Իտայտուբա II ազգային անտառ

Իտայտուբա II ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Itaituba II), ազգային անտառ Բրազիլիայի Պարա նահանգում։

Իտայտուբա II ազգային անտառ
Floresta Nacional de Itaituba II
Տեսակազգային անտառ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարա
Հիմնվել է1998
Մակերես3977,51 կմ²[1] և 397 751 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Իտայտուբա II ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Իտայտուբա II ազգային անտառ

Տեղագրություն

խմբագրել

Իտայտուբա II ազգային անտառը գտնվում է Ամազոն բիոմում։ Ունի 427 366.56 հա տարածք[2]։ Այն ընդգրկում է Իտայտուբա և Տրայրան մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարա նահանգում[3]։ Իտայտուբա I և Իտայտուբա II ազգային անտառները միասին ընդգրկում են 610 471.73 հա տարածք։ Երկու անտառների կառավարման պլանով սահմանվել է 432․628 հա տարածքով անտառային տնտեսությունների կայուն կառավարման գոտի ստեղծելու մասին, որից 295․000 հա հատկացվելու էր երեք անտառային տնտեսությունների փոխզիջման համար։

Պատմություն

խմբագրել

Իտայտուբա II ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ի թիվ 2482 հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[3]։

2012 թվականի հունիսի 25-ի թիվ 12678 օրենքում փոփոխություններ են կատարվել Ամազոնիա, Կամպոս Ամազոնիկոս, Մապինգուարի ազգային պարկերի, Իտայտուբա I-ի և Իտայտուբա II-ի, Կրեպորի ազգային անտառների ու Տապաժոս բնապահպանական պահպանվող տարածքների շրջանում։ Բոլոր թվարկվածները չափերով կրճատվել են` բացառությամբ Կամպոս Ամազոնիկոսի[4]։ Իտայտուբա II ազգային անտառից հեռացված տարածքը համապատասխանում էր առաջարկվող Սավրե Մույբու բնիկ տարածքին, որը մասամբ հեղեղվել էր Սան Լուիս դու Տապաժոս պատվարից՝ Տապաժոս գետի վրա։ Ազգային անտառից հեռացված տարածքը խոչընդոտ է պատվարի համար։

Պահպանություն

խմբագրել

Ազգային անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[5]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[5]։ Հարավային Ամազոն էկոլոգիական միջանցքը կմիանա տարածաշրջանի պահպանման միավորումների այլ պահպանվող և բնիկ տարածքների հետ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 «Flona de Itaituba 2 – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 Unidade de Conservação ... MMA
  4. PARNA dos Campos Amazônicos – ISA
  5. 5,0 5,1 «Plano de Manejo da Floresta Nacional do Trairão» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Ayres et al. 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Աղբյուրներ

խմբագրել