Իրավաբանական ծառայությունները Միացյալ Թագավորությունում

Իրավաբանական ծառայությունների հատվածը Միացյալ Թագավորությունում կազմում է պետության տնտեսության զգալի մասը։ 2013 թվականին տրամադրված իրավական ծառայությունների ընդհանուր պրոդուկտի արժեքը կազմել է £22.6 միլիարդ ֆունտ ստերլինգ, կազմելով երկրի այդ տարվա համախառն ներքին արդյունքի 1.6%-ը, ինչպես նաև գերազանցելով այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ՝ 2001 թվականին այն կազմել է 10.6 միլիարդ[1]։ 2013 թվականին տնտեսության ոլորտի այս հատվածում ներգրավված է եղել 316 հազար մարդ, որոնց 2/3 մասը գործել է Լոնդոնից դուրս, իսկ առևտրային հաշվեկշռի դրական սալդոն կազմել է £3.1 միլիարդ[1]։ Միացյալ Թագավորությունը իրավաբանական ծառայությունների ամենամիջազգայնացված շուկան է։ Պետությունը ապահովում է օտարերկրյա իրավաբանական ընկերությունների գրեթե անսահմանափակ մուտքը տեղական շուկան, որի արդյունքում ավելի քան 200 արտասահմանյան ընկերություններ ունեն սեփական գրասենյակները Լոնդոնում և թագավորության այլ քաղաքներում[2]։ Այդ օտարերկրյա իրավաբանական ընկերությունների կեսը ամերիկյան կազմակերպություններ են, իսկ մնացածը՝ հիմնականում Եվրոպայից, Ավստրալիայից և Կանադային։ Բացի այդ իրավաբանական ծառայությունների բրիտանական շուկան հանդես է գալիս հզոր դիրքերից անգլիական իրավունքի հանրաճանաչության շնորհիվ։ Աշխարհի 320 իրավասություններից 27%-ը կիրառում են անգլիական ընդհանուր իրավունքը[3]։

Պատմություն

խմբագրել

16-րդ դարի կեսի դրությամբ Միացյալ Թագավորությունում գոյություն ուներ իրավաբանական մասնագիտության երկու ճյուղ՝ բարիսթերներ (Շոտլանդիայում՝ ադվոկատներ) և սոլիսիթորներ[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Rule of Law and the Future of the Sector». 2014 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  2. «English Common Law is the most widespread legal system in the world» (PDF). Sweet and Maxwell. 2008 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  3. «Our history». The Law Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.