Իրավաբանական թարգմանություն

Իրավաբանական թարգմանությունը իրավական միջավայրում և իրավական նպատակների համար օգտագործվող լեզվի թարգմանություն է։ Իրավական թարգմանությունը կարող է նաև ենթադրել, որ այն թարգմանության հատուկ  տեսակ է, որը կիրառվում է միայն իրավաբանության մեջ, ինչը միշտ չէ, որ ճիշտ է։ Քանի որ իրավաբանությունը մշակույթից կախված առարկայական ոլորտ է, իրավաբանական թարգմանությունը պարտադիր չէ, որ լեզվական առումով թափանցիկ լինի։ Թարգմանության մեջ  անթափանցիկությունը կարող է ինչ-որ կերպ կանխվել հնարավորության դեպքում լատինական իրավական տերմինաբանության կիրառմամբ, բայց ոչ արևմտյան լեզուներում բանավեճեր են ծավալվում հատուկ եզրույթների ծագումների և նախադեպերի վրա, ինչպիսիք են ճապոնական իրավական քննարկումներում հատուկ չինական նիշերի օգտագործումը[1]։

Իրավաբանական թարգմանության բարդությունը

Անթափանցիկությունը կարող է առաջ բերել պայմանագրային թանկարժեք թյուրիմացություններ` օրինակ հանգեցնելով դատական գործերի, որոնցից հնարավոր է խուսափել։ Իրավաբանական թարգմանություններով սովորաբար զբաղվում են մասնագիտացված իրավաբանական թարգմանիչները։ Թարգմանության իրավական ազդեցության շուրջ հակասություններից կարելի է խուսափել՝ ցույց տալով, որ նյութը «հավաստի» է, այսինքն` սեփական պայմաններով իրավական ուժ ունի կամ փոխարենը զուտ «հարմար» թարգմանություն է, որն ինքնին իրավական ուժ չունի։ Դատավարության կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշելիս դատարանները միայն դիմում են հավաստի նյութերի և չեն վստահում «հարմար» թարգմանություններին։

Աղբյուր և թիրախ տեքստեր խմբագրել

Շատ իրավական գրություններ ճշգրիտ են և տեխնիկական, որոնք  հստակորեն սահմանում են իրավաբանորեն պարտադիր իրավունքներն ու պարտականությունները։ Այսպիսով` թարգմանության մեջ և աղբյուր տեքստում այս իրավունքների և պարտականությունների ճշգրիտ համապատասխանությունը կարևոր է։ Բացի թարգմանված տեքստում սահմանված օրինական իրավունքներն ու պարտականությունները հասկանալը և ճշգրիտ թարգմանելը, իրավաբանական թարգմանիչները պետք է նաև նկատի ունենան աղբյուր տեքստի (ԱՏ) և թիրախ տեքստի(ԹՏ) իրավական համակարգերը, որոնք միմյանցից կարող են շատ տարբեր լինել[2]։ Սա մարտահրավեր է, քանի որ թարգմանչից պահանջվում է ունենալ հիմնական իրավական գիտելիքներ, ինչպես նաև բազմաթիվ իրավական համակարգերի իմացություն, որոնք կարող են մեկ լեզվում գոյություն ունենալ[2]։ Տարբեր իրավական համակարգերի օրինակներ են անգլո-ամերիկյան ընդհանուր օրենքը, իսլամական օրենքը կամ սովորական ցեղային օրենքը։

Բացի տերմինաբանական բացթողումներից (բառային բաց), աղբյուր լեզվում տեքստային առանձնահատկությունները հաճախ կախված են մշակույթից և կարող են չհամապատասխանել թիրախ մշակույթի առանձնահատկություններին (Տե՛ս օրինակ`Nielsen 2010):  Աղբյուր լեզվում հաճախ հանդիպող լեզվական կառույցները կարող են թիրախ լեզվում համարժեք կառույցները չունենալ։ Հետևաբար, թարգմանիչը  պետք է առաջնորդվի ԱՏ-ում օգտագործվող լեզվական, սոցիալական և մշակութային համարժեքության որոշակի չափորոշիչներով՝ թիրախ լեզվում տեքստ ստեղծելու համար(ԹՏ)։ Այդ չափորոշիչները համապատասխանում են մի շարք տարբեր սկզբունքների, որոնք թարգմանության տեսության մեջ սահմանվում են որպես թարգմանության տարբեր մոտեցումներ։  Չափորոշիչներից  յուրաքանչյուրը որոշակի առաջնահերթություն է սահմանում ԱՏ-ի տարրերի մեջ, որոնք պետք է պահպանվեն ԹՏ-ում։ Օրինակ` ֆունկցիոնալ մոտեցմանը հետևելիս թարգմանիչները փորձում են գտնել թիրախ լեզվի կառույցները, որոնք ունեն նույն գործառույթը, ինչ աղբյուր լեզվում, այսպիսով ԱՏ-ում տեքստի հատվածի ֆունկցիոնալությունը ավելի շատ է արժևորվում, քան ԱՏ-ում կոնկրետ բառերի իմաստները և այնտեղ հայտնվելու հերթականությունը։

Թարգմանության խնդիրները խմբագրել

Լեզվական քննարկումների համատեքստում տառադարձման կիրառումը վիճելի հարց է։ Որպես կանոն, լեզվական գրառումների երկու տեսակ համարվում են գիտականորեն համապատասխան։ Առաջինը ընդհանուր ակուստիկ առանձնահատկությունների լեզվական գրառումներն են, և երկրորդը լեզվի տարբերակիչ հնչյունների վրա կենտրոնացած գրառումները։ Մինչ տառադարձումներն ամբողջապես անտրամաբանական չեն, առանց լեզվական հատկանիշների վերաբերյալ բավարար մանրամասն մեկնաբանությունների, տառադարձումները համատեքստի սխալ մեկնաբանման հիմք կարող են հանդիսանալ[3]։ Տառադարձման հետ կապված այս բարդությունը ընդգծող օրինակ է գրավոր կերպով բարբառի ցուցադրումը։ Այս իրավիճակի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ տառադարձվող բառը պարզապես գրավոր արտահայտում ունեցող բանավոր խոսք չէ, բայց լեզու, որը տառադարձողը պատասխանատու է գրի առնելու համար և մի լեզու, որը տառադարձվել է ոչ թե խոսողի, այլ մեկ ուրիշի կողմից, անկախ նրանից, թե ինչ մակարդակի է տառադարձողը հասկանում բանավոր խոսքը։ Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր տառադարձում խոսքի մեկնաբանություն է, անկախ նրանից, թե որքան մանրամասն է այն և ընտրում է այն, թե ինչ է ներառում կամ բաց թողնում[4]։ Այս պատճառով ռազմավարական առումով կարևոր է ընտրել տառադարձման ձևը, որպեսզի պատշաճորեն գրավոր կերպով ներկայացվի բանավոր խոսքը[4]։

Թարգմանության տարբեր մոտեցումները չպետք է շփոթել թարգմանության տեսության տարբեր մոտեցումների հետ։ Առաջինը այն չափորոշիչներն են, որոնք օգտագործում են թարգմանիչներն իրենց աշխատանքում, մինչ երկրորդը պարզապես թարգմանության տեսության զարգացման մեջ օգտագործվող տարբեր հարացույցներն են։ Ոչ բոլոր իրավաբաններն են ծանոթ թարգմանության տեսության տերմիններին։ Նրանք կարող են դիմել բանավոր և գրավոր թարգմանիչներին բառացի թարգմանություն իրականացնելու համար։ Հաճախ այս տերմինները դիտարկում են որպես որակի հստակ չափորոշիչ, որը ցանկանում են տեսնել թիրախ տեքստում։ Սակայն բառացի թարգմանությունը սովորաբար նախընտրելի չէ տարբեր քերականակական կառույցների, ինչպես նաև բազմաթիվ իրավական համակարգերում տարբեր իրավական տերմինների կամ կանոնների առկայության պատճառով։ Թարգմանության ժամանակ հնարավոր է դժվար գտնել ճիշտ բառը՝ թարգմանելու նույն տեղեկատվությունը, քանի որ ոչ բոլոր բառերը կարող են  ունենալ նույն իմաստը։  Ամբողջ աշխարհում կան շատ մշակույթներ, ըստ որոնց իրավաբանական թարգմանությունը պետք է ճշգրիտ լինի։ Կարևոր նշանակություն ունի, որ իրավաբանական թարգմանիչները կարողանան բանավոր թարգմանել որևէ բառ տվյալ լեզվից ուրիշ լեզու`կարողանալով պահպանել իրավաբանական բառի նույն ազդեցությունը և իմաստը[5]։

Երկլեզու իրավաբանական բառարաններ խմբագրել

Իրավաբանական թարգմանիչները հաճախ դիմում են  մասնագիտացված երկլեզու կամ բազմալեզու իրավաբանական բառարանների։ Պետք է զգույշ լինել, քանի որ որոշ երկլեզու իրավաբանական բառարաններ հաջողված չեն, և դրանց օգտագործումը կարող է սխալ թարգմանության հանգեցնել։ Երկլեզու իրավաբանական բառարանները հիմնականում հակված են լինել բանավոր թարգմանիչների համար տեղեկատվության աղբյուր, քան իրավաբանական տերմինաբանության բառացի համարժեք թարգմանությունների աղբյուր։ Մեկ լեզվից մյուս լեզու իրավական տեքստեր թարգմանելը իրավաբանական փորձագետների համար խնդիր է դառնում, քանի որ գոյություն ունի տեքստեր թարգմանելու ազատության մակարդակ, որը պահպանում է իմաստը և անհրաժեշտ չէ պահպանել համարժեք իմաստային կառույցը։ Փորձագետների միջև նաև բանավեճ կա, այն է` կա՛մ իրավաբանական լեզուն սահմանափակելու թիրախ տեքստով մասնագիտական օգտագործման համար, կա՛մ ընդլայնելու իրավաբանական լեզուն հանրության օգտագործման և ըմբռնման համար, հատկապես երկլեզու իրավական համակարգ ունեցող հասարակություններում[6]։

Հղումներ խմբագրել

  1. Mizuno, Makiko (2018). «Linguistic Study of Court Interpreting in Lay Judge Trials in Japan». In Hebert, David G. (ed.). International Perspectives on Translation, Education and Innovation in Japanese and Korean Societies. Cham: Springer. էջեր 207–222. doi:10.1007/978-3-319-68434-5_14. ISBN 978-3-319-68432-1.
  2. 2,0 2,1 Sandrini, Peter (2018). Languages for Special Purposes: An International Handbook. Berlin/Boston: Walter de Gruyter. էջ 554. ISBN 978-3-11-022800-7.
  3. Heffner, R.-M. S. (1934). «Concerning Transcription». Language. 10 (3): 286–290. doi:10.2307/409478. ISSN 0097-8507. JSTOR 409478.
  4. 4,0 4,1 Macaulay, Ronald K. S. (1991). «"Coz It Izny Spelt When They Say It": Displaying Dialect in Writing». American Speech. 66 (3): 280–291. doi:10.2307/455800. ISSN 0003-1283. JSTOR 455800.
  5. Gotti, Maurizio (2016). «Linguistic Features of Legal Texts: Translation Issues». Statute Law Review (անգլերեն). 37 (2): 144–155. doi:10.1093/slr/hmu027. ISSN 0144-3593.
  6. Poon, Wai Yee Emily (2010). «Strategies for Creating a Bilingual Legal Dictionary». International Journal of Lexicography (անգլերեն). 23 (1): 83–103. doi:10.1093/ijl/ecp037. ISSN 0950-3846.