Իրանա-ղազախական հարաբերություններ

Իրանա-ղազախական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Իրանի և Ղազախստանի միջև[1]։

Իրանա-ղազախական հարաբերություններ
Իրան և Ղազախստան

Իրան

Ղազախստան

Պատմություն խմբագրել

1992 թվականի հունվարի 29-ին հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև։

Երկկողմ հարաբերությունների օրակարգում կարևորագույններից մեկը Կասպից ծովի բաժանման հարցն է, որը հատկապես թեժ քննարկումների առարկա է դարձել Խորհրդային Միության փլուզումից հետո։

Տնտեսական համագործակցություն խմբագրել

Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2014 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 987,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Տնտեսական համագործակցությունն ընթանում է հիմնականում արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում[2]։

Երկրների միջև համագործակցության խոշորագույն նախագծերից է դարձել Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին, որը կրճատել է այդ ուղղությամբ ուղևորվող գնացքների երթուղիները։

Ասիական երկրների առևտրային հարաբերությունների զարգացման վրա բացասական ազդեցություն են ունեցել ամերիկյան պատժամիջոցները, որոնք, մասնավորապես, սահմանափակում են ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում գործունեությունը։

Դեսպանատներ խմբագրել

1993 թվականից Թեհրանում գործում է Իրանում Ղազախստանի դեսպանատունը։ 2007 թվականից գործում է նաև Ղոլեստան նահանգի վարչական կենտրոնում գտնվող Գորգանում գլխավոր հյուպատոսությունը, որտեղ բնակվում են մեծ թվով իրանցի ղազախներ։

Աստանայում բացվել է Ղազախստանում Իրանի դեսպանատունը, Ակտաույում և Ալմաթիում կան գլխավոր հյուպատոսություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сотрудничество Республики Казахстан с Ираном». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Двусторонняя торговля и сотрудничество Казахстана и Ирана». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.