝ 1376 կմ²[1]։ Իրաֆի շրջանը գտնվում է հանրապետության հարավարևմտյան մասում, հարավից սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից՝ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ, արևելելքից՝ Հյուսիսային Օսիայի Դիգորի և Ալագիրի շրջանների հետ։ Շրջանի մեծ մասը լեռնային է։ Իր տարածքով հոսում են Ուրուխ, Խազնիդոն և Լեսկեն գետերը։ Իրաֆի շրջանում կա 14 գյուղական համայնք՝ 31 գյուղերով։

Բնակչություն խմբագրել

Շրջանի բնակչությունը կազմում է 15 529 մարդ (2013)։ Մեծ մասամբ օսեր, որոնք խոսում են օսերեն լեզվի դիգորական բարբառով։

Ծանոթագրություններ խմբագրել