Իրավաբան (նկար)

Ջուզեպպե Արչիմբոլդոյի նկարը

Իրավաբան (իտալ.՝ L'Avvocato), իտալացի գեղանկարիչ, գեղազարդիչ, մաներիզմի կարկառուն ներկայացուցիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1566 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 64 × 51 սմ։ Այսօր «Իրավաբան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շվեդիայի ազգային թանգարանում (Ստոկհոլմ, Շվեդիա

Իրավաբան
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո[1]
տարի1566[1]
բարձրություն64 սանտիմետր[1]
լայնություն51 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՇվեդիայի ազգային թանգարան
հավաքածուԴիմանկարի ազգային պատկերասրահ[2] և Շվեդիայի ազգային թանգարան
հիմնական թեմաՈւլրիխ Ցազիուս
Ծանոթագրություններ
 The Jurist by Giuseppe Arcimboldo Վիքիպահեստում

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Ջուզեպպե Արչիմբոլդոյի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկությունները շատ աղքատիկ են։ Ինչպես շատ իտալացի նկարիչներ, նա նույնպես իր գործունեությունը սկսել է՝ զանազան պատվերներ ընդունելով երկրի տարբեր վայրերում։ Ստեղծել է վիտրաժներ, ֆրեսկոներ և պաստառագորգեր Միլանում, Կոմոյում և Մոնցայում[4]։ 1562 թվականին Արչիմբոլդոն դարձել է Սրբազան Հռոմեական կայսրության Մաքսիմիլիան II կայսեր արքունի դիմանկարիչը[5]։ «Իրավաբան» ստեղծագործությունը կայսեր շրջապատի մարդկանց դիմանկարների շարքի կտավներից մեկն է։ Այդ շարքի նկարներից են նաև «Գրադարանավարը» և «Խոհարարը»[6]։ «Իրավաբան» նկարը հեղինակը վրձնել է 1566 թվականին[7]։ Այդ ընթացքում Արչիմբոլդոն ստեղծել է մարդանման կերպարների դիմանկարներ՝ օգտագործելով տվյալ բնագավառում աշխատող անձանց վերաբերող առարկաներ՝ նկարելով դեմքի փոխարեն մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, գրքեր և այլն[8][9]։

Երկար ժամանակ համարվում էր, որ կտավում նկարված է Կաթոլիկ եկեղեցու ռեֆորմացիայի շարժման գործիչ, կալվինիզմի հիմնադիր Ժան Կալվինը, սակայն ավելի ուշ այդ վարկածը հերքվեց։ Հետագայում հաստատվեց, որ նկարում պատկերված է գերմանացի իրավաբան Ուլրիխ Ցեզիուսը՝ Մաքսիմիլիան II կայսեր դատավորը[10]։ Նկարն արժանացավ մեծ ընդունելության և հաջողության։ Ջուզեպպե Արչիմբոլդոյի ընկերը՝ Գրեգորիո Կոմանինին, մի անգամ այսպես է արտահայտվել. «Նկարը կայսրին մեծ հաճույք պատճառեց և հանգեցրեց վերջինիս ծիծաղին մի դատի ժամանակ, որի մասին ես չեմ կարող պատմել»[10]։

Նկարագիր խմբագրել

«Իրավաբան» ստեղծագործությունում պատկերված իրավաբանը՝ Ցեզիուսը, նկարված է հետևյալ կերպ։ Նրա մարմինը կառուցված է գրքերի դարսվածքից, որոնց վրա շագանակագույն բրդյա վերարկու է՝ աղվեսի մորթով երիզված։ Գրքերի էջերը վերին հատվածում ներկայացված են որպես վերնաշապիկի օձիք։ Իրավաբանի դեմքը նկարիչը ձևավորել է՝ նկարելով շոգեխաշած հավ, որպես քիթ ու աչքեր նկարել է հենց նոր ձվից դուրս եկած ճուտիկ։ Ձկան բերանը ծառայում է որպես բերան, իսկ ձկան պոչը՝ կզակ[11]։

Ճանաչում խմբագրել

1593 թվականին՝ վաթսունվեց տարեկան հասակում, Ջուզեպպե Արչիմբոլդոն կնքել է իր մահկանացուն և երկար ժամանակ մոռացության մատնվել։ Նրա հանդեպ հետաքրքրությունն աճել է 20-րդ դարում։ Այդ ժամանակ նրան սկսել են անվանել «Սյուրռեալիզմի պապիկ»[12]։ «Իրավաբան» ստեղծագործությունը նվիրված է իրավաբանի կասկածելի և «լպրծուն» գործունեությանն ու որկրամոլությանը։ Ցեզիուսն ի ծնե ուներ ուռուցիկ այտեր, իսկ ձիուց ներքև ընկնելու հետևանքով խեղվել էր քիթը։ Ցեզիուսին այսպես այպանելն ու ծաղրանքով ներկայացնելու պատճառն ըստ երևույթին այն էր, որ վերջինս դադարեցրել էր կաթոլիկ կայսրի հրամանով բողոքական գրականության ձեռքբերումը[13]։

Պատմություն խմբագրել

Գոյություն ունի «Իրավաբան» կտավի երկու տարբերակ։ Դրանցից մեկը թվագրվում է 1566 թվականով և պահվում է Շվեդիայի ազգային թանգարանում, իսկ ավելի ուշ ստեղծածը իտալական Միլան քաղաքում է՝ անհատական հավաքածուում[14]։ Երկրորդ դիմանկարը, հնարավոր է, որ չի հանդիսանում Արչիմբոլդոյի աշխատանքը[15]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=15897&viewType=detailView
  2. http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_15897.html
  3. 3,0 3,1 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=artist&objectId=5150&viewType=detailView
  4. «Giuseppe Arcimboldo». Замок Скоклостер. Վերցված է 5 июня 2015-ին.
  5. Jeffrey Greggs (2010). Arcimboldo 1527–1593: Nature & Fantasy. The New Criterion[en]. էջեր 49–50.
  6. «Bibliotekarien. Beskrivning». Замок Скоклостер[en]. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 5 июня 2015-ին.
  7. «En man som består av saker man använder». Национальный музей Швеции. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 5 июня 2015-ին.
  8. Werner Kriegeskorte (2000). Arcimboldo. Ediz. Inglese. Taschen[en]. էջ 30. ISBN 978-3-8228-5993-3.
  9. «Arcimboldo 1526–1593. Nature and fantasy» (PDF). Национальная галерея искусства. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 5 июня 2015-ին.
  10. 10,0 10,1 «Der Jurist. 1566» (PDF). Die Fachgruppe Wien der Freizeitbetriebe. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 5 июня 2015-ին.
  11. «Arcimboldo's Feast for the Eyes». New York Times. 10 октября 2007. Վերցված է 5 июня 2015-ին.
  12. «Arcimboldo's Feast for the Eyes». Smithsonian Magazine[en]. 2011. Վերցված է 5 июня 2015-ին.
  13. «Confounding Faces». The New Republic. 27 января 2011. Վերցված է 5 июня 2015-ին.
  14. «Giuseppe Arcimboldo. Life and works». The Art Wolf. Վերցված է 5 июня 2015-ին.
  15. Liana De Girolami Cheney Arcimboldo. — Litres, 2014. — ISBN 5457466884

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել