Իրանական C-130 օդանավի կործանում

Իրանական C-130 օդանավի կործանում, հայկական զինված ուժերի կողմից[1] C-130 տիպի ռազմական ինքնաթիռի խոցում, որը տեղի է ունեցել 1994 թվականի մարտի 17-ին Ստեփանակերտից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Այգեստան բնակավայրում, որն առավել հայտնի է Բալուջա անվամբ։ Ինքնաթիռում եղել են Մոսկվայում Իրանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամները։

C-130 օդանավի կործանում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական1994 թվականի մարտի 17
ԲնութագրումԽոցվել է «Օսա» տիպի զենիթահրթիռային համակարգի կրակից
ՊատճառՀայկական զինուժի կողմից խոցում
Թռիչքի վայրՄոսկվա
Վերջնական կետԹեհրան
Զոհվածներ32
Օդանավ
ՄոդելC-130
ԱվիաընկերությունԻրանի ռազմաօդային ուժեր
Ուղևորներ19
Անձնակազմ13
Կենդանի մնացած0

Աղետ խմբագրել

Ինքնաթիռում եղել են Մոսկվայում իրանական դեսպանատան աշխատակիցների ընտանիքները, ովքեր Մոսկվայից մեկնում էին Թեհրան՝ նշելու Նովրուզը[1][2][3][4]։

Մինչև իր երթուղուց շեղվելը և Լեռնային Ղարաբաղի օդային տարածք մտնելը՝ անձնակազմը հայտնել էր մեխանիկական անսարքությունների մասին։ Որոշ ժամանակ անց օդանավը կործանվել է։

Մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել է, որ ինքնաթիռը պետք է հասներ Իրան՝ անցնելով Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի օդային տարածքներով։ Սակայն ինքնաթիռը, դեպի արևելք, իր երթուղուց շեղվել է շուրջ 100 կիլոմետր և լքելով Վրաստանի օդային տարածքը հայտնվել է ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանի տարածքում, այնուհետ նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ ընթանում էին ռազմական բախումներ[5]։

Մոսկվայում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ ավիավթարի արդյունքում զոհվել են բոլոր 19 ուղևորները, այդ թվում 9 երեխաներ և անձնակազմի 13 անդամները[5]։ Իրանի զոհված քաղաքացիների մնացորդները տեղափոխվել են Հայաստան և Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից ուղարկվել Թեհրան։ Թաղման արարարողությանը ներկա են եղել ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը և փոխվարչապետ Վիգեն Չիտեչյանը։

Ողբերգության պատճառները ճշտելու համար՝ Իրանը ստեղծել է ռազմաօդային ուժերի հատուկ կոմիտե։ Կոմիտեի նախագահ Աբդաթ Ամինիանը հերքել է ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի տարբերակն առ այն, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել՝ թռիչքի ժամանակ կառավարման համակարգերի անսարքության պատճառով։ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «ինքնաթիռը դեռևս չճշտված պատճառներով՝ երթուղուց շեղվելուց հետո կործանվել է երկնքում[6]»:

Ամինիանը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է երկու հրթիռների կողմից, որոնք արձակվել էին հայկական զինված ջոկատների կողմից և հավելել, որ հայկական կողմը իր վրա չի վերցրել ավիավթարի պատասխանատվությունը։ Ամինիանը նաև հայտարարել է, որ հայկական զորքերը իրանական ինքնաթիռը ընդունել են ադրբեջանական ինքնաթիռի տեղ և նույնիսկ չեն փորձել կապ հաստատել անձնակազմի հետ՝ ճշտելու, թե այն ում է պատկանում[7]։

Իրանի ԱԳՆ-ի կողմից հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ, Իրանի ռազմաօդային ուժերի C-130 տիպի ինքնաթիռի կործանման ողջ մեղքը դրվում էր հայկական զինուժի վրա։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «Իրանն իրեն իրավունք է վերապահում հայց ներկայացնել և ստանալ փոխհատուցում ավիավթարի զոհերի համար, ինչպես նաև կոչ է անում հայկական ղեկավարությանը բացահայտել և պատժի ենթարկել ռազմական օդանավի կործանման պատասխանատուներին[8][9]»:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իրանական կողմին է տրամադրել ռադիոխոսակցությունների ձայնագրությունները, որոնք իրականացվել են ավիաղետի օրը՝ ադրբեջանական հետախուզության կողմից։ Ձայնագրության մեջ լսվում է հետևյալ նախադասությունը՝ «Մենք հենց նոր խփեցինք ադրբեջանական ռազմական ինքնաթիռ[10]»: Ադրբեջանի հետախուզությունը կարծում է, որ ռազմական ինքնաթիռը խոցվել է «Օսա» տիպի զենիթահրթիռային համալիրի կրակից։ Ռուս որոշ փորձագետներ ենթադրում են, որ իրանական օդանավը շեղվել է իր երթուղուց՝ հետախուզական առաջադրանք իրականացնելու համար[11]։ Սակայն Իրանի ԱԳՆ-ն հերքել է այս վարկածը[12]։

Հետևանքներ խմբագրել

Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին պահանջել է պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ռազմական օդանավի խոցման գործընթացին[13]։ Թեհրանից մեկնելուց առաջ՝ Հարությունյանը ընդունել է, որ իրանական ինքնաթիռը կործանվել է «սխալմամբ», սակայն չի նշել մեղավորների անունները[14]։

Human Rights Watch-ի կարծիքով. «Պատերազմի կանոններից ելնելով՝ Ղարաբաղում հայկական զորաջոկատները, կրակ արձակելուց առաջ, պարտավոր էին ճշտել ինքնաթիռի պատկանելիությունը։ Եթե նրանք չեն օգտագործել ինքնաթիռի պատկանելիության ճշտման գործիքները, ապա դա համարվում է մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում[15]»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Human Rights Watch/Helsinki, Christopher Panico, Jemera Rone. Azerbaijan: Seven years of conflict in Nagorno-Karabakh. Human Rights Watch, 1994. ISBN 1564321428, 9781564321428, p. 108
  2. The Independent, 19 March 1994. Sad new year.
  3. The Independent, 29 March 1994. Armenians 'shot down' plane.
  4. Коммерсантъ, № 58 (526)(01.04.1994) Сизифов труд в горах Кавказа — на сей раз коллективный
  5. 5,0 5,1 Los Angeles Times, March 19, 1994. 32 Die as Iranian Plane Strays, Crashes in Karabakh War Zone Արխիվացված 2012-10-21 Wayback Machine
  6. ИТАР-ТАСС, March 22, 1994. Remains of Iranians killed in Thursday crash sent to Iran.
  7. ИТАР-ТАСС, March 31, 1994. Iranian C-130 plane was downed by two missiles
  8. Associated Press, March 28, 1994. Iran Says Armenian Forces Downed Airplane Killing 32.
  9. BBC, March 30, 1994. Foreign Ministry says Armenian troops shot down Iranian passenger aircraft.
  10. Независимая газета, March 26, 1994. „We Just Downed Azeri Military Plane.“ Azeri Intelligence Holds Stepanakert Radioed Such A Message To Yerevan On Day Of Iranian C-130 Disaster
  11. The Christian Science Monitor, March 22, 1994. Wendy Sloane. Crashed Iranian jet may have been spying.
  12. ИТАР-ТАСС, March 22, 1994. Iran rejects its crashed C-130 was spying.
  13. Associated Press, May 04, 1994. Iran Calls On Armenia To Expedite Plane Crash Investigation.
  14. ИТАР-ТАСС, May 5, 1994. Iranian plane was shot down over Karabakh «by mistake»
  15. Human Rights Watch/Helsinki, Christopher Panico, Jemera Rone. Azerbaijan: Seven years of conflict in Nagorno-Karabakh. Human Rights Watch, 1994. ISBN 1564321428, 9781564321428, p. 108